Անհրաժեշտ է ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Թալիշը ապրիլյան պատերազմի եւ հետագա իրադարձությունների լուռ ու խոսուն վկան է: Այստեղ հետապրիլյան առաջին ամիսներից զինվորականների հետ կողք կողքի շինարարներն են:
Այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Եռաբլուր այցելող մարդկանց հոսքը չի դադարում: Զինվորականները, հասարակ քաղաքացիները, Քառօրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի հարազատները այցելում են պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
Ապրիլյան քառօրյան չլիներ, Սաշա Գալստյանը ճանաչված բժիշկ էր դառնալու: Նա հերոսաբար է զոհվել՝ ձեռքը ինքնաձիգի ձգանին: Սաշան հերոսի կոչման է արժանի: Պատերազմից 3 ամիս անց Սաշայի հայրը գնացել է, բարձրացել դիրքեր և որդու ծառայակից ընկերներից լսել Սաշայի հերոսության ու զոհվելու մասին:
«Հայկական ժամանակ». Հայկական կողմն էլ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը«Փաստ». Վարորդները դադարե՞լ են ապահովագրել մեքենաները«Առավոտ». «Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»«Ժողովուրդ». «Պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է»
Երեկ կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի այսօր՝ օրվա ավարտին, սակայն արդեն պարզ է, լինելու է երկրորդ փուլ՝ շոումեն Միախայիլ Զելենսկու և գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցը Միացյալ Նահանգներ համընկավ այն շրջանի հետ, երբ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում փոխադարձ դժգոհություն կա իրարից: Մի կողմից Միացյալ Նահանգները հեղափոխությանը չարձագանքեց այնպես, ինչպես դա ակնկալում էին հեղափոխականները, մյուս կողմից՝ Հայաստանը հաշվի չնստեց Միացյալ Նահանգների հետ եւ խաղաղապահների զորախումբ ուղարկեց Սիրիա:
Փաշինյան-Ալիեւ Վիեննայի հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ փորձագետները կարծիք են հայտնել, որ թեպետ այն կողմերը դրական են գնահատում, իրենք նույնպես կարծում են, որ դրական է, սակայն, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին այդքան էլ չեն հավատում:
Մի քանի օր է Օպերայի թատրոնի տնօրենի հարցը դարձել է հայաստանյան մշակույթի գլխավոր խնդիրը: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր խոստացել էր ներկայացնել տնօրենի նոր անուն, փոխարենը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Օպերայի աշխատակիցները հայտնել են, որ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի թատրոնի փոխտնօրենը:
Ապրիլյան պատերազմից երեք տարի անց. ծանր հիշողություններ, մտքեր, նաև քառօրյա պատերազմի արդյունքում կուտակված խնդիրներ, որոնց լուծմանն է միտված նաև ութ ամիս առաջ ստեղծված «Ապրիլյան մարտական գործողությունների միություն» ՀԿ-ի գործունեությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը երեկ՝ մարտի 31-ին, Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Մրցութային հանձնաժողովի քվեների մեծամասնությունն ստացել է Արա Շիրինյանը:
ՀՀ վարչապետ Նիյոլ Փաշինյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին՝ ընդգծելով նոր մոտեցումների կարևորությունը, քանի որ հին ու կրկնվող տեքստերն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը:
Մարտի 31-ին հրապարակվել և ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (միայն կցորդիչով բեռնատարների համար) փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում բազմաթիվ երիտասարդ մասնագետներ երազում են փոխել ու փոխում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանում ապրող շատ երեխաների կյանքեր: Անդրանիկ Մանուկյանն այդ համարձակ երիտասարդներից մեկն է, որի շնորհիվ Տավուշի Մովսես գյուղում բազմաթիվ երազանքներ են իրականանում:
«Ժամանակ». Վիեննայում նշմարված ծիլերը«Փաստ». Բնապահպանական խնդիրները և տնտեսական զարգացումը չպետք է դնել կշեռքի հավասար նժարներին«Առավոտ». Ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանի ասած գործակալները. ինչո՞ւ ԱԱԾ-ն չի բացահայտում«Ժողովուրդ». Արտոնություն`ՀՀԿ-ականին«168 ժամ». «Ողջամիտ սահմաններում ահաբեկչության ռիսկի գոյությունը պետք է բացառել, սակայն չկորցնելով զգոնությունը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Մայիսի 22-ին Եվրամիությունից «սիրով» բաժանվելու շանսը բաց թողնվեց: Հավանական է մնում է կոշտ Բրեքսիթի տարբերակը. Ըստ ամենայնի ապրիլի 12-ին՝ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն առանց համաձայնագրի:
ԱԺ-ն այսօր աշխատել է ոչ ստանդարտ վիճակում՝ պատգամավորները նախ տապալեցին կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը, հետո՝ «բերման ենթարկելու» քաղաքականությամբ քվորումն ապահովվեց եւ անհրաժեշտ նախագծերն ընդունվեցին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Ազգ». Բունդեսթագն ապրիլի 4-ի նիստում քննարկման կդնի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը«Ժողովուրդ». Կառավարության դիրքորոշումն անփոփոխ կմնա«Փաստ». «Ադրբեջանն էլ է հասկացել, որ հայտնվել է բավականին ծանր վիճակում»«Առավոտ». «Ադրբեջանական հասարակությունը հոգնել է անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից»«Հայկական ժամանակ». Արթուրը մերժել է
Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Երեկ գրեթե ամբողջ օրը Աժ ամբիոնի մոտ անցնկացնելուց հետո այսօր նույնպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, որտեղ առավոտից շարունակվում էր 2018 թվականի կառավարության ծրագրի հաշվետվության քննարկումը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների եւ ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները՝ վիճակը գնահատելով մտահոգիչ:
Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը:
Հայաստանի Հանրախպետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:
ԱԺ-ն շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
«Առավոտ». Ի՞նչ են գնել պատգամավորները, նախարարները՝ ապառիկով, ով ինչքան վարկ ունի«Փաստ». Ինչպե՞ս են ապահովվելու 40 մլրդ դրամի հավելյալ մուտքերը«Ժողովուրդ». Ասում է` կստանան«168 ժամ». Կողմ ըլլալով՝ դեմ, կամ հակառակը
Այսօր առավոտից կառավարությունը ամբողջ կազմով գտնվում է Աժ-ում, մինչդեռ գիտենք, որ պատգամավորների եւ գործադիրի միջեւ հարցուպատասխանը չորեքշաբթի օրերին տեղի է ունենում օրվա ավարտին: Որեւէ արտառոց զարգացումներ չկան, պարզապես կառավարության անդամները օրենսդիր մարմնին ներկայացնում են 2018 -ի կառավարության ծրագրի կատարողականը: Կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով»,- նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպումն այս ցուցանիշով սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի հաշվետվության քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսին բացվելու է բաճկոնների արտադրության գործարան, 3000 աշխատատեղով: Նա ասել է նաեւ, որ մի շարք բրենդային ընկերությունների հետ այս նախագծին մասնակցելու է նաեւ Ալեքս ընկերությունը:
2019 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է: Վարչապետի խոսքով` հավելյալ եկամուտների շնորհիվ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով հանրակրթական դպրոցների 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:
«Առավոտ». Ալիեւի գիծը պարզ է, Փաշինյանը պետք է արագ կողմնորոշվի ու ճիշտ խաղա«Ժամանակ». Փաշինյան-Ալիև ֆորմատի ստվերում. հայ-վրացական խորքային մանևր«Փաստ». «Պետությունը պետք է մշակի հայեցակարգ, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի»«Ժողովուրդ». ՀԷԿ-երի նկատմամբ քաղաքականությունը խստացվել է«Հայկական ժամանակ». Ես պայքարում եմ իմ անունի համար
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի ընտրանուն: Ֆինլանդիայի հետ հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային մի քանի պահեր: Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը եւ խաղերի մի մասը տեղի կունենան Ստեփանակերտում: Այդ մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ է հրավիրվելու, որի օրակարգում ԱԺ կանոնակարգում և Սահմանադրական դատարանի մասին օերնքում փոփոխությունների նախագծերն են:
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացանք Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի որոշումից՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:
«Հայկական ժամանակ». Առաջին ծանր երկխոսությունը«Առավոտ». Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան«Փաստ». Մեկուկես ամսում՝ 17 խոշոր բացահայտում ոստիկանության կողմից«Ժողովուրդ». Շիրակի մարզում դժգոհ են տրանսպորտից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ՝ հաղորդում է Reuters-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները քննարկման թեմա է դարձել Հայաստանի ու Արցախի ԶՈՒ-ի հրամկազմի օպերատիվ հավաքի ընթացքում:
Օպերային թատրոն հարակից տարածքներում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են մյուս այգիներում ևս: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ կանաչ տարածքներում նորմերի խախտումներ դեմ պայքարը շարունակական է։
Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
«Եվ երկրին է իրեն պետք, եւ ինքը՝ երկրին, ու դրա մեջ կա մեծ բանականություն, որի ծարավն է եղել նա միշտ։ Այս երկիրն իր հարազատ եղբայրն է, ազգականը, հոգեմոտը երկնքին տակ, ու ու գուցե նաեւ ավելի հեռվում»։
Մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է շաբաթօրյակին։ Նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է շաբաթօրյակի մեկնարկի մասին, ուղիղ եթերում ներկայացնելով աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համապետական շաբաթօրյակին ընդառաջ, փորձել է պարզել, թե որքանով՞ են բնակիչները ուշադիր քաղաքի մաքրությանը:
«Փաստ». Ծառատունկը չպետք է ինքնանպատակ լինի«168 ժամ». Անշարժ գույքի շուկայում նախորդ տարվա վերջերից պասիվ շրջան է«Ժողովուրդ». Թանկ հավեր«Ժամանակ». Վետո
Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
ԱՄՆ նախագահի երեկվա թվիթերյան գրառումը հերթական անգամ ալեկոծել է միջազգային հանրությունը. Դոնալդ Թրամփը կարծում է, որ 52 տարի անց պետք է ճանաչել Իսրայելի վերահսկողությունը եւ ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ:
Հայաստանում հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը փոփոխելու կարիք տեսնելով՝ առաջիկայում մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց առաջարկները կբերեն վերջնական տեսքի ու կներկայացնեն կառավարությանը:
Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ այսօր աննախադեպ փաստ է գրանցվել. առաջին անգամ Ազգային ժողով է եկել ԱԱԾ տնօրենը եւ դռնբաց նիստում պատասխանել պատգամավորների հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1000 դրամների հիմնադրամն ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008-ի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար»:
Մարտի 9-19-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կայացած "World Folk Vision" ազգային մշակույթի և արվեստի համաշխարհային մրցույթ-փառատոնից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է առաջին մրցանակով՝ ճանաչվելով լավագույնը «ԷԹՆՈ-ՏՈՒՆ» անվանակարգում:
համատեքստում, տարվա կտրվածքով կանխատեսումներն անշնորհակալ գործ են, սակայն ես հավաստիացնում եմ, որ բավական մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե: Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է: Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը և տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները», ասաց ԱԱԾ տնօրենը:
«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVoմիջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսիհայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Մարտ 23-ին Գալուստ Կիւլպէնկեանի ծննդեան 150 ամեակն է: Հայ մեծանուն գործարարի եւ բարերարի հոբելենական տարեդարձը կը նշուի եւ Լիզպոնի, եւ Հայաստանի մէջ ամբողջ տարուան ընթացքին:
Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով:
«Իրատես». «Հաշմանդամ մարդկանց համար հասարակական վայրեր մուտք գործելն առայժմ խնդիր է»«Առավոտ». «Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիևը կարող է և հրաժարվել այդ հանդիպումից»«Ժողովուրդ». «Կլինի` կտեսնենք»«Հայկական ժամանակ». Ավարտվեց հայտերի ընդունումը. ո՞վ կփոխարինի Ջաղինյանին«Իրավունք». «Ինչ-որ մեկը դիտավորություն է արել»
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:
Մարտի 21-ին նշում են «արևների»՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը:
Հայ բժիշկների գործած հերթական հրաշքի մասին. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են սիրիահայ Գևորգյանների երկամյա զավակի կյանքը, որը հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի ծայրահեղ ծանր վնասվածքով: Երեք ամիս առաջ երեխայի ապրելու հավանականությունը չնչին էր, բայց 2-ամյա Նարեկն այսօր արդեն քայլում է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
Արմավիրի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 44 ծրագրային հայտ, որոնք ուղղված ճանապարհների ասֆալտապատմանը, մշակույթի, համայնքային տների, բազմաբնակարան շենքեր տանիքների վերանորոգմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի նորոգմանը:
Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ տեղեկացնում ԱԺ-ի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի համար Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը:
«Առավոտ». Մենք պարզապես տարբեր ենք«Հայկական ժամանակ». Վարչապետը զանգահարել է Գյումրիի քաղաքապետին«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը հաղթեց Դավիթ Սանասարյանին«Փաստ». «Մարդիկ բարձրաձայն չեն խոսում, քանի որ չեն վստահում իրավապահ մարմիններին»
Հայաստանը Ղազախստանի հետ ունի մեծ օրակարգ ու բազմաշերտ համագործակցություն: Առաջնային են նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հարթակները, ու այս առումով աշխատանքները շարունակվելու են՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականին, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Երբ հերոսների սխրանքի պատմություններն ու ապրելու բանաձևը դառնում են մեր ապրելու բանաձևը, և դա շնորհիվ արձախյան պատերազմում զոհված ազատամարտիկի մայր, Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի ու համանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանի:
2014-ին Ռուսաստանն ու Հայաստանը հայկական ԱԷԿ-ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ գործակցության համաձայնագիր ստորագրեցին: Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում էր 2016 թվականի սեպտեմբերին։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականին:
Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական հարցերով աշխատանքային հատուկ խումբ:
Երջանկության բանաձևեր տարբեր ժամանակներում առաջարկվել են շատերի կողմից, դարձել են կարգախոսներ, ապրելակերպ, փոխել են կյանքե ր: Աշխարհում կա ավելի քան 7 միլիարդ անձնական երջանկություն, բայց ընդամենը մեկ միջազգային զգացում բոլորի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում. «Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»:
«Առավոտ». Ով ինչպես է հասկանում «արդարությունը»«Փաստ». «Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել»«Ժողովուրդ». Ծրագրի հաշվետվություն«Ժամանակ». Նախկին համակարգը վերականգնելուն ձգտողները փորձելու են ապակայունացնել իրավիճակը
4 ժամ 20 րոպե, շուրջ 50 հարց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է լրագողների հարցերին: Վարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ոչ մի հարց անպատասխան չի մնա եւ պատասխանել է տարբեր ոլորտներին վերաբերող հարցերին՝ հետաձգելով նախատեսված պաշտոնական հանդիպումներից մի քանիսը:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը վայր է դրել հանրապետության ղեկավարի լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է Ղազախստանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
Տնտեսական հեղափոխության ու սոցիալական իրավիճակի մասին: Արդյոք սոցիալական իրավիճակի բարելավում եղե՞լ է, ի՞նչ են հուշում կառավարությանն այն հարցումները, որոնք փաստում են սոցիալական իրավիճակի վատթարացման մասին:
Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձեւ, որով խորհրդարանի անդամները զորակցություն եւ աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:
Մարտի 23-ին Հայաստանում հայտարարվելու է շաբաթօրյակ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում միասին լծվել գործին և մաքրել Երեւանը` տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս է գալու՝ քաղաքը մաքրելու համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում:
Հայաստանը փորձում է իրավական կարգավորումների դաշտ տեղափոխել YouTube-ի և հայ օգտատերերի համագործակցությունը: Խոսքը , մասնավորապես, վճարովի ծառայությունների հասանելիությունը Հայաստանում ապահովելու մասին է:
Մի քանի ամիս է ՍԴ-ում դատավորի թափուր մի քանի տեղ կա եւ նոր դատավորներն այդպես էլ չեն ընտրվում: Նախորդ ԱԺ-ն 3 անգամ չի կարողացել ընտրել ՍԴ անդամ՝ այդ գործը թողնելով նոր խորհրդարանին: Առաջիկայում ՍԴ նոր դատավորի ընտրության հարցը կրկին կհայտնվի օրենսդիր մարմնի օրակարգում:
Չկա քանդման գաղափար, կա կառուցման գաղափար՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով շենքերի ձեղնահարկերի խնդրին:
Շվեդիայի Վեստերոս քաղաքում 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի:
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանի «Walking out» երգը բավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել, այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:
