Категории новостей RSS-лентМой список RSS-лентСменить язык сайта и RSS-лентRSS: Скорость чтения 0100
RSS: Новости
Մանկավարժականում նշեցին Գիրք նվիրելու օրը
radiofama.am Thursday, 19 February 2026 02:58:11
Փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օրը, Մանկավարժական համալսարանում նշանավորվեց 350 գրքի նվիրատվությամբ․նախաձեռնությունը ՀՊՄՀ Գիտական գրադարանինն էր։ Ինչպես նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ մեզնից յուրաքանչյուրը փոքր տարիքից կարդում և ապրում է Թումանյանով․հրաշալի նախաձեռնություն է, որ Թումանյանի ծննդյան օրը մեզանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին և կարևորեց մեծ լոռեցու ծննդյան օրը գիրք նվիրելու համահայկական տոն դարձնելը․ «Մարդ որքան շատ […]
«Գլուխ գլխի»․ համագործակցության հարթակ՝ կրթության ոլորտում
radiofama.am Wednesday, 18 February 2026 02:56:52
Մանկավարժական համալսարանում կայացավ մտքերի և փորձի փոխանակման «Գլուխ գլխի» խորագրով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը: Այն ստեղծվել է ՀՊՄՀ-ի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ։ Միասնական հարթակի նպատակն է միավորել կրթության ոլորտի մասնագետներին՝ համատեղ մտածելու, քննարկելու և զարգանալու, ապահովելու տնօրենների և մանկավարժների մասնագիտական երկխոսությունը, փորձի փոխանակումն ու կրթական նորարարությունների տարածումը։ Նախագծի նպատակներից է նաև կրթության գործընթացի բոլոր մասնակիցների միջև համագործակցության խթանումը, առաջադեմ գաղափարների և հաջողված փորձի ներկայացումն ու […]
Նշվեց Տեառնընդառաջն ու Բարեկենդանը
radiofama.am Monday, 16 February 2026 02:55:55
Բարեկենդան կամ բարի կենդանություն և Տեառնընդառաջ՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն․ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը, հավատարիմ ազգային տոների պահպանման և տարածման իր գաղափարախոսությանը, հանդիսավորությամբ նշեց դրանք՝ անմասն չթողնելով աբովյանականներին։ Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա ներկայացվեց տոների ծագումը, պատմությունն ու նշանակությունը, դրանց հետ կապված ազգային սովորույթներն ու ավանդույթները։ Տոնի խորհուրդը ներկայացրեց և տոնակատարության առթիվ ներկաներին շնորհավորեց նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որն ընդգծեց […]
ՀՊՄՀ-ում անցկացվեց ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր
radiofama.am Tuesday, 10 February 2026 02:54:51
Մանկավարժական համալսարանում ռուսաց լեզվի ուսուցիչների համար անցկացվեց «Ռուսերենը որպես օտար լեզու գործնականում. տեսությունից մինչև պրակտիկա» թեմայով մասնագիտական զարգացման ծրագիրը։ «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն իրականացվեց ՀՊՄՀ-ի աջակցությամբ՝ «Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Հայաստանում» նախագծի շրջանակներում․ մասնակցեց հանրապետության ավելի քան 50 մանկավարժ։ Ծրագրի վերապատրաստողները Մոսկվայի պետական մանկավարժական, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանների, ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի՝ ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ոլորտում առաջատար […]
Նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»․ Հրանտ Թադևոսյան
radiofama.am Monday, 9 February 2026 02:53:53
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 60-ամյակի առթիվ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ և տարբեր երկրների նկարիչների միությունների, միջազգային ընկերությունների ու ակադեմիաների անդամ Հրանտ Թադևոսյանին շնորհվեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ Նա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (այն ժամանակ՝ ինստիտուտ) Գեղագիտության ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի առաջին շրջանավարտներից է։ Վարպետը շուտով կդառնա 88 տարեկան․ անվանի գեղանկարիչը կարծում է, որ սիրո գույնը կփրկի աշխարհը․ սերն է գերագույն ճշմարտությունը։ Հրանտ Թադևոսյանը, […]
Մեկնարկեց վերապատրաստման նոր ծրագիր
radiofama.am Saturday, 31 January 2026 02:52:22
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի, ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի ռազմավարական գործընկերներ են ընտրվել Մանկավարժական համալսարանը և Հոգեբանամանկավարժական կենտրոնը/ՀՄԿ/։ «Մանկավարժականն այն միջավայրն է, որը բաց է բոլոր ներդրումների համար»,-ընդգծեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ համագործակցություն։ «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը […]
Վերապատրաստվեցին ՀՊՄՀ դպրոցների ուսուցիչները
radiofama.am Saturday, 31 January 2026 02:50:46
Աբովյանի N 2 հիմնական դպրոցը մասնագիտական հանդիպման հարթակ էր դարձել մանկավարժական համայնքի ներկայացուցիչների համար՝ հյուրընկալելով Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի և թիվ 57 հիմնական դպրոցի մանկավարժներին։ Ներկա էր նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։ Հանդիպման առանցքում էստոնական «Ապագայի դպրոց» կրթական ծրագիրն էր, որի նպատակն է ստեղծել առավել դինամիկ ու արդիական կրթական միջավայր։ Վերապատրաստման ծրագիրը, որն անցկացրին դպրոցի տնօրենն ու […]
ՀՊՄՀ ուսանողների թիմը ռուսերենով բանավեճի Հայաստանի միջբուհական առաջնության հաղթող է ճանաչվել «Հաղթանակի կամք» անվանակարգում։ Աբովյանականները միակն էին, որ առաջնությանը պատրաստվել էին առանց առաջնորդության և օգնության․թիմի հետևողական աճն ու փայլուն մրցելիությունը ժյուրիի համար ևս աննկատ չմնացին: Ուսանողները՝ բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի գլխավորությամբ, ներկա գտնվեցին առաջնության եզրափակչին։ Հայաստանում Ռուսական տան նախագիծը մեկնարկել էր մարտի 12-ին․ Մանկավարժականից մրցույթին մասնակցել են բուհի ՈւԽ Բանավեճի ակումբի պատասխանատու Աստղիկ […]
Ամփոփվել են ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները․ բարձր առաջադիմությամբ 37 ուսանող կստանա կրթաթոշակ: Այն անցկացվել է 7 ոլորտում՝ ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ուսանողների համար։ Հումանիտար գիտությունների ոլորտում 1-ին տեղը զբաղեցրել ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 2-րդ […]
Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները՝ ուսումնական ձեռնարկում
radiofama.am Wednesday, 17 December 2025 02:45:29
«Թանգարանը հսկայական կրթական ներուժ ունի դպրոցին օգնելու, աջակցելու համար։ Դպրոցն ու թանգարանը համատեղ շատ անելիքներ։ «Թանգարանի և դպրոցի համագործակցության խնդիրները» ուսումնական ձեռնարկն իմ 40-ամյա փորձի ամփոփումն է»,-Մանկավարժական համալսարանում կայացած գրքի շնորհանդեսին նշեց հեղինակը՝ ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ, բուհի Պատմության թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։ Ուսումնական ձեռնարկը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում։ Հրատարակության է երաշխավորվել […]