Փաշինյանի հայտարարությունները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել Բաքվին: Ո՞րոնք են լինելու Փաշինյան-Ալիեւ առաջիկա հնարավոր հանդիպման հարցերը:«Հետք»-ի բարձրացրած հետքերով գնացել է օրենսդիրը:Օրեսդրական առաջարկ, որը կհեշտացնի մեր հայրենակիցների գույքի տեղափոխումը Հայաստան:Պոլսահայ համայնքը վաղը հրաժեշտ կտա իր հոգեւոր առաջնորդին: Ուսուցչի մասին պատմում է աշակերտը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այցով գյուղական համայնքներից մեկում է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ այցն անակնկալ է ու չի մանրամասնել, թե որ համայնք է ուղևորվում։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ՝ հայտնում են Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Փաստ». Ստորգետնյա ավտոկայանատեղին կապ չունի կանաչապատվելիք տարածքի հետ «Առավոտ». Ի՞նչ եղավ անցումային արդարադատությունը«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը«Հայկական ժամանակ». Սաբոտաժ անողն Աբովյանի համայնքապետն է
Այսօր աշխարհը ցնցվել է հերթական արյունալի ահաբեկչությունից: Այս անգամ՝ Նոր Զելանդիա, Քրյասթչըրչ քաղաք. թիրախում էլ ոչ թե եկեղեցիներն են, այլ մզկիթները:
Այսօր խորհրդարանում հերթական դռնփակ հանդիպումն էր: Սկսվեց կեսօրին, տեւեց գրեթե երկու ժամ: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման նախաձեռնողը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էր, բայց հանդիպմանը մասնակցել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պետաիրավական
Իրանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների համար: Ինչպես նշվում է Ռոյթերսում, Իրանը միացել է այն երկրներին, որոնք որոշել են իրենց օդային տարածքը փակել Boeing 737 Max-ի ինքնաթիռների համար:
Դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, իսկ նրա նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը մերժվեց։
Կրթություն և աշխատաշուկա. երկուսի միջև Հայաստանում գոյություն ունեցող անջրպետը այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Խնդիրն առ այսօր արդիական է, վկան՝ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթությամբ հազարավոր գործազուրկների բանակը:
«Իրատես». «Բարեփոխումներին դեմ է աշխատում պետական ապարատի առնվազն 50 տոկոսը»«Ժողովուրդ». Այլևս չես կարող բողոքել, որ ճնշեցին«Առավոտ». Բոլորի համար «պուպուշ» չես լինի«Փաստ». «Թե՛ հասարակական, թե՛ կառավարության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի կոնսենսուսային պատկերացում չկա»
Օպերային հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 27 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Այսօր ավարտվեց Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Հայաստան։ Նախօրեին՝ երեկոյան նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ այցելել է երեւանյան ռեստորաններից մեկը, համտեսել հայկական խոհանոցը, խոստացել՝ վերադառնալ:
Այսօրվանից Կ. Պոլսում հավատացյալները կարող են վերջին հրաժեշտը տալ Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի օրը։
Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են ու այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ, Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Պատգամավորների 97 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագծով թույլատրվում է մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
«168 Ժամ». «Դա նշանակում է՝ բանակցել կապիտուլյացիայի համար»«Ժողովուրդ». Փակելով հարցը չի լուծվում«Փաստ». Գրավատների պետտուրքի չափի բարձրացման նախաձեռնություն եղել է դեռևս տարիներ առաջ«Առավոտ». Մի բան, որ ուզում ես օպտիմալացնել, նախ անհրաժեշտ է լավ հետազոտել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սոլվակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Մի շարք կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ անհատների նախաձեռնությամբ, ստեղծված Քաղաքական լիգան այսօր իր առաջին քաղաքական քննարկումն է անցկացրել:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախատեսվում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:
Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նա ասյօր հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ, հանդիպումից հետո Միրոսլավ Լայչակն ու Զոհրաբ Մնացականյանը պատասխանել են լրագրողների հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում:«Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ»,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը Ծիծաեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ժողովուրդ». Խտրականությո՞ւն, թե՞ տեխնիկական խնդիր«Հայկական ժամանակ». «Որոշվեց Մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը».«Փաստ». «Մեծ հույս ունեմ, որ մեր իրավաբանները կկարողանան այնպիսի հանգամանքներ ներկայացնել, որոնք մեզ կօգնեն դուրս գալ այս իրավիճակից»«Ժամանակ». 5 անգամ առաջ
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջեւ կոնֆլիկտը տեղափոխվել է նոր հարթություն:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետը երեկվանից Արցախում է:
«Ժողովուրդ». Իրավունքին տեր կանգնելու հրամայականը«Փաստ». Ներքաղաքական պայքարում Արցախի գործոնը մշտապես օգտագործվել և շարունակելու է օգտագործվել«Հայկական ժամանակ». Առգրավվել են լուսացույցներ«Իրատես». «Լուվրը աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է, բայց պետությունից աջակցություն է ստանում»
«Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում»,- մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունները՝ Արմենպրեսի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։
Նախորդ իշխանության խոստացած ու սկսած օրենսդրական նախաձեռնությունը՝ բացահայտել այս կամ այն խոշոր գույքի իրական սեփականատերերին, փորձ է արվում կյանքի կոչել ներկայիս իշխանության ժամանակ՝ առավել թիրախավորված:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին` տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գխավոր վարչությունից:
111 ազդեցիկ անհատներ միացել են «Ավրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպաններ՝ հավաստելով իրենց հանձնառությունն այսօրվա ու վաղվա սերնդի առջև ծառացած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը՝ ասվում է «Ավրորա» ֆորումի տարածած հայտարարությունում:
Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը։
Հայկական տոնացույցում հնարավոր նոր տոնի ավելացման առաջարկը լուրջ քննարկումների առիթ է դարձել քաղաքական դաշտում: Որեւէ մեկը նախագիծը դեռ չի տեսել, բայց արդեն վիճահարույց է համարվում «Քաղաքացու օր» հռչակելու հիմնավորումը:
«Հայելու միջով». վավերագրական ֆիլմ, որի հերոսներն այն չեն տեսնում, չեն տեսնում՝ տեսնողներիս ընկալմամբ: Իրական տեսողությունը սեփական երևակայության անծայրածիր հորիզոններում է, որով էլ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ տեսնում և ընկալում են, ինչպես այս ֆիլմը, այնպես էլ արվեստը, իրենց շրջապատող իրականությունը, աշխարհը:
Հայաստանի տնտեսական քաղաքականության վեկտորն աստիճանաբար փոխվում է: Մինչ այժմ արտահանման ծավալներում գերակշռում էր հանքարդյունաբերությունը, այժմ, սակայն, քայլ առ քայլ փորձ է արվում հրաժարվել այս ոլորտից:
Ավագանու «Լույս» խմբակցությունը մշակել է Երևանում Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու նախագիծ: Նախագիծը պատրաստ է, քննարկել են գործընկեր խմբակցությունների հետ, սակայն դեռևս շրջանառության մեջ չի դրվել:
Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունըտեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիան-Գորիսճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Տղամարդկանց ղեկավարած քաղաքական աշխարհում թթնվածնի պես է կանանց ներկայությունը՝ իր հավասարակշռող ազդեցությամբ: Ի՞նչ են մտածում քաղաքականությամբ չզբաղվող տղամարդիկ, կարո՞ղ է արդյոք Հայաստանն ունենալ կին ղեկավար:
Հայ հասարակությունը երկու մասի է բաժանվել մարտի 8-ի տոնը նշելու հարցում: Ոմանց համար սա պարզապես հաճելի նվերների եւ նյութական անակնկալների օր է, մյուս մասի համար՝ դեռեւս իրավունքների պայքարի:
Այսօր կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը՝ հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը:
Տարիներ առաջ Կապանում ծնվեց ու երեք տարի՝ 1959-1961 թվականներին ապրեց քաղաքի էստրադային կանանց նվագախումբը: Նվագախմբի 7 աղջիկները գրավեցին Երևանի բեմերը, երեք տարի ապրեցին բուռն երաժշտական կյանքով: «Ռադիոլուր»-ը գտավ նվագախմբի կլարնետիստ-սաքսոֆոնիստին` Բելլա Գևորգյանին ու այս պատմությունը պատմեց երիտասարդ սաքսոֆոնիստ Իրինա Գասպարյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: «Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր; Շնորհավոր մարտի 8», -գրել է նա:
«Հայկական ժամանակ».Եթե չկա գումար փոքրիկ աղջկա համար…«Փաստ». Կանայք քաղաքականության մեջ«Ժողովուրդ». Թերբեռնվածները«Իրավունք». Երբ կարտահանձնեն Նարեկ Սարգսյանին
Փաշինյան-Ալիև գագաթաժողովին ընդառաջ՝ Երևանն ու Բաքուն հերթական անգամ կոշտ հայտարարություններ են փոխանակում Արցախի՝ բանակցային գործընթացին վերադառնալու վերաբերյալ։ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր հեևթական անգամ հստակեցրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ անտրամաբանական է խոսել կարգավորման մասին, եթե չի բանակցում հիմնական հակամարտող կողմերից մեկը։ Բաքվից կոչ են արել Հայաստանի իշխանություններին ժամանակ չվատնել ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր ձևաչափ գտնելու վրա։
Կառավարության նիստն այսօր տեւել է ռեկորդային երկար՝ շուրջ 4 ժամ: Օրակարգային հարցերը մոտ 4 տանսյակ էին, սակայն դրանց շուրք քննարկումները շատ լայնածավալ էին: Ամենաբուռն քննարկումները Հարկային օրենսգրքի փոփոխված նախագծի շուրջ էին:
Մի քանի օր է ուշադրության կենտրոնում են պետական համակարգի շուրջ 10 հազար աշխատողների կրճատելու մասին լուրերը: Պաշտոնական մակարդակով հստակ մեկնաբանություններ արդեն տրվել են: Ի վերջո ինչ օպտիմալացման եւ ինչ կրճատումների մասին իրականում կարող ենք խոսել:
Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու:
Այսօր հրավիրված կառավարության նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, այդ թվում նաև երկար ժամանակ քննարկվող «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:
«Ժամանակ». Ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիևը, եթե ոչ այդ մասին«Առավոտ». «Օրակարգեր կան, պարզապես դրանք դեռ ճանապարհին են»«Փաստ». Ալավերդցիները գուցե փակեն Մ6-ը«Ժողովուրդ». «Ryanair» ընկերությունը՝ հայկական շուկայում
Այսօր տեղի է ունեցել ԱԺ-կառավարություն առաջին հարցուպատասխանը. 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ են օգտվել ԱԺ կանոնակարգով սահմանված հնարավորությունից՝ հարցեր ուղղելու գործադիրի ներկայացուցիչներին:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների՝ անկախ այդ ըմպելիքներում շաքարի պարունակությունից:
Որքան Հայաստանը շատ բարեփոխվի, այնքան մենք ավելի շատ կաջակցենք Հայաստանին՝ Բրյուսելում Փաշինյան- Ժան Կլոդ Յունկեր համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Կեղծ կամ ֆեյք լուրերը մեդիա դաշտում հասել են մեծ ծավալների եւ անհանգստացնող են: Այս խնդիրը միայն հայաստանյան չէ եւ այն աշխարհի մակարդակով է մտահոգող երեւույթ դարձել: Խնդրի լուծման դեղատոմս աշխարհում դեռ չկա:
2018-ի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթը Հայաստանում կրկին ուշադրության կենտրոնում կլինեն մարտ և ապրիլ ամիսներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի մոտակա օրերին ամբողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումների շրջանակում:
«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին«Ժամանակ». Կարևոր օրենսդրական նախաձեռնություն«Փաստ». «Ուկրաինիզացիայի» վտանգը«Ժողովուրդ». Իրանցիները պակասել են«Առավոտ». «Անտրամաբանականն այն է, որ բարեփոխումների գաղափարը սահմանափակվում է կրճատումներով»
Միջազգային լրատվամիջոցները երեկվանից միմյանց լրացնելով լայնածավալ հրապարակումներով անդրադառնում են փողերի լվացման հսկա մի մեխանիզմի: Առաջատար մի շարք լրատվամիջոցներ փոխանցում են՝ լիտվական «Յուկիո» բանկից արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրությամբ բացահայտվել է
Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած նստաշրջանն ու լիագումար նիստերը կարող են խորհրդարանի պատմության մեջ եթե ոչ աննախադեպ, ապա գոնե բացառիկ դառնալ: Ընդ որում՝ ոչ միայն օրակարգային հարցերի քանակով, այլ նաև իրողությամբ, որ օրակարգում կառավարության հեղինակած որևէ նախագիծ չկար:
Չի եղել դեպք, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ, արտացոլեն այլ պատկեր, բայց այլ կերպ արձանագրվեն ՝ այսօր խորհրդարանում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Որոշումը կայացվել է մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը
Հայկական դրոշներ, Հայոց պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ներկայացվեց Սան-Պաուլոյի կարնավալին: Գաղափարը ծնվել է պատահական` պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ հանդիպումից հետո:
«Հայկական ժամանակ». Առջեւի մեքենայում«Փաստ». Վիտալի Բալասանյանը կառաջադրվի Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու«Ժողովուրդ». Մեկնարկող նստաշրջանը ամենակարճն է լինելու«Առավոտ». Մելքումյանը զգուշացնում է՝ ՀՀ ներկրվող մեքենաների արժեքը 2020թ.-ից կբարձրանա«168 ժամ». «Անհեռատես հայտարարություն»
Բրազիլիայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ մարտի 3-ին Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվեց Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր: Ներկայացումն իրականացվել էր Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից, որի տնօրեն Անժելինա Բազիլիոն նախապատրաստական փուլում՝ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով, 2018թ. պատվիրակությամբ այցելել էր Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել պատկան մարմինների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների հետ:
«Մեկ կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի շուրջ առաջ եկած մտահոգություններին օրեր առաջ «Ռադիոլուրն» անդրադարձել էր՝ նշելով, որ հետամուտ է լինելու անպատասխան մնացած հարցերին պարզաբանում ստանալուն:
Առաջինը՝ դեկտեմբերյան ընտրություններից, և երկրորդը՝ հուլիսից հետո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է՝ ինչպես ինքն է ասել՝ Եվրամիության գործընկերների հետ հետագա անելիքները քննարկելու նպատակով:
Երեկ կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել: Վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Առաջարկն ընդունված է, օրակարգը՝ հստակեցված չէ:Կայանալու է Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը՝ ՄԽ-ի միջնորդությամբ:Կացարանի եւ աշխատանքի բացակայություն: Ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստան վերադարձած միգրանտները:Կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված բացառիկ հուշ-երեկույթ։
«2018թ. Հայաստան վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին: Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց փետրվարին Գերմանիա կատարած այցի ժամանակ:
«168 Ժամ». Նոր զարգացումներ ղարաբաղյան հարցում«Ժամանակ». Փակ ռեժիմով«Առավոտ». Ինչու Սերժ Սարգսյանը չգնաց երկրորդ Մարտի 1-ի«Ժողովուրդ». Գյուղարտադրության տվյալները եղել են ուռճացված
«Մարտի 1-ի» քրեական գործի քննությունը վերջին 10 ամիսներին արձանագրեց ավելի մեծ արդյունք, քան նույն գործով քննությունը՝ վերջին 10 տարիներին: Իրավական հարթությունում այսօր արդեն որոշակի հստակություն կա. կան մեղադրվողներ, հետախուզվողներ:
Վառ ու ինտրիգային. իտալացի հայտնի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»-ը 14 տարի անց նորից երևանյան բեմում կլինի: Ռոսինիի՝ վառ, կոմիկ ու ինչ-որ տեղ գրոտեսկային կերպարները հայ ու իտալացի մենակատարները կկերտեն: Այսօր կատակերգական օպերայի վերջին՝ գլխավոր փորձն էր:
Անջեյ Ստասյուկը Լեհաստանի ամենահայտնի ու հանրաճանաչ գրողներից է։ Բազմաթիվ մրցանակների` այդ թվում Եվրոպական գրական մրցանակի եւ լեհական «Նիկե» մրցանակի դափնեկիր է։ Նրա գրքերը թարգմանվել են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։
«Առավոտ». «Նոր ազդակ է. Ադրբեջանը փորձում է գնել «գործիքներ»՝ ի դեմս ռուս պատգամավորների»«Հայկական ժամանակ». Հարցաքննվել է«Ժողովուրդ». Ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը«Փաստ». Հացն էլի է թանկանալու«Իրատես». «Ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն տնտեսությանը, այլև կնպաստի արտագաղթին»
2008-ի մարտի 1-ի տարելիցի առիթով տարբեր կուսակցություններ, խմբեր եւ անհատներ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի զոհերի հիշատակին:
ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում 2019թ. փետրվարի 25-ին պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից ենթադրյալ հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տարոն Աբրահամյանը ձերբակալվել են:
Այսօր Սումգայիթի ոճրագործության 31-րդ տարելիցն է: Ծիծեռնակաբերդի բարձունքում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է հիշատակի միջոցառում:
Գյուղատնտեսության ոլորտում տրվող աջակցության ծրագրերը ընդլայնվում են: 2017 թվականին մեկնարկած վերամշակող ընկերություններին տրվող աջակցության ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց:
Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն են տարածել Արցախի խորհրդարանի խմբակցություններն ու անկախ պատգամավորները:
Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վերջին օրերին ռուսաստանյան լրատվամիջոցներում զուտ ադրբեջանական քարոզչական նյութերի՝ ադրբեջանական կեղծիքի տարածումը, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ
Իրանում արդեն կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, որից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար նրանք հանդես են եկել հայտարարություններով:
Հանրային ռադիոյի թվայնացված արխիվն այսօրվանից հասանելի է բոլորին: Armradioarchive.am կայքի շնորհիվ բոլորը հնարավորություն կունենան լսելու ոսկե ֆոնդի ձայնագրությունները: Այտեղ պահպանված են ռադիոթատրոնից մինչև հայ մեծերի բացառիկ ձայները:
Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ:
«Ժողովուրդ». Խաբեբայություն՝ լավ մտածված սցենարով«Հայկական ժամանակ». Երբևէ ձերբակալված չեմ եղել«Փաստ». Պետությունը «տանիքը» չի ապահովում, հասարակությունն էլ մտածում է, որ ինչ ցանկանա՝ կարող է խոսել ու պահանջել«Իրավունք». Նազենի Ղարիբյանի ձեռքերը հիմա էլ հասան Սպենդիարյանի ժառանգությանը
Ողջ օրվա ընթացքում լրատվամիջոցները սպասում էին Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության պարզաբանումներին մամուլի այն հրապատակումների վերաբերյալ, համաձայն որոնց Վերահսկողական ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել:
Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով վաղը՝ փետրվարի 27-ին կմեկնի Իրան: Մինչ այդ՝ բավականին հետաքրքիր զարգացումներ արձանագրվեցին Իրանում: Երեկ Իրան էր այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին
31 տարի առաջ այս օրերին Սումգայիթում սկսվեցին հայերի հետապնդումները: Պաշտոնական տվյալներիով՝ ջարդերի զոհ դարձավ 26 մարդ, ոչ պաշտանական աղբյուրները հայտնում են 100 եւ ավելի խոշտանգված ու սպանված հայազգի քաղաքացիների մասին:
Փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան: Այցի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսել էր Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Տնտեսական հեղափոխություն կամ տնտեսական հրաշք. վարչապետի խոսքով, այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքի նույնպես կարելի է հասնել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։
«Ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել «քաղաքական հրաշք», ապա «տնտեսական հրաշքը» նրա հասանելիության տիրույթում է»,-այսօր Վանաձորում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի իր բացման խոսքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Երևանի մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը Չարբախում բացելուց հետո Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ:
Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանի վրա նախօրեին կրկին ավազակային հարձակում է տեղի ունեցել, «Ռադիոլուրը» տեղեկացավ հայ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Հարություն Պզտիկյանի ֆեյսբուքի էջից։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ-ում էր՝ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին քննարկմանը մասնակցելու համար: Օրակարգային հարցերից որեւէ մեկը չէր առնչվում «Մարտի 1-ի» հետ կապված քրեական գործերին:
ՊԵԿ-ն այսօր նախաձեռնել էր աշխատանքային հանդիպում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու այսպես ասած «երգիչ-երգչուհիներին» հարկելու նախագիծն ու քննարկելու դրան առնչվող հարցեր: Քննարկման համար նախատեսված սրահը լիքն է եղել, բայց լրագրողներով:
Ապրիլի 16-ին տեղի կունենա Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարի այն ունենալու է 12 անվանակարգ և հատուկ մրցանակ՝ հայկական կինոյում մեծ ավանդի համար: Այսօրվանից մեկնարկել է հայտերի ընդունումը:
Պավել Ալտհամերը ավանգարդիստ քանդակագործ է։ Ավելի ճիշտ, ոչ միայն քանդակագործ։ Նա ժամանակակից արվեստի տարբեր՝ պերֆորմանսի եւ ակցիայի ժանրերում աշխատող արվեստագետ է։
Վերջին շրջանում վարկերի տրամադրմամբ սկսել են զբաղվել նաեւ թերթի կրպակները՝ խոստանալով ավելի արագ ու հեշտ ձեւակերպել գումարի տրամադրումը: Խոստման պես հնչող այս հայտարարություններն ու գովազդները իրականում մարդկանց գրավող հատկություն ունեն՝ նկատում են հոգեբանները: Ֆինանսական համակարգի մասնագետներն էլ իրենց զգուշացումներն են փոխանցում:
Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում` հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության և/կամ հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր և որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի և/կամ արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:
Արդեն 19 տարի փետրվարի 21-ին աշխարահում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը: Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Կառույցի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների կեսը մոտ ապագայում կարող է վերջնականապես վերանալ։
Ֆեյսբուքյան իր էջի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ է անցկացվելու Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նա նաեւ ուղերձով դիմելու է ժողովրդին:
«Ժողովուրդ». Հանրաքվեի մասին վաղաժամ է խոսել«Առավոտ». «Ալիեւի մասին Փաշինյանի ասած «կիրթը» կոմպլիմենտ մի համարեք»«168 ժամ». «Մենաշնորհի և կոռուպցիայի վերացումը բավարար պայման չէ ներդրումների համար»«Փաստ». Ջրային սկանդալ է հասունանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այսօր Մայր բուհը նորից ուշադրության կենտրոնում է: Ոստիկանությունից տեղեկացնում են՝ ԵՊՀ պաշտոնատար անձի դեմ հարուցված է քրեական գործ, ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Ժամանակ». Պետք չէ բացառել, որ նման «գույք՝ պարտքի դիմաց» բանաձևը հերթական անգամ կյանքի կոչվի«Ժողովուրդ». Հիմա էլ եմ ասում՝ սակագինը կարող է իջնել«Հայկական ժամանակ». Մարտի 4-ից կհայտարարվի մրցույթը
Հեղափոխական օրերի լարված աշխատանքից հետո Հայաստանի լրատվական դաշտը անսպասելի բախվեց նոր խնդրի: Այժմ դաշտը փորձում է հասկանալ՝ ինչ իրավիճակում է հայտնվել. արդյո՞ք համագործակցում է իշխանության հետ, թե՞ պատերազմ է հայտարարված լրատվամիջոցներին: Այսօր ՄԱԱ նախաձեռնությամբ խնդրի տարբեր կողմերում հայտնված գործիչները փորձում էին հասկանալ իրավիճակի պատճառները:
Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ: Այդ մասին հուշագիր է ստորագրվել: Իրենց նպատակների ու հետագա քայլերի մասին այսօր խոսել են նախաձեռնությանը միացած ուժերից երեքի ներկայացուցիչները՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ:
«Եթե ուժեղ ես, հակառակորդը փոխում է իր տակտիկան»,- ասում է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը, նույն տրամաբանությամբ է վերլուծում Ռուսաստանից Սու-30 բազմաֆունկցիոնոլ կործանիչի ձեռքբերումը Հայաստանի համար ադրբեջանագետը: Մի կողմից խոսվում է ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու մասին, մյուս կողմից կողմերը ակտիվ զինվում են: Սրանք իրար փոխլրացնող են համարում փորձագետները:
Երևանի Մոսկովյան 40 հասցեից կարելի է մտնել Թիբլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն։ Այս երկու հասցեների տերն էլ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Երևանյան թանգարանի մի հատվածը հենց այն նույնն է, ինչ թիֆլիսյանը: Այս հուշային մասում կարևոր դետալներից մեկը բանաստեղծի աշխատասենյակի առաստաղն է, որին նայել է Թումանյանը:
«Ժամանակ». Մեր կուսակցությունը ինստիտուցիոնալ փոփոխության կարիք ունի«Ժողովուրդ». Պատասխանատվությունն իրենց վրայից գցում են«Փաստ». Գերավճար-կանխավճար «պրակտիկան» վերացել է էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո«Հայկական ժամանակ». Գործում է հատուկ հանձնաժողով
Մեդիա միջավայրում ձևավորված իրավիճակը հակասական գնահատականներ է ստանում: Իշխանության ներկայացուցիչները լրատվամիջոցները ՝ մեդիային սպառնացող վտանգների մասին: Ի՞նչ է կատարվում տեղեկատվական ոլորտում, ո՞վ ում դեմ է պատերազմնում և ինչո՞ւ:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ընտրապայքարի մեջ մտած ուժերից քչերն էին, որ հստակ օրակարգային դարձրեցին Սահմանադրության փոփոխությունը:
Վաղը 9 մարզում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. 86 տոկոս անկուսակցականն ընդդեմ 14 տոկոս կուսակցականի:Նոր ֆիլմաշար՝ ռազմի դաշտում վիրավորված հայորդիների մասինԱյսօր երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Երեւանի քաղաքային բյուջեն հնարավորություն չունի չորրորդ կարգի բոլոր բնակելի շենքերը միանգամից տարհանելու եւ բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար։ Այդ նպատակով քաղաքային իշխանությունները ասում են, որ փորձում են համագործակցել գործարար հատվածի հետ։ Միաժամանակ կան նաեւ վթարային շենքեր, որոնք մարդիկ ինքնուրույն բնակեցրել են տարհանումից հետո եւ այժմ խնդրում են իրենց տալ բնակության իրավունք։
Թեեւ կառավարության հնգամյա ծրագիրն արդեն հաստատվել է, բայց քննարկումները փաստաթղթի շուրջ դեռ շարունակվում են: Հասարակական կազմակերպությունների մի հատված, որ մշտապես զբաղվել են արդարադատության խնդիրներով եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ, դժգոհ են մնացել փաստաթղթից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 27 հարց, որոնցից մեկը գաղտնի է։ Այն զեկուցելու է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցերից տասնութը չզեկուցվող են։
Անօթևանների հետքերով գնալու համար քայլերը մեզ հասցրին Հայաստանում այժմ անօթևանների խնամքի միակ ժամանակավոր կացարան՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կացարան։
Այսօր մեկնարկում է Մյունխենյան անվտանգության 55-րդ համաժողովը: Սպասվում է, որ համաժողովին ներկա կլինեն ավելի քան 35 երկրի ղեկավար, 50 արտգործնախարար և 30 պաշտպանության նախարար:
«Իրատես». «Մենք մեր հայտարարածից ավելի լավ արդյունքներ ենք ունենալու»«Ժողովուրդ». Համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ«Ազգ». DIE ZEIT. Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք»:«Փաստ». «Կառավարության տնտեսական ծրագիրը լավն է, բայց կադրային ռեսուրսը մտահոգիչ է»«Ժամանակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Մովսես Հակոբյանը
Երեւանը սպասարկող ավտոբուսների մի քանի գծեր այսօր առավոտից կանոնավոր չեն աշխատել: Առավոտյան ժամերին աշխատանքի ու դասի շտապող քաղաքացիները ստիպված են եղել հատկապես Ավանից ու Նորքի զանգվածներից կենտրոն հասնել տաքսիներով:
Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզում տեղի կունենան համայնքների հերթական եւ արտահերթ ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ կանցկացվեն Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում:
82 կողմ և 37 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը, իսկ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկեցին:
Ազգային ժողովը 3-րդ օրն է քննարկում է կառավարության ներկայացրած ծրագրի: Հարցի հիմնական զեկուցողն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին օրը վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել էր 50-ից ավելի պատգամավոր, երեկ՝ 42:
«Ժողովուրդ». Ներքին լսարանի համար«Հայկական ժամանակ». «Պարոն վարչապետ, սոված ե՞նք, թե՞ քուններս ա տանում»«Ժամանակ». Հեղափոխությունը շոկային թերապիայի միջոցով փոփոխություններն են«Փաստ». «Ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ քննարկումների փուլ պետք է լինի»
Ազգային ժողովում այսօր շարունակել են կառավարության ծրագրի քննարկումը: Երեկ վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել էր 50-ից ավելի պատգամավոր, այսօր հարցուպատասխանը շարունակվել է առաջին նիստի ընթացքում, հետո խորհրդարանն անցել է մտքերի փոխանակության փուլին: Ելույթների համար հերթագրված պատգամավորների ոչ պակաս տպավորիչ թիվ է արձանագրվել ՝ 42 պատգամավոր:
Հայաստանը, շարունակելով կարևորել գիտության զարգացումը, անվանի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի միջազգային մրցանակներն այսօր հանձնեց գիտնականների խմբին:
Տասնամյակներ կողք-կողքի խորհրդարանում եւ կառավարությունում աշխատած Հանրապետականն ու Դաշնակցությունն արդեն ադապտացվել են «արտախորհրդարանականի» եւ ընդդիմադիրի կարգավիճակին:
Ազգային ժողովն այսօր իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է երեկվա նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար երեկ հերթագրվել էր 53 պատգամավոր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։
7-րդ գումարման Աժ-ը այսօր վերսկսել է առաջին նստաշրջանի ընդհատված նիստը: Օրակարգում կառավարության ծրագիրն է: Փաստաթուղթը ներկայացնելու համար կառավարությունը Աժ էր գնացել ողջ կազմով:
Թափառող շների հարցը կլուծվի: Քաղաքապետարանը կստեղծի «Կենդանիների վնասազերծման կենտրոն» հանրային ոչ առևտրային կազմակերպություն։ Կենտրոնը կունենա կացարան և կլինիկա, որտեղ կենդանիները կպատվաստեն, կբուժվեն, կստերջացվեն ու բաց կթողնվեն բնակության վայրեր:
2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում էր կայացրել հինգ անդամից բաղկացած մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների ընտրություններով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոստանում է, որ իր առաջիկա տարեկան զեկույցը ամբողջովին տարբերվելու է նախորդ մյուս զեկույցներից: Ոչ միայն փաստահավաք, այլեւ վերլուծական եւ համեմատական լուրջ աշխատանք է իրականացրել, անդրադառնալու է նաեւ ապրիլյան հեղափոխության դրվագներին:
Վերջին օրերին քննարկումների ու քննադատությունների թիրախում կառավարության ծրագիրն է: Վերախմբագրման ուղարկված ծրագիրն ուրբաթ օրը գործադիրի արտահերթ նիստում ընդունվել է միաձայն եւ ուղարկվել խորհրդարան:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները:
Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Մելբուռն քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում` հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
«Մարտի 1-ի» 11-ամյա տարելիցին ընդառաջ աղմկահարույց գործը, կարծես, նոր շրջափուլ: Խոսքը՝ Հայաստանի պաշտոնաթող նախագահների հարցաքննության մասին, ինչի անհրաժեշտությունը բազմիցս նշել են տարբեր հանձնաժողովները, որոնք երբեւէ առնչվել են գործի քննությանը:
Արմավիր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վճարովի ծառայությունների մուտքերն անցած տարվա համեմատությամբ եռակի աճել են: Նախատեսվել է պոլիկլինիկայում ներդնել նոր սարքավորումներ, որով կբարելավվի մատուցվող ծառայությունների որակն ու կնվազի տեղի բնակչության հոսքը մայրաքաղաքի բժշկական հաստատություններ:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին:
Երևանում թափառող կենդանիների մասին ահազանգերի թիվն աճել է: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» ստացել է թափառող կենդանիների վերաբերյալ 131 ահազանգ, նախորդող շաբաթվա համեմատ 14-ով ավելի:
Սրճարան, լավ երաժշտություն, մեկ գավաթ սուրճ, ծխախոտ. այս համադրությունը գրեթե միշտ մեկ ամբողջության մեջ է դիտարկվել։ Սակայն առաջիկա մի ամսում՝ նոր օրենքի ընդունումից ծխելու համար ստիպված ենք լինելու դուրս գալ սրճարանից ու դրսում ծխել:
Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցի առիթը հունվարի 16-ին ԱԺ ամբիոնից նախկին դեսպանի հասցեին հնչած գնահատականներն են:
Վերջին օրերին քննարկումների ու քննադատությունների թիրախում կառավարության ծրագիրն է: Երկու օր առաջ վերախմբագրման ուղարկված ծրագիրն այսօր գործադիրի արտահերթ նիստում ընդունվել է միաձայն եւ ուղարկվել խորհրդարան:
2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները: Այս մասին ՖԲ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիփոթեկային վարկ, որքան 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:
Պենդերեցկու մասին խոսում եւ գրում են որպես ապրողների մեջ ամենանշանավոր կոմպոզիտորի, անվանում՝ լեհ մեծագույն կոմպոզիտոր։ Նա իր սերնդի անվանի երաժիշտներից է, արժանացել է տասնյակ կոչումների եւ պարգեւների, համալսարանների պատվավոր դոկտոր եւ բազմաթիվ ակադեմիաների անդամ է:
ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում:
«Հայկական ժամանակ». Կառավարության ծրագրի իրական մոտիվները«Ժամանակ». Կառավարության ծրագիրը ստեղծագործական ուրույն ոճ է․ սա չէր սազում նոր իշխանությանը«Ժողովուրդ». Հիվանդանոցների մի մասը հրաժարվել է նախարարի առաջարկից«Իրատես». Կառավարությունը թեղուտցիների գլխի տակ փափուկ բարձ է դնում
Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է, նաև օրն է՝ ծանրութեթեւ անելու համացանցում հայերենի վիճակի մասին: Համացանցում հայերեն գրելը՝ հայրենասիրության և լեզվի պահպանման, ազգային մտածողության ու գրագիտության, թե՞ շփման դյուրին միջոց է։
Ռուսաստանի ու Վրաստանի միջգերատեսչական պատվիրակությունները եւ SGS ընկերության ներկայացուցիչները երեկվանից Շվեյցարիայում բանակցում են առեւտրային միջանցքների շուրջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ողջունել նրա՝ իր երկրում ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր» հայտարարելու որոշումը։ Այս մասին նշված է կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակի այսօր` ժամը 12:00-ին: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում են առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքը:
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018- ի փետրվարի 9- ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 02-ին ազատ է արձակվել:
Կառավարությունն իր այսօրվա նիստում չի հաստատել սեփական ծրագիրը: 2019 թվականին նպատակադրված անելիքները, Սահմանադրության համաձայն, պետք է օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացվի գործադիրի ձեւավորումից քսանօրյա ժամկետում:
Գործադիրը ծարգրում կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է իր հիմնական առաջնահերթություններից մեկը: Փաստաթղթում նշվում է, որ կառավարությունը անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի դեմ՝ ակնկալելով հանրային լայն աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։
Նախիջեւանում թուրքական ռազմաբազա հիմնելու Անկարային ծրագրերի մասին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկություն չունի։ Գեներալն այսօր Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է դաշինքի աշխատանքային խնդիրներին։ Քաղաքական հարցերին, որոնք հնչել են հիմնականում Երեւանից, նա խուսափել է պատասխանել։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Այն ընթացել է լարված մթնոլորտում
Ոչ դիվանագիտական լեզվով՝ հայ-իտալական հարաբերությունների մասին: ՄԱԱ-ն այսօր «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել է մեր երկրում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
«Ժամանակ». Լարսի այլընտրանքը ողջունելի է, բայց Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերվում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը«Առավոտ». ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել«Ժողովուրդ». Դաշնակները հսկելու են կառավարության աշխատանքը«Իրավունք». Ինչ էր Սորոսի ուզածը
Փետրվարի վերջին, հեղափոխությունից հետո առաջին անգամ, ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան: «Հայաստանի հետ ցամաքային սահման ունեցող բարեկամ այս պետությունը մեր արտաքին քաղաքական օրակարգում ունի յուրահատուկ տեղ, հետևաբար պետք է կարևորվեն այդ հարաբերությունները և պատշած ուշադրության արժանանան այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի քայլերը»,- այսօր ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Վերջին շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումները որոշակի աշխուժություն են առաջացրել՝ քննարկումների տեղիք տալով ներքաղաքական դաշտում: Առկա է որոշակի կասկածամտություն՝ որքանո՞վ է այն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության մեջ, որքանով է գործընթացը թափանցիկ եւ դեպի ու՞ր են տանում զարգացումները:
Զգույշ եղեք միջնորդների միջոցով վարկեր վերցնելուց. հորդորը գլխավոր դրամատանն է: Հորդորի հիմքում մտահոգիչ դեպքերի աճն է: Կենտրոնական բանկի բարձրաձայնած խնդիրը հաստատում է նաեւ Ֆինանսական համակարգի հաշտարարը:
«Ժողովուրդ». Միստիկա մի՛ փնտրեք խմբակցության փակ նիստում«Իրատես». «Մեր շուրջը տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտահոգիչ են»«Հայկական ժամանակ». Զեկույց«Փաստ». Հ3 հեռուստաընկերությունը վաճառվե՞լ է
Ոչ ստանդարտ ու աննախադեպ իրավիճակ` Հայաստանի հանրապետություն - Մարդու իրավունքների եվրոպական դատարան հարաբերություններում: Հաղորդակցման փուլ է մտել այն բողոքը, որն ընդդեմ Հայաստանի 2010-ին ՄԻԵԴ է ներկայացրել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:
Ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններում բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Հստակություններ ստանալու ակնկալիքով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել էր ԱԺ-ում քննարկման: Հրավերն ընդունվել է:
Անցած շաբաթ կառավարության նիստում որոշվեց «Շիրակ հանրային հեռուստառադիո» ընկերության լուծարման հարցը։ Այն լուծարելու հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ն իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չունի մեծ լսարան։ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է անալոգային հեռարձակումն ու անցում կատարվել թվային հեռարձակման։
Իմացությունը լուսավորում է մեզ, չիմացությունը՝ խամրեցնում: Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել եւ ճանաչվել է 2008 թվականից, որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք եւ բովանդակալից կյանք։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվել է պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի:
Փաստաբանները դժգոհ են Հարկային օրենքսգրում առաջարկվող փոփոխությունների՝ իրենց վերաբերող կարգավորումներից: Կարծում են՝ դրանք բացասաբար են ազդելու փաստաբանական գործունեության վրա, բարձրացնելու են ծառայությունների գները, սահմանափակելու են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Հարկային օրենսգրքի փոփոխված նախագիծը գործադիրը ներկայացրել է հանրային քննարկման: Բազմաթիվ փոփոխությունների թվում առաջարկվում է փոխել նաև հաշվապահների, փաստաբանների և խորհրդատուների հարկային ռեժիմը:
Ազգային ժողովում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ և կառավարության այլ ներկայացուցիչներ:
«168 ժամ». Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Ղարաբաղյան հակամարտության կարգավոր ման շուրջ«Փաստ». Պարգևավճարն ու բարձր աշխատավարձը բավարար չեն«Ժողովուրդ».Պալատի գործունեության իրական շահառուն հանրությունն է և շարքային քաղաքացին«Ժամանակ». Պայմանագրի խզո՞ւմ
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրապարակել է կատարած հարցումների արդյունքը, որով ուսումնասիրվել է Հայաստանի բնակիչների վերաբերմունքը ԵԱՏՄ-ԵՄ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ կառույցների հանդեպ:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Երեկ ուշ երեկոյան վարչապետը Քյոլնից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կբեմադրվի Յոհան Ադոլֆ Հասեի բարրոկո դասական ոճով գրված «Տիգրան Մեծ» օպերան: Այն բեմադրելու համար Երևան է հրավիրվել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր առավոտյան այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա երկօրյա այցի պաշտոնական մասը մեկնարկում է այսօր։ Երեկ երեկոյան նա Քյոլնից ուղևորվել է Բեռլին։ Այսօր Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով:
«Ժամանակ». Չենք լռելու, սա մեզ համար կարմիր գիծ է«Ժողովուրդ». Անակնկալ պաշտոնանկություն՝ կառավարությունում«Առավոտ». Ադրբեջանի ԱԳՆ-ի հաճար անհասկանափ է Փաշինյանի տրամաբանությունը«Հայկական Ժամանակ». Դատի է տվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:
Գնաճի ի՞նչ նոր ռիսկեր է ենթադրում Կենտրոնական բանկի վերջին որոշումը, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է։ Ինչո՞ւ է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը խրախուսելի համարում որոշակի գնաճը, եւ ի՞նչ է խոստանում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ առաջարկելով տնտեսության կառավարումն իրեն տալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական առաջին այցն է եվրոպական երկիր: Այցը երկօրյա է: Հայաստանի վերչապետի այցը մեկնարկել է Քյոլնից: Գերմանահայ համայնքում տարբեր տեսանկյուններից դրական են գնահատում Հայաստանի վարչապետի այցը:
Ռուսաստանը ողջունում է վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի քաղաքական շփումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայկական Ժամանակ». Պարգևատրում առանց չափորոշիչի«168 ժամ». Կենտրոնական բանկը ռիսկի է գնում«Ժողովուրդ». Նպաստն ուշացրել են«Ժամանակ». Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտում համագործակցություն և ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման
Մետաղի ջարդոնի շուկայում նախկինում եղած մոնոպոլիան վերացվել է. ՊԵԿ նախագահի պնդումն է: Մոնոպոլ երևույթները դեռ կան, իսկ շուկան էլ ազատականացված չէ՝ ասվածին հակադրվում է Գործարարների միության նախագահը: Այս հարցում լուրջ տարակարծությունները պետական մարմինների ու տնտեսվարողների միջեւ շարունակվում են, ու հիմնական խնդիրը ջարդոնի արտահանման տուրքի չափերն են:
Հայաստանում սպառողներն արդեն մի քանի ամիս է, ինչ հացի ու ալյուրի գնի բարձրացում են արձանագրել: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է շուկան՝ պարզելու համար թանկացման իրական պատճառը: «Ռադիոլուրին» պարզաբանումներ է տվել ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետի տեղակալ Դավիթ Փինաչյանը: Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ մտահոգություններն է փոխանցել:
«Ժամանակ». Գնդակը ավանդաբար գտնվում է ռուս-ղազախական կիսադաշտում. Ինչ է սպասվում Հայաստանի էներգետիկ շուկային«Ժողովուրդ». A4 ֆորմատի թուղթ՝ տեխանձնագրի դիմաց«Փաստ». «Դատարանով «ֆեյքերի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ». որտե՞ղ է խնդիրը
Հայաստանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: ՀՀ նախագահի և վարչապետի հետ Հանի քննարկումներն արդյունավետ են եղել՝ այսօր համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Այս տարի օրացույցը հայերիս համար հոբելյանական է: Մանսուրյանական երաժշտությամբ, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններով լի, բայց տարվա երկու կարևորագույն իրադարձությունները Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակների հոբելյանն է: Այս երկու կարևորագույն ամսաթվերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
Հայ-իրանական հետագա հարաբերությունների ձեւաչափի վերաբերյալ լավ չեն հասկանում վերին ատյաններում: Փաստ է, որ այս ուղղությամբ գոհացնող եւ ակնհայտ արդյունքներ չկան:
Երկրաշարժից 3 տասնամյակ է անցել, սակայն Գյումրին դեռ կրում է աղետի գոտի պիտակը և ամեն քալյափոխի աղետի հիշողությունները թարմացնում են հազարավոր տնակները։
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը պետք է նայել այդ երկրում մարդու իրավունքների վատթարացող վիճակից համատեքստում։ Թուրքիան չորրորդ տեղն է գրավում այն երկրների ցանկում, որոնց դեմ 2018թ-ի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամենից շատ հայցեր է ստացել։
«Իրատես». «Խաղաղության պլատֆորմի» մասին ադրբեջանական մամուլում երկխոսությունու քննարկումներ չկան»«168. ժամ». «Կարծում եմ՝ բավականին լավ օրինակ է». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ի սովորույթի մասին«Իրավունք». Գեւորգ Կոստանյանը պաշտոն կստանա«Ժողովուրդ». Մարդն արժեք չի ներկայացնում
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես նշել է.
Մեր բանակը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ. մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ինքներս ստեղծել. այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ բոլորին շնորհավորելով բանակի օրվա առթիվ:
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խաղաղությանն այլընտրանք չկա՝ վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ կարևորում է խաղաղության պայմանագրի կնքումը, որը կճանաչի նաև միջազգային հանրությունը:
Անկախության տարիների ընթացքում մեր կարևոր ձեռքբերումներից մեկն անվերապահորեն հայոց բանակի ստեղծումն է, որն առաջին անգամ իր հստակ ձեւակերպումը ստացավ 1992թ. հունվարի 28-ին. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության շատ կարևոր գործի սկիզբը:
2019-ը Հայաստանում Մանսուրյանական է. այսօր՝ հունվարի 27-ին, Մաեստրոն կնշի ծննդյան 80-ամյակը: Հոբելյանական համերգների շարքը կմեկնարկի նույն օրը՝ Լոս Անջելեսի «Զիփեր հոլ» դահլիճում:
Այսօր աշխարհի ամենահայտնի պարբերականների, հեռուստա ու ռադիո ալիքների գլխավոր էջերում ու թողարկումներում նրա մահվան լուրն է. կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, արտիստ Միշել Լեգրանը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:
86 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդում է «Լը Մոնդը»: Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:
Հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Հունվարի 23-ին իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում տեղադրվել է ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
«Ժամանակ». Գերմանիան պատրաստ է՝ սպասում են Փաշինյանին«Հայկական ժամանակ». Սփյուռքը հետ բերեցինք«Ժողովուրդ». Լիցենզավորման գործընթացը՝ օրենսդրությանը ոչ համապատասխան«168. ժամ».«Գազը մեզ համար դարձել է քաղաքական հարց, մենք այդտեղ տանուլ ենք տվել ամեն ինչ…»
Հայաստանում գրանցված ընկերությունը հայտնվել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ցանկում: Նախօրեին, ի թիվս այլ ընկերությունների, “Flight Travel”-ի անունը հրապարակել է Միացյալ նահանգների ֆինանսների նախարարությունը:
Մոսկովյան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում նախ իր ելույթում անդրադարձել է 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին փոխանցնելու հարցին:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՏՀ գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով:
«Ժողովուրդ». Արցախում համաձայնագրերի չեն հավատում«Ազգ». Փաշինյանը Դավոսում շեշտել է ԼՂ ինքնորոշման իրավունքի գերակայությունը«Հայկական ժամանակ». Գործառույթները չեն կրճատվում«Իրատես». Օպտիմալացմանը զուգահեռ. ոստիկանության համակարգում լուրջ դժգոհություն կա
Նախարարությունների ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները 2018-ը փակել են իրենք իրենց պարգևատրելով, հավելավճարներ ու 13-րդ աշխատավարձ վճարելով:
Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը։ Քննարկման ընթացքում վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ:
Նոր մետրո, ճոպանուղի, փողոցների կահավորում, ավելի գեղեցիկ ու «խելքի եկած» Երևան է այսօր խոստացել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով աշխատանքային հարյուր օրը։
Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատան գյուղում այսօր մեկնարկել է նրա 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բանաստեղծի տուն-թանգարանում տեղի է ունեցել հանդիպում-զրույց մերօրյա գրողների, գրականագետների, մշակութային գործիչների հետ: Տեղի է ունեցել նաև այցելություն Պարույր Սևակի շիրմին:
Բուզանդի և Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի վրա այսուհետ կարելի է տեսել «կանաչ» նշաններ ծառերի վրա: Զիջելու նշան է, մեջտեղում սրտաձև ծառի պատկեր, որը ճանապարհային ոստիկանության հետ քննարկման արդյունք է: Քաղաքապետարանն այսպես հանդես է եկել խորհրդանշական քայլով՝ պահպանել ծառերը:
«Հայկական ժամանակ». Նախկին վարչապետն ու որոշ նախկին պաշտոնյաներ հրավիրվել են ՔԿ«Ժողովուրդ». Առանձնահատուկ ջերմության ենթատեքստը«Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն«Ժամանակ». Ուղեբեռի «տոչկա»
Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը։
Հայաստանում դեղերի կտրուկ էժանացման լուրջ հնարավորություններ կան, սակայն առողջապահության նախարարությունը դեռ պետք է կարգավորի դեղերի ձեռքբերումն ու ներկրումը ոչ անմիջական արտադրողից կամ դրա ներկայացուցչից: ՏՄՊՊՀ-ի գնահատականն ու դիտարկումն է: Առողջապահության նախարարությունն էլ իր մոտեցումն ունի այս առումով:
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը։ Կարգավորման շրջանակում է գտնվում մինչեւ 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 22-ին Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ:
Սև ջուր գետը ցամաքել է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման հետևանքով: Ավազանից ձկնաբուծարանները օգտագործում են 35խմ ջուր, մինչդեռ խորհրդային տարիներին սահմանվել էր 12 խմ: Սահմանված նորմի վերականգնումը հնարավորություն կտա վերականգնել Սևջուր գետի հունը:
Քաղաքապետարանը ձեռք է բերել 9 նոր տեխնիկա՝ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու համար: Վերջին 25 տարում Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է ունենալու աղբահանության և սանմաքրման իր սեփական կայանը:
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սուրգուտ-Մոսկվա չվերթը իրականացնող ինքնաթիռում. ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը՝ պահանջելով ուղղություն վերցնել դեպի Աֆղանստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այսօր Դավոսում իր աշխատանքն է սկսում համաշխարհային տնտեսական ֆորումը, որի նշանաբանն է «4:0․ Համաշխարհային ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները՝ պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: Զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոցեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):
Այս օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններից ծանուցումներ ստացած ընտանի կենդանի պահողները բողոքում են՝ ընտանի կենդանիների համար օրենքով սահմանված տուրքը վճարելու համար: Մի քանի կոնկրետ դեպքն առիթ դարձավ, որ այս թեման դառնա քննարկման լայն առարկա:
Սպասվող օպտիմալացում կառավարությունում և աղմկարահրույց պարգևավճարներ մարզեպտարաններում. 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցների առանցքում եղել են այս երկու թեմաները:
«Մենք վճռականորեն առաջ ենք շարժվում այս ճանապարհով, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին, այն է՝ կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող Հայաստան»,- Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում հրապարակած հոդվածում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Նա ելույթ կունենա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկման ժամանակ:
Այսօր մեկնակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:Հունվարի 21-ի նիստի օրակարգում է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:
Այսօր՝ հունվարի 20-ին, հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 100 տարեկան։ Ամենայն հայոց բանաստեղծուհի տիտղոսն ամբողջությամբ դեռ չի բնորոշում Սիլվա Կապուտիկյանին։ Նա ուներ իր կարծիքը մեր իրականության մեջ տեղի ունեցող և մեր ժողովրդի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ամեն մի դրսևորման վերաբերյալ և այդ կարծիքն արտահայտում էր իսկական մտավորականին վայել համարձակությամբ։ Նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց չընդունել նրա մեծությունն ու ակտիվ ներկայությունը, անհնարին էր։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայկական ժամանակ». Եթե մեկը մյուսի վրա պարապի…«168 ժամ». Կառավարության խնդիրն է՝ մտածել մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին. Գնաճի զսպումը հարցի լուծում չէ«Ժողովուրդ». Ցորենի ծավալների նվազման հետևանքները«Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսաուղերձ, որը վերնագրել է Զրույց քաղաքացու հետ։ Ինչպես վարչապետն ասաց, սա նման զրույցի երկրորդ մասն է։ Այս անգամ տեսաուղերձը վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխությանը։
7-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավար կազմն ամբողջությամբ ձևավորված է. նորընտիր օրենսդիր մարմինն ունի նախագահություն, խմբակցությունների ղեկավարներ և հանձնաժողովի նախագահներ:
Այս տարվանից զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ), լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ։
Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Իրավունք». Ի՞նչ լուծման շուրջ են Բաքուն և Երևանը «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու»«Առավոտ». «Միջնորդները փորձում են առաջին հերթին ձևավորել միջավայրը»«Ժամանակ». Եվրոպայի խոշոր քայլը Կովկասում«Ժողովուրդ». Արհեստական խոչընդոտներ` հանքավայրը վերաբացելու հարցում«Փաստ». «Կա նոմինալ թանկացում և կա կրիմինալ թանկացում». ի՞նչ է կատարվում հացի շուկայում.
Ղարաբաղյան խնդրով վերջին հայտարարություններում ասվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին: Արցախում և Հայաստանում դա դրական են գնահատում, բայց Ադրբեջանը սեփական ժողովրդին ներարկած հայատյացության մաղձից մոտ ապագայում դժվար թե կարողանա մաքրել:
Առաջիկա տարիներին կառավարության անդամները աշխատանքի կգնան էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաներով. բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն է այսօր հայտարարել կառավարության նիստում:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են: Մինչ կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի ընդունումը՝ առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդ, իսկ 1/3-րդ-ը չի նշանակվի՝ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):
Արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներն այսօր թեժացրել են Ազգային ժողովի մթնոլորտը: Հերթական բանավեճն է ծավալվել «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև:
Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարման շրջանում արել ու անում է հայտարարություններ, որոնք մահակ են՝ ուղղված ողջ լրատվադաշտին՝ հայտարարել է Լրագրողների միության նախագահ, թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ հիշատակելով Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը որոշ լրատվամիջոցների հակապետական գործողությունների մասին:
Վրաստանում համարում են, որ Հայաստանի վարչապետն այդ պաշտոնում արդեն երկրորդ անգամ օտարերկրյա այցը մեկնարկելով Վրաստանից կարծրատիպեր է կոտրում․ Վարչապետի պաշտոնում ընտրվելով ուղևորվում է ոչ թե Մոսկվա, այլ Վրաստան։
«Առավոտ». Ես կառուցվածքի փոփոխմանն եմ կողմ«Հայկական Ժամանակ». Որ ոչ ոք չկարողանար փակել, բարձունքում պիտի լիներ«Ժողովուրդ». Իրավիճակը մտահոգիչ է«Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը
Խորհրդարանն այսօր ավարտել է ԱԺ ղեկավար ղեկավար կազմի ընտրությունը և անցել մշտական հանձնաժողովների ձևավորմանը: ԱԺ փոխնագախահներ են ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:
Հեղուկ գազի շուկայում իրավիճակը բարվոք չէ: Հայաստանում ավելի քան մեկ շաբաթ է հեղուկ գազ համարյա չկա: Հեղուկ գազի պահուստները սպառվել են, ու քանի որ Վերին Լարսի անցակետը փակ է, հնարավոր չէ նոր խմբաքանակ ներկրել:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Խորհրդարանում ավարտվել է ԱԺ փոխնախագահների ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Լենա Նազարյանը ԱԺ փոխնախագահ է ընտրվել ձայների 124 կողմ, 3 դեմ հարարաբերակցությամբ։ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 109 , դեմ` 20 պատգամավոր։ Վահե Էնֆիաջյանը ստացել է 108, իսկ Մանե Թանդիլյանը` 19 կողմ ձայն:
2019-ը ռեստորանների սեփականատերերը սպառնալիքով սկսեցին՝ մեկ օրով փակել ռեստորանների դռները՝ չսպասարկելով հաճախորդներին: Նրանք դժգոհ են պարբերաբար փոփոխությունների ենթարկվող հարկային օրենսդրությունից: Արդեն վեց ամիս է փոխվել է նրանց հարկատեսակը՝ արտոնագրային վճարների փոխարեն շրջանառության հարկի դաշտում են:
«168 ժամ». Հայկական կողմը չի կարող բավարարել Ադրբեջանի սպասելիքները«Հայկական Ժամանակ». Մեծ հարսանիք«Ժողովուրդ». Հեղուկ գազի շուկայում իրավիճակը գնալով սրվում է«Փաստ». Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ
«Ռադիոլուրին» իրենց դժգոհությունն են փոխանցել Վերին Լարսն անցնելու իրենց հերթին սպասող մի շարք հայ բեռնափոխադրողեր, որոնք բացի ճանապարհն անցնելու տեխնիկական խնդիրներից, նաեւ վրացական կողմի անփույթ մոտեցումից են բողոքել:
Պետական հիմնի հնչյունների ներքո, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ողջույնի խոսքերով մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Երկու երկրները տարբեր ոլորտներում լիարժեք համագործակցության զգալի փորձ են կուտակել», – գրված է հաղորդագրության մեջ։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Երկու երկրները տարբեր ոլորտներում լիարժեք համագործակցության զգալի փորձ են կուտակել», – գրված է հաղորդագրության մեջ։ Եւ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին.կայացել է նախագահի և վարչապետի հանդիպումը:
Պետական հիմնով, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ողջույնի խոսքերով մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի այսօր՝ առավոտյան ժամը 10-ին: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակագարում Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ձևավորումը և դրանց նախագահների ընտրություններն են:
Այսօր լրանում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղսադրվող Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարելիցն ու դաժան ծեծով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40 -րդ օրը։ Նրան սպանողը ևս, ըստ իրավապահների, ռազմաբազայի զինծառայող է:
Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ֆեյսբուքի համար կա երկու նորություն` լավ եւ վատ: Լավ նորությունն այն է, որ 2018 թվականն ավարտվել է: Վատը՝ որ սկսվեց 2019-ը: ԲԻ-ԲԻ-Սի-ի վերլուծաբանը կանխատեսում է, որ այս տարին ՖԲ սոցիալական ցանցի համար վճռորոշ է լինելու:Այն չի կարողանալու խնդիրներից խուսափել միայն մեկ ներողությամբ եւ կարող է հայտնվել տուգանքների տեսքով պատասխանատվություն կրելու չափազանց ծանր բեռի տակ:
Պետական վերահսկողական ծառայություն - Երևանի պետական համալսարան հակամարտությունը շարունակվում է. կառույցի ղեկավարն այսօր պատասխանել է համալսարանի ռեկտորի հայտարարություններին: Իսկ ռեկտորն այդ հայտարարություններն արել էր՝ արձագանքելով վերահսկողական կառույցի ուսումասիրությունների արդյունքներին:
ԱԺ գործող նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանն այսօր միավորել էր լրագրողների Ամանորի ավանդական հանդիպումը հրաժեշտի արարողության հետ։ Խոսքն էլ ոչ թե քաղաքական էր, այլ համեմված բժշկական տերմինաբանությամբ: Բաբլոյանը խոստովանեց, որ վիրահատելն իր մոտ ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը: Եթե նախկինում բոլորի ուշադրության կենտրոնում ՀՀԿ պատգամավորներն էին, այսօր հանդիպմանը ներկա ԲՀԿ-ական երկու պատգամավորներից փորձում էինք ստանալ հուզող հարցի պատասխանը՝ ով է ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն:
Երևանի քաղաքապետարանն սկսել է մայրաքաղաքում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը, հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր «Ռադիլուրի» հետ զրույցում մեկնաբանել է նախօրեին միջազգային լրատվամիջոցների տարածած լուրը, համաձայն որի, Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով:
Ինչու Մյանմայում՝ նույն Բիրմայում, որտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տարեկան կազմում է ընդամենը 1350 դոլար, բարեգործական նպատակով մարդիկ ծախսում են անհամեմատ ավելի մեծ գումար, քան, օրինակ, 60 անգամ ավելի հարուստ Նորվեգիայում: Կամ՝ ինչու են Ինդոնեզիայում երկու անգամ ավելի շատ զբաղվում կամավորությամբ, քան՝ Գերմանիայում: Բարեգործության հիմքում, պարզվում է, ամենևին էլ նյութական բարեկեցությունը չէ:
«Հայկական Ժամանակ». Դաշնակիցներ՝ հովանավորների փոխարեն«Հայկական Ժամանակ». Նախապատրաստվում է հանդիպում«Առավոտ». Ռեստորանները «ցուցարարներ» են դարձել«Իրավունք».«Կտրուկ մոտեցումը հղի է չափազանց մեծ վտանգներով»
Իսպանիայի իրավապահ մարմինները պայմանավորված խաղերի հետաքննության շրջանակներում ձերբակալել են 83 անձի, այդ 28 պրոֆեսիոնալ թենիսիստների։ Կասկածյալների մեջ է նաեւ հայկական հանցավոր խումբ՝ հայտնում է Եվրոպոլը։
Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց պատգամավորական մանդատները։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել: Սիրիայի նախագահը դեկտեմբերի վերջին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը, Հայաստանի գործարարներին՝ Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:
Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման մոդելը պետք է փոխվի մասնավորից պետականի. Կոտայքի մարզպետի մոտեցումն է: Ռոմանոս Պետրոսյանը ճոպանուղու սեփականատիրոջ ու շահագործողի փոփոխության կարիք է տեսնում: «Ռադիոլուրը» հետաքրքրվել է ճոպանուղու ներկա խնդիրներով ու դրան առնչվող ծրագրերով՝ փորձելով նաեւ պարզել, ինչն է հարուցել ճոպանուղուց օգտվող առողջապահության նախարարի դժգոհությունը:
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական վկայականներ:
«Հայկական Ժամանակ». Մանդատները՝ այսօր«Հայկական Ժամանակ». Կհրապարակվի՞, թե ինչ միջոցներով են ձեռք բերել«Առավոտ». «Եթե հանրությունը հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»«168 ժամ».Գազի թանկացումը կարժենա լրացուցիչ 30 մլն դոլար. Ո՞վ պետք է վճարի այդ գումարը
Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները ՌԴ իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է: Այդ մասին, ըստ nur.kz կայքի, տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը:
Սերգեյ Փարաջանովի 95-րդ տարեդարձի առիթով «Ռադիոլուրն» այցելել է նրա տուն- թանգարան: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի օգնությամբ փորձելեն ենք մեզ համար բացահայտել թերևս մի փոքր այլ, գուցե ընդհանրապես անծանոթ Փարաջանովին:
Հ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։
Ծառահատում՝ «Դիլիջան» ազգային պարկի «Փիշիկ» կոչվող տեղամասում: Պարզվում է՝ համացանցում աղմուկ բարձրացրած ծառահատումները կատարվել են ոչ թե օրերս, այլ դեկտեմբերի 9-ին: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը «Ռադիոլուրին» վստահեցրել է՝ անտառն այլևս բիզնես չէ: «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարն ու Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը, սակայն, այս կարծիքը չեն կիսում:
«Հայկական Ժամանակ». Ինչո՞ւ են ԱԺ «աքսորվում»«Հայկական Ժամանակ». Պաշտոնանկություններ ԱԺ-ում . Արա Սաղաթելյանը դիմում է գրելու«Առավոտ». «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի համաձայնությունը «Լուսավոր Հայաստանին» չի կաշկանդել
«Դեղին բաճկոնները»՝ Մակրոնի դեմ. Ֆրանսիայում առաջիկա հանգստյան օրերին կանցկացվեն բողոքի հերթական գործողությունները՝ որոնց մասնակիցները արդեն պահանջում են ոչ թե վառելիքի գների վերանայում, այլ վճռականություն են դրսևորում Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հրաժարականին հասնելու հարցում:
Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան, գրում է nur.kz-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը հղումով:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին: Հենց այդ օրն իր լիազորությունները կավարտի նախորդ գումարման խորհրդարանը ու օրենսդիրի իրավասությունը կփոխանցի նորընտիր Ազգային ժողովին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դատապարտում է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը և հայտնում, որ ռազմական ոստիկանությունը միջադեպի հետ կապված համապատասխան նյութեր է նախապատրաստում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին
Քաղաքային իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից խստացնել փողոցային առևտրի հանդեպ մոտեցումը: Ավագանու երեք խմբակցությունները կարծում են, որ պետք է գործի փողոցային առևտուրն արգելող օրենքը, իսկ դրանով օրվա հաց վաստակողներն ակնկալում են բարենպաստ լուծումներ:
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է: Արմավիրցի երիտասարդները մեծ ոգևորությամբ են մեկնում հայրենիքի պաշտպանությանը: Սարդարապատի հուշահամալիրում նորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատներն ու բարեկամները:
Հունվարի 8-9-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ 10-12-ին՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին կնվազի 3-5 աստիճանով:
Հայաստանցի փորձագետները կանխատեսում են՝ առաջիկա տարիներին սպառողների համար գազի սակագնի անփոփոխ մնալու դիմաց ստիպված այլ ենթակառուցվածքներ ենք փոխանցելու ռուսական կողմին: Կառավարությունից, սակայն, հերքում են բոլոր մտահոգությունները:
Աղբահանությունը շարունակում է խնդիր մնալ: Քաղաքային իշխանությունը դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջնահերթ լուծումները տեսնում էր այս ոլորտում: Սակայն այսօր այն շարունակում է մնալ չլուծված հարց:
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս որոշումը մտահոգություններ է առաջացրել:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Սուրբ Պատարագը մատուցելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Հայ առաքելական եկեղեցու համար ամանորյա տոներն առավել կարևորվում են Սուրբ Ծնունդը տոնելու հանգամանքով։ Նախկինում քրիստոնեաներն առավել ուրախությամբ պատրաստվում էին հենց այս տոնին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Մասնակցելով ճրագալույցի պատարագին, հավատացյալ ժողովուրդը հունվարի 5-ի երեկոյան եկեղեցուց օրհնված լույս է տանում տուն՝ աշխարհի լույսի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը տոնելու։
2018-ի սկզբին քչերն էին մտածում, որ Հայաստանում տարին կսկսեն մի վարչապետով (Կարեն Կարապետյան), հինգ օր կլինի մեկ այլ վարչապետ՝ (Սերժ Սարգսյան) ու տարին կավարտեն բոլորովին այլ քաղաքական ուժի ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելով:
2018-ին Հայաստանում մի շարք սկանդալային ձերբակալությունների ու բացահայտումների ականատեսը եղանք: Ամենաաղմկահարույցը, թերևս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր: Ավելի ցածր մակարդակում էր բացահայտումների պակաս, կարծես, չէր զգացվում։
Վերջին շրջանում հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում նկատելիորեն ակտիվացել է. ոլորտի փորձագետները սա դրական միտում են համարում, բայց խոսում են նաև պայքարը ինստիտուցիոնալ դարձնելու անհարժեշտության մասին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը ոչ միայն հակակոռուպցիոն սխեմաները վեր հանելն է, այլև այնպիսի մեխանիզմներ մշակելը, որոնք հետագայում անգամ մեծ ցանկության դեպքում թույլ չեն տա հին սխեմաների կիրառումը:
Հեղափոխությունից հետո ամենաշատ շրջանառվող հասկացություններից մեկը անցումային արդարադատությունն է: Շատերն են խոսում դրա ներդրման անհրաժեշտության մասին, բայց շատերի համար էլ հստակ չէ՝ ինչ է այն ենթադրում, արդյոք գալիս է փոխարինելու դատարաններին, երբ է դրա ներդրումը անհարաժեշտություն դառնում:
Երեւանի Ծարավ Աղբյուր թաղամասում տրանսպորտի խնդիրը տարիներ շարունակ մնում է չկարգավորված: Իսկ քանի դեռ խոստումները խոստում էլ մնացել եմ կամ առհասարակ դադարել գոյություն ունենալուց, այս ընթացքում ծարավաղբյուրցիները հասցրել են լավ ճանաչել թաղամասը 40-60 րոպեն մեկ սպասարկող միակ ավտոբուսային գծի միակ ավտոբուսի միակ վարորդին:
Հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: Այս մասին դեկտեմբերի 31-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Երրորդ Հանրապետության պատմության մեջ 2018-ն իհարկե, առանձնացավ իրադարձություններով, որոնք մինչ այդ մեր իրականության մեջ կատարվելու զրո տոկոս հավանականություն ունեին: Օրինակ, ո՞վ կհավատար կանխատեսումներին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, կամ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի, այն էլ Մարտի 1-ի գործով: Իրադարձություններ՝ ֆանտաստիկայի ժանրից: Սակայն, ինչպես ասում են՝ «Երբեք մի ասա, երբեք»:
2018 թվականն ավարտում ենք երկու խորհրդարանով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը արձակված է, 7-րդ գումարման Ազգային ժողովը դեռ չի ձևավորվել: Նոր խորհրդարանը կհամարվի ձևավորված՝ մանդատները պատգամավորներին հանձնելուց հետո, մինչ այդ Հայաստանում, փաստորեն, ունենք 132 ընտրված և 105 մանդատը դեռևս վայր չդրած պատգամավոր:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին:
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում խորհրդանշական մի արարողություն է կատարվում՝ նռնօրհնեքը: Կարգը սահմանել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետը, 2015թվականին: Նուռը խորհրդանշում է տարին և նրա յուրաքանչյուր օրը: Ամանորի շեմին մեր եկեղեցու պատգամն է, որ ամենքս գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրենք Աստծո օրհնության ներքո, Աստծո պատվիրանների համաձայն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Նախագահ Բակո Սահակյանը երեկ երեկոյան Երեւանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ արդեն ավարտվել է հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից:
Առաջիկայում հնարավոր է սկանդալային նոր քրեական գործ հարուցվի: Առիթն այս դեպքում hetq.am-ի հրապարակումն է: Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է լրատվամիջոցի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննությունը և ուսումնասիրության արդյունքներն ուղարկել Քննչական կոմիտե:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսական «Վեդոմոստի» հանդեսի ընթերցողների կողմից ճանաչվել է տարվա գործիչ։Այդ առիթով Փաշինյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել։
«Ազգ». Հասարակական անհանգստությունների, բողոքի և ընվզումների տարի«Հայկական Ժամանակ». Հայաստանի «հասունության քննությունը»«Իրավունք». Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի«Ժամանակ». ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլին» և պաշտպանելու է Փաշինյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ վարաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Ըստ պաշտոնական տեղեկատվության Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում են եվրասիական տարածքում փոխգործակցության հարցեր, ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի նշանակման ու բնականաբար Հայաստանին մատակարարվելիք գազի գնի հարցի շուրջ պայմանավորվածությունները:
Կրթական տարին ոլորտի պատասխանատուներն ամփոփում են ապաքաղաքականացմամբ: Կրթության ու գիտության փոխնախարարն այսօր վստահեցրել է, որ այդ առումով լուրջ ձեռքբերումներ ունեն, բայց անկախության գիտակցումը դեռևս արմատավորված չէ կրթական հաստատությունների պատասխանատուների մոտ:
«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում ակտիվացել է թռիչքներն ու ուղևորահոսքը: Գործադիրն այսօր հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների զարգացման ծրագիրը: Օդանավակայանները կարդիկանացվեն, կներգրավվեն նոր թռիչքներ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովի այսօր հրավիրված նիստում որոշում է կայցվել սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազեցնել10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ: Հանդիպմանը նախորդած զարգացումները հուշում են, որ բանակցությունները խիտ և լարված օրակարգ են ունենալու: Երկու երկրների ղեկավարների քննարկման սեղանին հանգուցալուծման սպասող հարցեր են՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումից մինչև գազի գնի շուրջ համաձայնություն:
Հնդիկները, չինացիներն ու ղազախներն այս տարի Հայաստանն աննախադեպ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Նրանց ներկայացրած երկրներից զբոսաշրջային այցերի կտրուկ աճը վիճակագրության մեջ հատուկ ուշադրության է արժանացել: Իսկ Ամանորի շրջանում առանձնակի աչքի է ընկել ռուսների ակտիվությունը: Թեմայի շուրջ՝ Լիանա Եղիազարյանի առանձնացրած ուշագրավ մանրամասները:
Վրաստանը գտնվում է գրիպի վիրուսի տարածման գագաթնակետին։ Արձանագրված դեպքերի ավելի քան 90% H1N1 վարակն է՝ խոզի գրիպը, որն արդեն երկու մարդու կյանք է խլել։ Ոլորտի պատասխանատուները, սակայն, վստահեցնում են, որ համաճարակ չկա։
Տարին վերջանում է, սակայն տարվա երկրորդ կեսի աշխատավարձերին են շարունակում սպասել Երեւանի «Արմսվիթ» հրուշակեղենի գործարանում: Դժգոհությամբ «Ռադիոլուրին» են դիմել գործարանի աշխատակիցները՝ փոխանցելով ոչ միայն այս խնդիրը, այլեւ գործարանի ներքին մաքրության խնդիրների ու դժգոհող աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին:
Համեմատել տարեկա՞ ն ցուցանիշերը, թե՞ ամսական. տնտեսագետները կարևորում են մեթոդաբանությունը: Իսկ այս տարվա առաջին 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս:
«Ժողովուրդ». Արդեն ուրվագծվում է նոր կառավարության կազմը«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կդառնա՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար.«Ժամանակ». ժողովրդական հուզումներ են հասունանում«Իրավունք». ԲՀԿ-ն խնդրի առաջ է կարգնած«Հայկական Ժամանակ». ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը Ռուսաստանի քաղաքացի է
Հայաստանի հանրային ռադիոյում տեղի ունեցած պատմություններն ու հետաքրքիր դիպվածները՝ մեկ գրքում: Գաղափարը ծագել է դեռ երեք տարի առաջ, բայց կյանքի կոչվել միայն այսօր: 92 տարեկան ռադիոն արդեն գրքի տեսքով կներկայանա:
Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց ինքնակառավարման բարձր մակարդակի իրավունք տրամադրել՝ «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր մի խումբ քաղքաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք խիստ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի կապակցությամբ:
«Հայաստանի փոքրիկ դեսպաններ» տիտղոսին արժանացած երգչախմբի ձայնը 20-րդ դարի վերջից լսելի է աշխարհի քաղաքակիրթ հատվածին: Արդեն քանի ամիս է նրանք բարձրաձայնում են իրենց գլխին դանդաղ փլվող շենքի մասին, բայց խնդիրը չի լուծվում:
Տրանսպորտը բարեփոխելու համար ընդամենը ամիսներ են պետք՝ հայտարարում է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա համար անհասկանալի է Երեւանի քաղաքապետի հայտարարած 2- 4 տարվա ժամկետը։
«168 Ժամ». «Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա»«Ժողովուրդ». Ակցիզային հարկի դրույքաչափը ՝գարեջրի թանկացման պատճառ«Փաստ». Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել«Առավոտ». Երկրում իրավիճակ է փոխվել. Իսկ անապահովների կյանքո՞ւմ
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվա մասին պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այդ հայտարարությունը դեռևս չի հնչել: Տիգրան Մոկուչյանն այսօր «Ռադիոլուրին» ասել է, որ քաղաքական ուժերին մինչև դեկտեմբերի 30-ը ժամանակ է տրվել ինքաբացարկի դիմումներ նեկայացնելու համար:
Այսօր ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Երեւանում արդարադատության նախարարության շենքի դիմաց։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազություն շենքի դիմաց:
Ստեփանակերտում այսօր ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույց է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցները կարծիք են հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը հանիրավի է մեղադրվում եւ աջակցություն են հայտնել նրան`պահանջելով ազատ արձակել:
«Ազնավուր. կյանքի պահեր» Մեծն արտիստի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդեսը բացվել է այսօր և այցելուների համար հասանելի կլինի ևս մեկ օր՝ վաղը՝ ԱՐԱՐԱՏ թանգարանում:
ԵԿՄ նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու որոշման դեմ բողոքող ցուցարարները երեկոյան բացել են Երեւան-Էջմիածին ավտոմայրուղին: Նրանց խոսքով, այսօր ակցիան ավարտվում է՝ վաղը ժամը 11.00-ին վերսկսելու պայմանով:
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։
«Ժողովուրդ». Հայաստանն ու Բելառուսը գնում են նույն ճանապարհով«168 ժամ». Օրակարգում Արցախի հարց, գազի գին«Փաստ». Լավն ու վատը կարող են խառնվել,ծանոթները մնալ, պրոֆեսիոնալները՝ տուժել.լճացման վտանգ՝ կրճատումներից հետո«Հայկական Ժամանակ». Մարուքյանի կարծիքով՝ պետք է սատարեն Թանդիլյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այսօր երեկոյան 19:30-ին պաշտոնապես կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը: Տոնական միջոցառումները սկսվում են, սակայն նոր տոնածառ գնելու նախաձեռնություններն այսօր դեռ շարունակվում էին, այն էլ Երեւանի ավագանիում։
Հերթական մրցանակներն են այսօր «մուտքը գործել» Հանրային ռադիո: «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ն ամփոփել է լրատվամիջոցների աշխատանքն ու հայտարարել մրցանակակիրներին:
Մշակույթի նախարարության բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և իրենց բողոքն են բարձրացրել նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, որի համաձայն մշակույթի նախարարությունը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին, պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը:
Այսօր առավոտից Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են անում: Նրանց են միացել Սփյուռքի նախարարության աշխատակիցները։ Պահանջը մեկն է՝ օպտիմալացման շրջանակներում չմիավորել նախարարությունները։
«Ժողովուրդ». Գազային փորձությունների առաջ«Ազգ». Նախագահ Պուտինը պատասխանում է «Ազգ»-ի թղթակցի հարցին«Ժամանակ». Ուշագրավ իրավիճակ նոր խորհրդարանի շեմին. ինչ մեսիջ է հղելու «Իմ քայլը»«Փաստ». Գույքահարկի և հողի հարկի չվճարման հարցը սոցիալական բնույթ չի կրում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնելով, որ հաջորդ շաբաթ հանդիպելու է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, 46 հարց է ընդգրկված: Կառավարությունը փակ նիստով 4 հարց կքննարկի, որոնք ներկայացված են Ֆելիքս Ցոլակյանի, Դավիթ Տոնոյանի, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի կողմից։ 35 հարց չի զեկուցվի, քանի որ արդեն իսկ քննարկված է, եթե այս հարցերի հետ կապված առարկություններ չլինեն, ապա որոշումն ընդունված կհամարվի։
«Ժողովուրդ». Ժամանակը ցույց կտա«Փաստ». Հայաստանը «լաբորատոր առնետ» չէ«168 Ժամ». Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ակնկալիք«Հայոց Աշխարհ». Երևանցիների կյանքն ավելի կթանկանա
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրեց խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին:
Հայաստանյան շատ լրատվամիջոցներ այսօր լուրեր են հաղորդում, որ հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ նշելով, որ լուրը ստացել են հանրային ռադիոյից։ Մարկ Գրիգորյանը այս լուրերը որեւէ կերպ չի մեկնաբանում։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է գրել՝ հրաժարվելով Հանրապետական կուսակցության անդամությունից: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնել է միայն, որ դիմումն ի գիտություն է ընդունվել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է տվել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ, որի մասին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Հերթական ցնցող հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, զինծառայողներին նոր բնակարանի բանալիներ հանձնելու արարողության ժամանակ: Նա հոխորտացել է, թե իբր իրենց բանակը կարող է լուծել ցանկացած խնդիր: Ի՞նչ նկատի ունի Ալիևը:
«Հայկական Ժամանակ». Ուրվագծվում են«Իրավունք» Խորհրդարանի ներսո՞ւմ, թե՞ դրսում կձևավորվի արմատական ընդդիմություն«Հայոց Աշխարհ». Ինչ պատկեր ունենք այսօր խորհրդարանում«Ժողովուրդ». Հայաստանում ավելացել են շաքարավազի, բանանի ներկրողները«Փաստ». Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է
Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Ո՞ր երկիրն է, որ անցած 12 ամիսների ընթացքում բարեփոխվել է. պարբերականի կարծիքով դա հենց Հայաստանն է:
Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` պատախանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հարցին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողության առթիվ։
Հայկական արտադրության առաջին «Գրաբուսը» Շիրակի մարզինն է: Այն նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի բոլոր համայնքներում՝ փորձելով լրացնել ոչ միայն շիրակցիների ընթերցասիրության, այլև մշակութային միջոցառումների պահանջը: Ծրագիրն իրականություն է դարձել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցության շնորհիվ:
«Գնիր մեր քայլը՝ փոփոխություն բերելով ինչ-որ մեկի կյանքում» արշավի հեղինակներ Սուրեն Կաժոյանն ու Նաիրա Մարգարյանը վաճառում են իրենց 131 հազար քայլը՝ յուրաքանչյուր քայլը 200 դրամով, որպեսզի իրականություն դարձնեն երեք նպատակ:
«Առավոտի». «Լուկաշենկոն դարձավ ՀԱՊԿ-ի հետ կապված իրավաքաղաքական ճգնաժամի ճարտարապետ»«Հայկական Ժամանակ». Մի հատ էլ հրետանային համազարկ«Փաստ». Որոշել են գյուղացիներին դատի տալ«Հայոց Աշխարհ». Հավատացյալները պաշտպանում են իրենց տունը
Այսօր տեղի է ունեցել «Ճամպրուկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ՝լավագույն ռադիոռեպորտաժ անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր գործընկեր Աննա Նազարյանը՝ Հայաստանում փախստականներին նվիրված ռեպորտաժների շարքի համար:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այդպես էլ չլուծեցին «կեղծ ընդդիմության» հարցը: Այսօր այն կրկին օրակարգային է դարձել եւ արդեն դրսեւորվում է ավելի սուր ձեւերով:
Երկու հայր, երկու որդի, երեք սերունդ. Շաբադների ընտանիքի անդամներից երկուսի անունը՝ Անատոլիի ու Գեորգիի, հայտնի են Հայաստանում: Անատոլի Շաբադը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանում էր անընդհատ այստեղ, որդին՝ երկրաշարժի օրերին: Հիմա արդեն Հայաստանում են բոլոր Շաբադները՝ պապից թոռ։
Մինչև դեկտեմբերի 21-ը, քաղաքական ուժերը կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները: Բողոքարկման ժամկետի ավարտին կհաջորդի ինքնաբացարկների համար նախատեսված ժամկետը։ Դրանից հետո ԿԸՀ-ն մանդատները հանձնելու մասին որոշումը կընդունի և կհայտարարի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրը:
2018 թվականի մայիսի 10-ից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նոր էջ բացեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է:
«Հայկական Ժամանակ». Հայաստանը նոր մոդել է առաջարկում«168 Ժամ». Ինչ է սպասվում Արցախում«Ժողովուրդ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա«Փաստ». «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու»«Հայոց Աշխարհ». Հնդիկները Հայաստանում. Պատճառներ և մտահոգություններ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:
Փոխատեղումներ՝ Արցախի պաշտպանության բանակումԳեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատված է Արցախի ՊՆ, ՊԲ-ի հրամանատարի պաշտոնից, նրա այդ պաշտոնում կփոխարինի գեներալ մայոր Կարեն Աբրահամյանը:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ հայկական եւ ադրբեջանական ռազմական բալանսը խախտվել է, գրեթե, անվերադարձ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը։
Մի քանի ամիս գերմանական մամուլում ակտիվորեն քննարկվում էր ենթադրյալ հայկական մաֆիայի խնդիրը։ «Ռադիոլուրը» գերմանական հատուկ ծառայությունից ստացել է պաշտոնական զեկույց, համադրել այն «Շպիգելի» հրապարակումների եւ դրա հեղինակից ստացած պարզաբանումների հետ եւ փորձել պարզել՝ ո՞ւր են տանում հայկական մաֆիայի հետքերը, եթե դրանք իրոք կան։
Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին օրերս կոչ արեց երկրի քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց, քանի որ այնտեղ Իրանի քաղաքացիների համար ապահովված չեն անվտանգության համապատասխան նորմեր: Իրանական կողմի նման հայտարարության համար հիմք է ծառայել օրերս հարյուրավոր իրանցիների արտաքսումը Վրաստանից:
«Ժամանակ». Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը«Ժողովուրդ». Թյուրիմացությունները մեղմելու հետքերով«Հայոց Աշխարհ». Ինչ է կատարվում Արցախում և Պաշտպանության բանակի ղեկավարության հետ«Փաստ». ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի«Իրատես» Ընտրությունների երկուշաբթին«Իրավունք». Նոր ձեւավորված «Իմ քայլ» դաշինքին, որտեղի՞ց այդ միլիոնները
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում:
«Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են» ,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժի թույլ ցնցումները զգացնել են նաեւ Արցախում: Առաջին ժամերին մարդիկ չէին էլ մտածում դրանց մասին. ավելի հզոր էր տեղեկատվական ցնցումը, որ տակնուվրա արեց ամեն ինչ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար առայժմ չկա՝ «Ռադիոլուրին» ասել է Պոլսի «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը: Ըստ հրապարակախոսի, փակ սահմանի, հարաբերութունների բարելավման լուծումը ՀՀ-ի իշխանությունից կախված չէ, քանի որ ցամաքային սահմանագիծը փակվել է Թուրքիայի միակողմանի որոշմամբ։ Դա կարող է միայն միակողմանի որոշմամբ բացվել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր քննվում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին:
«Փաստ». «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա». Թուրքագետ«Հայկական Ժամանակ». Դիրքորոշումը նույնն է«168 Ժամ». Ուղերձ՝ Ռուսաստանից«Ժողովուրդ». ՍՈՒ-25 ինքնաթիռի սեւ արկղը փորձաքննության կուղարկվի Ռուսաստան«Ժամանակ». Հանրությունը հավատում է ընդամենը մեկ մարդու
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում հետաքրքրվել է թափառող շների խնդրով և նշել, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ է հայտարարվելու:
Նոյեմբերին կառավարության հատուկ որոշմամբ 460 մլն դրամ է հատկացվել երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
«Ժողովուրդ». Հայտնի և անհայտ անուններ«Փաստ». Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞«Հայոց Աշխարհ». Ունենալու ենք, ամորֆ, գաղափարազուրկ և ապաքաղաքական խորհրդարան:«Ժամանակ». Նոր իշխանությունը պետք է սկսի հենց իրենից՝ բյուրոկրատական իշխանական ապարատը կրճատելով
7-րդ գումարման Ազգային ժողովի կազմի, մանդատների բաշխման մասին պաշտոնական հաայտարարություններ թեև չկան, բայց ոչ պաշտոնական հաշվարկներն արդեն արված են. հաջորդ գումարման խորհրդարանն ամենայն հավանականությամբ կունենա 132 պատգամավոր,
Գյումրիում Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց կին հավաքարարի սպանության գործով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը: Այս մասին հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Հայկական Ժամանակ». Նոր իրավիճակի լույսն ու ստվերը«168 Ժամ». Հեղափոխությունը չի ավարտվել«Փաստ». Ժողովրդագետ. «Մասնակցության տեսանկյունից 60 տոկոսանոց քվեարկություն էր»«Իրատես». Ընտրածների ու չընտրածների խորհրդարանը
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Վերջնական արդյունքները կհրապարակվեն 7 օր հետո, այս ընթացքում ընտրությունների մասնակից ուժերը բողոքարկման, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու հնարավորություն ունեն:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան՝ արձանագրում են թե՛ տեղական, թե՛միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները: Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության, ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ` տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության ևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԿԸՀ-ի ներկայացրած առցանց արդյունքներով մշակված են դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները:
ԿԸՀ-ն ներկայացնում է ընտրությունների նախնական արդյունքները՝ առցանց։ Նախնական տվյալներով՝ 509 տեղամասերի քանակով, առաջատարը Իմ քայլը դաշինքն է՝ 69,89 տոկոսով, երկրորդ տեղում՝ 8,78 ձայնով ԲՀԿ-ն է, երրորդում՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունն է՝ 6,42 տոկոս քվեով։ Մինչ այս պահը երրորդ հորիզոնականում էր ՀՅԴ-ն, սակայն այժմ ՀՅԴ-ն 4-րդն է՝ 4,79 տոկոս ձայներով։ ՀՀԿ-ն չի հաղթահարում պահանջված շեմը․ կուսակցությունը հավաքել է 3,98 տոկոս։
Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Սկսվել է ձայների հաշվարկը:
Ռադիոլուրը հարցազրույց է ունեցել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ եւ հետաքրքրվել, թե արդյոք 10 տոկոս բարձր ակտիվության ցուցանիշը պայմանավորված չի եղել նախկինում քաղաքացիներին «գազելներով» ընտրատեղամասեր բերելու գործոնով: Քանի քվեաթերթիկ է տպագրվել եւ քանի տոննա թուղթ է օգտագործվել 12 օրվա ընթացքում 11 քաղաքական ուժի համար:
Մինչև ժամը 17։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 81 հաղորդում` այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողժովի տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները։ Առավոտյան ժամը 08․00-ին բացվել են ՀՀ բոլոր 1998 ընտրական տեղամասերը։ Ընտրական տեղամասները բաց կլինեն մինչեւ ժամը 20․00-ը։ Հայաստանի թվով 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:
Դեռևս մեկ տարի առաջ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի, լոռվա բնաշխարհի գյուղական շրջանների բնակիչները չէին կարող մտածել, որ իրենց երեխաների համար կարող էր ստեղծվել կրթական այնպիսի միջավայր, ինչպիսին է Հայաստանի Մանուկների հիմնադրամի Սմարթ կենտրոնը:
Բրիտանացի փրկարարների, Բի-Բի-Սի-ի լրագրողների հետ մեքենայով ուղեւորվում ենք դեպի նորվեգական թաղամաս, որտեղ, որքան էլ զարմանալի է, անգլիացիների կառուցած տներ կան։
Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները:
Քոչարյանն ինքն է գնացել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔՀԿ, այս մասին այսօր ժամը 18.00 հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, դա եղել է ուղղակի շփում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցին:
Ենթադրյալ կեղծ դիպլոմներ ունեցող 40 արաբ բժիշկների ձերբակալման աղմկահարույց գործը նոր զարգացումներ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» տեղեկացրել են՝ ձեռք բերված տվյալների հիման վրա վարույթ է հարուցվել, սակայն քրեական գործ դեռ չկա:
Մեկ ապտակ եւ երկու դիմում ոստիկանություն։ Երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել թիվ 1 ընտրատարածքում պայքարող երկու ուժերի միջեւ: Ուշագրավ է, որ այդ ուժերը մինչեւ վերջերս եղել են դաշնակիցներ եւ գործընկերներ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում տեղի է ունեցել «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանքը։ Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք ծանոթացել են վարժանքի տարածքում ծավալված վրանային քաղաքին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնական անձինք Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Բի-բի-սի-ի թղթակիցներ Յուրի Վենդիկը և Թիմ Հյուելլը Հայաստանի hանրային ռադիոյի մասնակցությամբ ռեպորտաժ են պատրաստել՝ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարիլիցին նվիրված:
«Ժողովուրդ». Անօթևանների հավերժական խնդիրը«Փաստ». Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը«Հայոց Աշխարհ». Ընտրարշավում հիմնավոր մտահոգությունների առիթներն ընդգծվեցին«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը գնում է բախումը շարունակելու
Արդեն 30 տարի է մեզ բաժանում 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի օրվանից, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց, մեր երկրի մոտ 1/3-ն ավերակների վերածեց՝ անօթևան թողնելով հարյուր հազարավոր մարդկանց:
Պաշտոնական Երեւանը հերքում է լուրը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է։ Այդ մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը։
Երեկվանից ռուսական մամուլում շրջանառվում է ռուս-ադրբեջանական չկայացած ռազմական գործարքի մասին լուրը: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը, քանի որ ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:
Նիկոլ Փաշինյան-Վիգեն Սարգսյան նախընտրական հայտնի բանավեճի ընթացքում տնտեսագետները ոչ միայն տնտեսական ցուցանիշերի անհասկանալի համադրումներ են նկատել, այլեւ զավեշտալի երեւույթներ ու մանիպուլյացիաներ:
Այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են կառույցի անդամ պետությունների երկրների ղեկավարները։Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նշել է, որ ԵԱՏՄ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանի դին։ 1995թ ծնված, այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ ցավակցելով հարազատներին ու բարեկամներին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր:
Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:
Այսօր Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու են թվային տնտեսության զարգացման և ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը:
«ժողովուրդ». Մարտահրավեր ոչ թե իշխանությանը, այլ պետությանը»«Հայկական Ժամանակ». Քարոզարշավն ընդամենը պատրվակ է«Փաստ». «Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի»«168 Ժամ». Նման հակասական ձևակերպումներ չպետք է լինեն
Այսօր՝ ընտրարշավի 10-րդ օրը կամ քարոզարշավի ամփոփումից մեկ օր առաջ, Հանրային հեռուստաընկերևության եթերում կազմակերպվել է հետուստաբանվեճ ընտրապայքարի մասնակից 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:Հեռուստաբանավեճը հեռարձակվել է նաեւ Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:
Այսօր Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո կհեռարձակվի դեկտեբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերի նախընտրական դեբատները: Դրանց ընթացքին կարող եք հետևել նաև Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթերում, ինչպես նաև մեր կայքում՝ «Ուղիղ եթեր» բաժնում:
Այսօր՝ ընտրարշավի 10-րդ օրը կամ քարոզարշավի ամփոփումից մեկ օր առաջ, Հանարային հեռուստաընկերևության եթերում կազմակերպվելու է հետուստաբանվեճ ընտրապայքարի մասնակից 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այս պահին ընտրության բոլոր մասնակիցները տվել են իրենց համաձայնությունը, Հ1-ը մերժումներ չի ստացել:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։
Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Արտաքին քաղաքականության ինչ ուղղություն են առաջարկում դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Մոտեցումները տարբեր են, տարբեր են նաեւ խնդիրների լուծման առաջարկները: Մանրամասնում է «Ռադիոլուրը»:
«Հայկական Ժամանակ». Ի՞նչ է սպասվում Սանկտ Պետերբուրգում«Իրավունք» . «Բոլորը խոսում են տնտեսության զարգացման մասին, բայց թե ինչ ճանապարհով, ոչ ոք չգիտի»«Ժողովուրդ». Ամանորը հյուրանոցում տոնելու համար միլիոններ են պետք«Փաստ». Ռուբեն Բաբայան. «Վաղ թե ուշ «ականները» պետք է սկսեին «պայթել»»
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին: Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:
Հանրապետության հրապարակում նախորդ հանգստյան օրերին սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Գագաթի հետ միասին 37 մետր բարձրությամբ տոնածառը լինելու է արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվելու է շուրջ 200 կմ երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն այս անգամ էլ աչքի ընկավ նրանով, որ նախընտրական ծրագրերը ներկայացվում են ավելի քիչ եւ փորձ է արվում այն իրականացնել հակառակորդների հաշվին: Այսօր նույնպես բացառություն չէր:
Վերաքննիչ դատարանը շարունակում է քննարկել Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցի որոշման հարցը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություններ են ներկայացրել, որոնցով բարձրացնում են գործի շրջանակում կիրառվող իրավական նորմերից մի քանիսի սահմանադրականության հարցը:
«168 Ժամ». «Հարցն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի»«Ժողովուրդ». Անտեր մնացած թաղային խուժանը«Փաստ». Կկայանա՞ արդյոք վերջին քառօրյան«Իրատես». Ռեբրենդինգի երանգներն ու վերջնագիծը«Հայկական Ժամանակ». Թանկից էժանը չկա
Հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Գլխավոր դատախազը պատգամավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան:
Ռադիոլուրը շարունակում է ներկայացնել տարբեր ոլորտների վերաբերյալ խորհրդարանական մրցապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի առաջարկներն ու պատկերացումները:
2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:
ԱԱԾ-ն տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:
Իսրայելի ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 40 բուժաշխատողի: Նրանց կասկածում են աշխատանքի ընդունվելիս ավարտական կեղծ դիպլոներ ներկայացնելու մեջ, որոնք ստացել են հայկական բուհերում։
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
«Հայկական Ժամանակ». Դրսի տղայով վախեցնելու մարտավարությունը«168 Ժամ». Ընտրություններով չի ավարտվելու«Փաստ». Թատերական անհանգստություններ«Ժողովուրդ». ՊՆ-ն չի ընդունել կարտոֆիլը փոքր չափերի պատճառով:
Այսօր՝ Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն.
Բուենոս Այրեսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին դիմավորել է նրա այցի դեմ բողոքի ցուցապաստառներով՝ «Ռադիոլուրին» հայտնել է արգենտինահայ մեր հայրենակից Դիանա Տեր-Կարապետյանը։
Քաորզարշավի առաջին հինգօրյակն արդեն հետևում է , առջևում քարոզարշավի երկրորդ, թերևս ավելի վճռորոշ փուլն է: Ընգհանուր պատկերն արդեն կազմված է՝ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում, թեժության, սուր հռետորաբանության պակաս չկա, հեռակա և ուղիղ բանավեճերի բացակայությունից էլ այս անգամ չենք կարող դժգոհել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհիմն է որակել ադրբեջանական կողմի դժգոհությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի հետ:
Քարոզարշավի ընթացքում 11 քաղաքական ուժերն այս օրերին փորձում են ներկայացնել իրենց ծրագիրը: «Ռադիոլուրը» պարզել է, թե ինչ փոփոխություններ են նրանք առաջարկում սոցիալական ոլորտում:
«Ազգ». Ո՞վ և ե՞րբ համերաշխություն կհաստատի Հայաստանում«Ժողովուրդ». ՊՆ-ին հրահանգվել է հեռու մնալ«Իրատես». Տարօրինակ քարոզարշավ«Փաստ». Պաշտոններ կստանան ըստ քվեների
Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, որ կառուցվել են դարեր շարունակ պետք է պահպանվեն ու զարգանան։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այսօր նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է, սակայն զլմ-ներն արդեն գրում են բազմաթիվ խախտումների մասին: Իսկ որքանով են բարձրացված մտահոգությունները խախտումներ որակում անկախ դիտորդները և ինչ է արձանագրում դիտորդական առաքելությունների մանրադիտակը:
Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային:
Մրցունակ տնտեսություն, արտահանման խթանում, պայքար մենաշնորհների դեմ, աշխատատեղերի ստեղծում. քաղաքական ուժերն այսպիսի տնտեսություն են խոստանում առաջիկա տարիներին:
«Հայկական Ժամանակ». Մտահոգությունների 5-րդ շարասյունը «Փաստ». Քարոզարշավ՝ հիմնված լրահոսի վրա«Հայոց Աշխարհ». Ընդդիմություն պարզապես չի կարող չլինել«168 Ժամ». Ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Սա նշանակում է, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման հարցը կշարունակի քննել նույն դատավորը:
«ՊԲ սպաներին չեն ստիպել հանգանակություն անել օրերս Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին»,-այս մասին այսօր «Ռադիոլուրին» ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ:
Ի՞նչպես են պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Առաջադրված բոլոր քաղաքական ուժերի տրամադրություններն ու մոտեցումները ճշտել է «Ռադիլուրը»
«Հայկական Ժամանակ». Չորս նոր համակարգ՝ 100 կիլոմետր հեռահարությամբ«Առավոտ». Թավշյա հեղափոխությունն ու Արցախը«Ժողովուրդ». Դատախազի ներկայությունը՝ զգոնության վկայություն«Հայոց Աշխարհ». Սպասվում է թանկացումների նոր ալիք
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր քննել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ վերջինի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ:
Նախընտրական շրջանից առաջ ամեն ինչ նախապատրաստվում էր այնպես, որ պայքարն ընթանա բացառապես ծրագրային եւ գաղափարական հարթությունում: Այսօր քարոզարշավը ընդամենը երկրորդ օրն է, բայց որոշ դեպքերում ծրագրային դրույթներն արդեն մոռացվել են:
Ի՞նչ են ակնկալում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս ընտրապայքարից: Սովորաբար սպասելիքները ծրագրերի, խնդիրները լուծելու առաջարկների մասին լսելն է, սակայն, հաճախ տեղի է ունենում հակառակ գործընթացը եւ պայքարը մղվում է այլ հարթության վրա: Այդպես է, կարծես նաեւ հիմա, թեպետ այսօր ընտրապայքարի ընդամենը երկրորդ օրն է:
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի նշում է ծննդյան 90-ամյակը: Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ն էր, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի ունեցավ երեկ՝ նոյեմբերի 26-ին:
«Փաստ». Սխալ հաշվարկների պատասխանատուն ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանն է«Իրավունք». Գագիկ Ծառուկյանը չի՞ լինի խորհրադարանում«168 Ժամ». Սպասվում է ապագաղափարական պայքար«Ժողովուրդ». Լեգիտիմության վերականգնման վերջին ակորդը«Իրատես». Ժամանակը նույնպես Հայրենիք է
Երևանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան գտել են անկած վիճակում։ Վերջին 13 օրում կենդանաբանական այգում սա կենդանու անկման երկրորդ դեպքն է։ Նոյեմբերի 13-ին անկած զեբրի թունավորման կասկածները հաստատվել էին փորձաքննության արդյունքներով. կենդանուն թունավորել էին մկնդեղով։ Ո՞րն է կոկորդիլոսի անկման պատճառը՝ դեռ հայտնի չէ։
Խոսափողներն ու բարձրախոսները ամենապահանջված սարքավորումներն են դառնալու առաջիկա 12 օրերին։ Հայաստանի տարբեր մարզերից սկսվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շատ կարճ քարոզարշավը:
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու ռուս-ուկրաինական հարաբերություններում վերջին զարգացումները: Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում, մեղադրելով միմյանց սադրանքի մեջ:
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ավբատվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը, որն սկսվեց առավոտյան 10․00-ից Նոր-Նորքի 6-րդ զանգվածից։Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտնեց, որ երթը տեւել է 9 ժամ 25 րոպե։
Վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: Այս մասին նոյեմբերի 24-ին համաերևանյան երթի ընթացքումի ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Այսօր հրապարակվել է առաջին սոցհարցման արդյունքները, որոնք կապ ունեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Հարցումն իրականացրել է «Գելափ»-ի հայաստանյան գրասենյակը: Պահպանվել է հստակ մեթոդաբանությունը, հարցվել է 1111 քաղաքացի: Անճշտության +- 3 տոկոս է սահմանված:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը:
«Ազգ». Ընտրություններից հետո պետծառայողների մեծաքանակ կրճատումնե՞ր«Հայոց Աշխարհ». Խմելու ջրի սակագինը կբարձրանա ևս 11 դրամով«Ժողովուրդ». ՀԷԿ-երի ոլորտում «այլանդակությունը»՝ քրեական գործի առիթ
Պատգամավորներն այսօր վերջին անգամ հավաքվեցին խորհրդարանում: Արտահերթ նիստով այսօր ընդունվեց 2019-ին պետական բյուջեի նախագիծը: Հենց այս քվեարկության շրջանակում էլ հանրապետական պատգամավորները կազմակերպեցին «ֆլեշմոբ»:
Հանրային ռադիոյի առջևի պուրակի աստղային ճեմուղին այսօր համալրվեց ռադիոյի և հեռուստատեսության չորս երախտավորների` Մարտին Վարդազարյանի, Սարգիս Նաջարյանի, Մարատ Օրդյանի և Սուսաննա Շահինյանի անուններով:
ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքի իր էջում տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ կոչ է անում մեր համաքաղաքացիներին նոյեմբերի 24-ին մասնակցել համաերեւանյան երթին՝ «ինչպես դա անում էինք հեղափոխության օրերին»։ Երթը մեկնարկելու է Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:
Հաջորդ տարվա պետական բյուջեն դեռ չհաստատած խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց բյուջետային վարկի համաձայնագիր: Արդեն ավանդույթ դարձած կարգի համաձայն՝ կրկին արտահերթով:
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաստատում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։
«Ժողովուրդ». Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ«Փաստ». Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է«Հայոց Աշխարհ». Համատարած ամնեզիա, մեղա Տեր
ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից։ Այսօր Ռադիոլուրը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԲ։
Հայկական եռագույն փողկապն ասուլիսից րոպեներ առաջ՝ որպես նվեր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որ բացի փողկապից, կրում է հայկական արտադրանք, արձագանքել էին հայ արտադրողները:
Դրսից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների հարկման-չհարկման թեման շարունակում է մնալ քննարկումների առանցքում: Հարցն այսօր ուղղվել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նրա հրավիրած ասուլիսի ժամանակ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է հղիության արհեստական ընդհատումների նվազում: Մեր ցուցանիշերը, համեմատած եվրոպական երկրների հետ, փոքր-ինչ բարձր են:
«Հայկական Ժամանակ». Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում«Իրատես». Հայաստանի դիֆուզ օրերը«Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն«Հայոց Աշխարհ». Քսենոֆոբիան Ռուսաստանում կրկին թափ է հավաքում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը։
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ 6-րդ գումարման ԱԺ-ի խմբակցությունների վերջին ճեպազրույցը: Նոյեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստից հետո պատգամավորներն այլեւ ժամանակ չեն ունենա հավաքվելու ԱԺ- ում քարոզարշավի պատճառով։Խորհրդարանում ներկայացված 4 ուժից 3-ը ներկայացան ճեպազրույցի: Չէին եկել «Ելք» խմբակցության անդամները: Խորհրդարանական ուժերն այսօր խոսում էին իրենց սխալներից։
Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բելառուսի արտգործնախարարնությունն այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ նշելով, որ անթույլատրելի է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի՝ Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյին վերաբերող հայտարարությունը, քանի որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարությունը» անթույլտարելի մեծ քաղաքականության մեջ։
Հ պաշտպանության նախարարի ԺՊ Դավիթ Տոնոյանը 4 զինվորի կյանք խլած ավտովթարի դեպքով զինվորական ծառայությունից ազատել է 4 սպայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 11-17-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:
Եթե չհաշվենք նոյեմբերի 21-ին սպասվող Աժ արտահերթ նիստը, որտեղ խորհրդարանը պետք է քվեարկության դնի 2019-ի բյուջեի նախագիծն, ապա կարելի է ասել, որ 6-րդ գումարման ԱԺ-ն այսօր ավարտեց հերթական նիստերի իր աշխատանքը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:Քվեարկվել են նախորդ օրերին քննարկված օրենքների նախագծերը, որոնցից ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ քննարկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «My Universe And Unified Field Theory» («Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը») գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:
Նախընտրական պայքարի մեկնարկը երեկ արդեն տրվեց: Ընտրապայքարի մեջ մտնելու ցանկություն հայտնեց 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք:
Արցախի Հանրապետությունը վերահաստատում է բանակցային գործընթացում եռակողմ ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության մասին, այս մասին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից, հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:
Կառավարությունն ծրագրերն ավելի հավակնոտ էին, քան հաջորդ տարվա բյուջեի նախագծում արտացոլված ցուցանիշները. այս հարցում համաձայն են թե կառավարության ներկայացուցիչները, թե պատգամավորները:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգհային համալիրում ընթանում է օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությունը։
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Այսօր` նոյեմբերի 12-ին, Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադարձել Հայաստանի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և մեր մյուս ծանրորդները:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց է տվել 205 կգ արդյունքը` նվաճելով փոքր արծաթե մեդալ:
Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Աշխաբադում տեղի ունեցող աշխարհի առաջնության ժամանակ 109 կգ քաշային կարգում նվաճեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 435 կգ արդյունքով։
Աստանայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն այդպես էլ լուծում չստացավ: Կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել մեկ ամսից՝ դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:
ԵՄԱ-ն ավանդաբար ընտրություններից առաջ իրականացնում է զլմների մշտադիտարկում: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը գալիք խորհրդարանական ընտրություններում կղեկավարի Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հրապարակված է Քաղաքացիակայն պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ից բոլոր գնացքները երթուղի դուրս չեն եկել: Երկաթուղայինները բողոքի ցույցով պահանջում են իրենց հավելավճարները, ինչն ամրագրված է պայմանագրով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա, որտեղ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Գերմանիայում գործող հայկական հանցավոր խմբերի կամ, ըստ որոշ հրապարակումների, հայկական մաֆիայի թեման նոր զարգացումներ է ստանում՝ արդեն նաև իրավական հարթության մեջ:
Զինծառայողներ տեղափոխող ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքի էջում հայտնել է, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ՝ հրապարակելով զոհերի անունները:
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, անդրադառնալով նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներին, տեղեկացրել է, որ Կոնգրես են անցել մի շարք հայազգի օրենսդիրներ:
Նոյեմբերի 7-8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Պոլսահայ երգչուհի Սիպիլը Հայաստանում է և հյուրընկալվել է «Ռադիոլուր»-ում: Մինչ Սիպիլը համերգով հանդես կգա Բուոնես Այրեսում, իր նոր երգի ու նոր կատարման մասին պատմել է մեր տաղավարում:
Հայաստանի ամենամեծ օդանավակայանի անվանափոխության հարցը դեռ շարունակվում է բուռն քննարկվել, չնայած մշակույթի նախարարության նախաձեռնած հանրային քննարկման ժամկետն ավարտվեց երեկ:
6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է։ Այսօր ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը: Ըստ հաշվարկների՝ համաներման արդյունքում անմիջապես ազատ կարձակվի 342 անձ, իսկ ընդհանուր շահառուների թիվը 6500-ից ավելի է:
Այսօր ժամը 8:25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Էդուարդի Ազատյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը կարծում է, որ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրները լուծելի են, ուղղակի ժամանակ է պետք:
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Պաշտոնական տեղեկագրի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի ամբողջական տարբերակը: Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը վերջին օրերին կրկին քննարկումների առանցքում է հայտնվել: Նոյեմբերի 2–ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ետ է կանչել Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ կառավարությունում հուշագիր են ստորագրել 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ
Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների պալատում՝ հրաժեշտ տալու աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությանը, որին ներկա էին նաև է ՀՀ նախագահը, վարչապետը տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոս
Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ շանսոնիե Շառզ Ազնավուրը։ Տեղեկությունը հենց նոր տարածել է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Նրա մամուլի քարտուղարն ասել է, որ Արտիստը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ընթացքում նրա մեքենայի դիմաց դուրս է եկել երկու արջ: ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցից:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դրա պատճառով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի:
Ֆինանսների նախարարությունը շրջաբերական էր իջեցրել, որով մարտի 25-ից հետո պետական գնումներին մասնակցող կազմակերպությունները պետք է ռուսերենով փաստաթղթերը լրացնեն: Սա տարաձայնությունների ու անհանգստությունների առիթ էր տվել:
Դպրոցների ֆիզիկական վիճակի հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք, որոնց բախվում ենք, ինչը չի կարող ազդեցություն չունենալ բովանդակության եւ կրթության որակի վրա:
Մարտի 18-24-ը Երուսաղեմում տեղի է ունեցել «Հայերը Երուսաղեմում» խորագրով փառատոնը, որին Հայաստանից հրավիրված էին կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ու ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացրեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից:
Հայաստանի Ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը՝ 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից:
Google-ը Gmail էլեկտրոնային փոստի հարթակում գործարկել է նամակագրության պլանավորման գործառույթ։ Այսուհետ որևէ ժամի նամակ ուղարկելու համար անպայման չէ սպասել այդ ժամին։ Ապրիլի 1-ից գործարկված նորամուծությունը օգտատերերին թույլ է տալիս նամակներն ուղարկել իրենց նշված օրը և ժամին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ: ՊԵԿ նախագահի հետ հանդիպման մասին վարչապետը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի երկրորդ օրը նշանավորվել է ծառատունկով:Ապրիլի 2-ին Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում Երևանի պարսկական Կապույտ մզկիթում տեղի է ունեցել պոեզիայի ժամ և ավանդական դարձած ծառատունկ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից տարածքում: Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդներն զգուշացվել են, որ օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել:
Այսօր ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, իր զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողել է իր պաշտոնը և զորացրվել զինված ուժերի շարքերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում պատասխանել է «Ռադիոլուր»-ի հարցին՝ անդրադառնալով Միացիալ Նահանգներում ՊՆ Դավիթ Տոնոյանի օրերս արված հայտարարությանը, որ այլևս չկա «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, այլ կա վերաձեւակերպված «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձեւը:
Մի քանի օր է Օպերային թատրոնի տնօրենի հարցը դարձել է հայաստանյան մշակույթի գլխավոր խնդիրն ու հանրային քննարկման հիմնական թեման: Օպերան, սակայն, միակը չէ. ժամանակ առ ժամանակ մշակութային տարբեր օջախներում փոթորիկ է սկսվում:
Էրդողանի ձեռքից ընդդիմադիրները վերցնում են պետության մեծ քաղաքաների կառավարման բանալիները: Նման գլխագրերով են այսօր իրենց մեկնաբանությունները սկսում միջազգային ԶԼՄ-ները՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին: Անակնկալ արդյունք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար, իսկ քաղաքական առումով սպասելի:
Այսօր ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է։ Հայաստանը 2006թ. փետրվարի 16-ի կառավարության հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը ճանաչել է Հումորի և երգիծանքի օր: Ասում են, տոնի առաջացման մի քանի տարբերակ կա։ Հին Հռոմում, օրինակ, եղել է Հիմարների տոն, որը նշվել է փետրվարի կեսին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31-ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։
Թավշյա հեղափոխությունից մոտ մեկ տարի անց՝ մեկ հղումով կարելի է հայտնվել մի մեդիահարթակում, որտեղ կարելի է տեսնել ու լսել, գործել ու խոսել հեղափոխության մասին: Մեդիա նախաձեռնությունների կենտորնի «Թավշյա էսքիզներ» նախագծն այսօր ներկայացվեց բոլորին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում են վարչապետի անձնակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության խմբի անդամներին: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) Սիրիայում է փետրվարի 8-ից:
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի դեմ ուղղված բողոքի ցույցերը տևական ժամանակ է դադարել են, քանի որ հարուցված քրեական գործերի քննության պատճառով նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Քրեական գործ է հարուցվել նաև Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը մտադիր է խորհրդարանում չորրորդ անգամ քվեարկության դնել ԵՄ-ի կազմից երկիրը դուրս բերելու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Վարչապետը պատրասվում է քվեարկությունն անցկացնել այս շաբաթ: Լրատվանիջոցները նշում են, որ եթե պատգամավորները կրկին մերժեն գործարքը, Մեյը կարող է նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` ներկայիս փակուղուց դուրս գալու համար: Ավելի վաղ Բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ մերժել էր Եվրամիության հետ Brexit-ի համաձայնագիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում՝ իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթել է։ Նրա ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով:
Ուկրաինայի ԿԸՀ-ը մշակել է արձանագրությունների 40%-ը, որոնց համաձայն երկրի նախագահի ընտրություններում թեկնածուներից առաջատարը Վլադիմիր Զելենսկին է: Նրան իրենց քվեն են վստահել ընտրողների 30,22 %-ը: Երկրորդ տեղում Պյոտր Պորոշենկոն է՝ 16,65%-ով: Եռյակը եզրափակում է Յուլիա Տիմոշենկոն՝ 13, 13 %-ով:
«Կախարդական սրինգ» եւ «Դիմակահանդես» օպերային ներկայացումների պրեմիերաները չեն հետաձգվի, քանի որ տոմսերն ամբողջությամբ սպառված են, իսկ արտերկրից հրավիրված հյուրերը ժամանում են: Այսօր այդ մասին հայտարարվել է բողոք-ժողովի ընթացքում, որն հրավիրվել էր ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի:
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը: Նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով: Ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը:
2007-ից Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում. Մեր երկիրը մասնագետները գնահատել են կարմրուկ-կարմրախտից ազատ գոտի: Այստեղ կարմրուկի դեպքերը արձանագրվում են դրսից եկողների մոտ, այս տարի արդեն՝ 4 նման դեպք: Ուստի պատահական չէ, որ վարակակիրների՝ Հայաստան մուտք գործելուց հետո նրանց հետ նույն թռիչքով երկիր եկածներին ու նրանց հետ սերտ շփում ունեցողներին առողջապահության նախարարությունն անմիջապես հորդորել է պատվաստվել՝ խուսափելու հնարավոր ծանր զարգացումներով վարակից:
Մոտ մեկ ամսից մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբարկղեր և քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակավորել պլաստիկ շիշը, թուղթը, մետաղն ու ապակին: Սակայն մինչ հանրային վայրերում նման աղբարկղերի տեղադրումը, թղթի և պլաստիկ շշերի տեսակավորման աղբարկղեր արդեն տեղադրվել եև մոտ 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններում և ցանկը գնալով ավելանում է:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Նա հայրապետական խոսք է հղել՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:
Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Երեկ Վիեննայում կայացած հանդիպմանն արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մեկնաբանելով հանդիպումը՝ նա ասել է, որ սա երկար ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունների հետ առաջին պաշտոնական հանդիպումն էր, որն անցել է կառուցողական մթնոլորտում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ: Փաշինյանը Կուրցի հետ հանդիպումից սելֆի է հրապարակել՝ գրելով.
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։ Բայց նախ ամեն ինչի մասին հերթով:
Որքանո՞վ են Հայաստանում արդյունավետ գործում արհեստակցական միությունները, արդյո՞ք բավարար են նրանց տրված լիազորություների շրջանակը եւ եւ ի՞նչ խոչընդոտներ կան նրանց գործունեության ճանապարհին:
«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը:
Ազգային ժողովը 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթեները:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտպանում է նախագահ Թրամփի առաջարկն արտաքին օգնության և դիվանագիտական համակարգի կրճատման մասին: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ առաջարկը կոշտ քննադատության է ենթարկվել հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների կողմից:
Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին` կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Օգնությունը կուղղվի ջրհեղեղից տուժած շրջաններին:
Արմավիրի մարզում ելակի մշակությամբ հիմնականում զբաղվում են Վաղարշապատի տարածքի գյուղերում: Գյուղատնտեսության մեջ այն եկամտաբեր ճյուղ է: Շատ աշխատանք է պահանջում և շատ բերք տալիս: Ելակն արդեն ծաղկել է և մեկ ամսից կգրավի շուկան:
Թբիլիսիում թերհավատորեն են նայում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանմանը։ Վերջին շրջանում թեև պաշտոնյաներն ակնհայտորեն խոսում են ադրբեջանական մատակարարումներին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ փորձագիտական շրջանները դա անիրատեսական են համարում։
«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը` հայտնում են քաղաքապետարանից։
Չի բացառվում, որ մեկ տարուց ավելի փակված Թեղուտի գործարանը մեկ ամսից սկսի իր աշխատանքը: Այս մասին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսին՝ Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:
Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի օծման արարողությունը: եկեղեցին կառուցվում էր ավելի քան 13 տարի: «Ռադիոլուր»ը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրուցել է եկեղեցու դերի, նշանակության ինչպես նաեւ բանակցային գործընթացների մասին:
Որքանո՞վ է հասունացել գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում: Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ նախեւառաջ անհրաժեշտ էր ունենալ հայեցակարգ, որը կհստակեցնի, թե ինչի՞ համար են կատարվում այս կամ այն գործողությունները:
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հացահատիկային ծղոտի եւ կերային մշակաբույսերի մնացորդների տարեկան կենսավառելիքային ներուժը կազմում է շուրջ 30 000 տոննա, այդքան էլ գոմաղբ. 2017-ին մասնագետներն հաշվարկել են և 8 բնակավայր ու 17 000 բնակիչ ունեցող Ախուրյան խոշորացված համայնքում կենսավառելիքի արտադրության ծրագիր ներկայացրել։ Ծրագրի մեկնարկը 2019-ի փետրվարին էր, չկայացավ։
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը` «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։
Այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում՝ հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե։ Հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Առողջապահության նախարարությունը մտահոգություն հայտնելով՝ կոչ է անում դադարեցնել պատվաստումների, այդ թվում մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները մերժել են «Բրեքզիթ»-ի վերաբերյալ առաջարկված այլընտրանքային բոլոր տարբերակները, որոնց թվում եղել է նաև նոր հանրաքվե անցկացնելու առաջարկը:
Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում՝ տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը։
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին:
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) մարտի 26-ին կայացած նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձել է 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։
Մարտի 27-ը՝ միջազգայնորեն թատրոնինն ու թատրոնի մարդկանցն է: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, ավանդույթի համաձայն, երեկոյան տեղի կունենա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը:
Ապրիլյան քառօրյայից 3 տարի անց «Ռադիոլուր»-ը կրկին Արցախում է, հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության, սպայական կազմի, զինվորների, նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Այսօր ներկայացնում ենք շարքի երկրորդ հարցազրույցը՝ Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ամռանը լքի ակումբը` գրում է sport-express-ը: Կայքը՝ որպես տեղեկատվության աղբյուր նշելով Daily Mirror-ը, նշում է, որ լոնդոնցիները ցանկանում են բեռնաթափել աշխատավարձի ցուցակը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ 30-ամյա կիսապաշտպանը շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ է աշխատում։
Այսօր Ազգային ժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է թվեր, որոնք խոսում են մրցակցային դաշտի բարելավման մասին:
Ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման նպատակով Արմավիրի քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել: Սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է ասֆալտապատել կենտրոնի մի հատվածը, որը հավանության չարժանացավ հանրության և ավագանու մի քանի անդամների կողմից: Հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը
Դեռ ծառերն ամբողջությամբ չծաղկած համայնքների ղեկավարների մի մասն ասում է, որ վերջին օրերի տեղումների պատճառով ծիրանն այս տարի թանկ կլինի։ Մինչ գյուղապետերը ծիրանի ծավալների նվազում են կանխատեսում, ոլորտի փորձագետները նրանց մտահոգությունները չափազանցված են համարում։
Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստում այսօր ավարտվեց: Փաստաթղթի քննարկման եւ ընդունման համար սահմանվել է արագացված ընթացակարգ, ինչը ենթադրում է, որ երկրորդ եւ վերջին ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում:
Ապրիլյան քառօրյայից 3 տարի անց «Ռադիոլուր»-ը կրկին Արցախում է, հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության, սպայական կազմի, զինվորների, նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին։«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը գործում է Էդիրնեի հրեական Մեծ սինագոգում։
Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ՝ այսօր մարվել է և շրջանառության մեջ դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրե Շիրցելը (Սլովենիա)՝ մարտի 12-ից 14-ը Երևան կատարած այցից հետո հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները լավ հասկանում են հանրության ակնկալիքները և կարևորել են այն շոշափելի արդյունքները, որոնց կհանգեցնեն ձևավորվող բարեփոխումները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ՝ տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը Մեքսիկայի հետ սահմանին 91 կիլոմետրանոց արգելապատի կառուցման համար մեկ միլիարդի դոլար օգտագործման թույլատրություն է տվել՝ տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ապօրինի փոխադրողների պատճառով ,,Գալակտիկա տրանս սերվիս,, ՍՊԸ –ի Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Նրանք շուրջ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Մեծ ներդրումներ իրականացրած ,,Գալակտիկա տրանս սերվիս,,ՍՊԸ-ն այժմ վնասով է աշխատում։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մնջախաղի թատրոնը կփակվի նույն օրը, երբ զրկվի պետական աջակցությունից՝ այսօր ասել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:
Այսօր՝ մարտի 25-ին, լրանում է պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկի` Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Թուրքիայում կիրակի սպասվող ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնելու է Սիրիա՝ առաջիկա շաբաթ օրը վերաօծելու Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նա հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները՝ տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այսօր ժամանել է Վրաստան: Նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոխաբիձեի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել Գոլանի բարձունքն Իսրայելի պետության մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով նահանգի վարչապետի պաշտոնում ընտրված առաջին կին գործիչը, հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Լեյբորիստական կուսակցությանը:
Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է սահանադրության մեջ կատարված՝ մայրաքաղաքը վերանվանելու մասին լրացումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրման գործընթացը թեթևացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը շուտով կգործարկի առցանց գրանցման համակարգը: Ինչպե՞ս պետք է գրանցվել և արդյո՞ք գրանցման նոր ձևը կբացառի ծանոթ-բարեկամի միջոցով ընդունելությունը:
Հայաստանի մարզերում սկսվել է նոր փուլ: Տարբեր մեծ ու փոքր համայնքներ փորձում են «տեղական հանրաքվեի» յուրատեսակ տարբերակ կիրառել եւ անջատվել արդեն խոշորացված համայնքերից: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանն օրինակ նամակ է ստացել այդպիսի համայնքներից մեկից:
Համապետական շաբաթօրյակն այսօր մեկնարկեց վաղ առավոտից՝ շրջապատը աղբից մաքրելու վճռականությամբ: Մայրուղինեում, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այգիներում ու պատմամշակութային վայրերում, հուշարձաններ հարակից տարածքներում անսովոր եռուզեռ էր:
Արմավիրի մարզում համընդհանուր շաբաթօրյակին միացել են նաև Արմավիրի մարզպետն ու Տարածքային կառավարման նախարարը: Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակիցների հետ մաքրել է Էջմիածին քաղաքը Ծաղկունք գյուղին կապող կամրջի հատվածը և նշել, որ մարդիկ պետք է փոխեն իրենց մտածելակերպը, արհամարհանքով չվերաբերվեն շրջապատին:
Հայաստանի տարածքում մարտի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Խորհրդարան է ներկայացվել «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը, որը բավականին բուռն քննարկումների եւ տարակարծությունների առիթ է դարձել: Փաթեթի հետ կապված որոշակի առարկություններ ունեն նաեւ «Իմ քայլը» դաշինքի անդամ պատգամավորները:
ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:
Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Թուրքիայում դպրոցի ուսուցչի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը վիրավորելու մեջ` գրում է ermenihaber.am-ը:
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում որոշում է ընդունվել թույլատրել քաղաքապետին՝ անցկացնել մրցույթ և Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղին հանձնել հավատարմագրային կառավարման՝ կնքելով 10 տարի ժամկետով պայմանագիր:
Երևանի Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած՝ մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին: Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Սարաևո չարտերային չվերթով մեկնեցին Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Կառավարության նիստից հետո այսօր մի քանի նախարար շտապել է Աժ այնտեղ հաշվետվություն ներկայացնելու համար: Խորհրդարանում էին արդարադատության, ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներն ու պետեկամուտների կոմիտեի նախագահը:
Կ.Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը տեղեկացրել է, որ Կ.Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի Սուրբ Հարության տոնից հետո:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Հենրիխ Մխիթարյանը, որն ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է, այսօր հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հանդիպման մասին տեսանյութը:
Հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները:
2020թ.-ին Միացյալ Նահանգներում սպասվող ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը, որը ԱՄՆ Կոնգրեսում մանդատ է ստացել Հավայան կղզիներից, կոչ է արել փոփոխություններ կատարել երկրի արտաքին քաղաքականությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ-սթրիթում հանդես գալով լրատվամիջոցների համար՝ հայտարարել է, որ Brexit-ի ժամկետները կհետաձգվեն մինչև հունիսի 30-ը:
Վայքի Արտավան գյուղի դպրոցի խնդիրները հասել են մարզպետարան ու նոր մարզպետին: Կառավարման խորհրդի նախկին նախագահ Սասուն Վարդանյանը պնդում է՝ այն պահից, երբ սկսել է կասկածի տակ դնել դպրոցի տնօրենի գործողությունների օրինականությունը, վերջինը կամայական որոշումներով իր դեմ է սկսել գործել՝ կրճատելով իր հաստիքը:
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում արդեն տասը օր է գործադուլ և դասադուլ է Մանկավարժական կոլեկտիվը, ծնողները պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը: Նոր տնօրենը դպրոց է գալիս՝ ոստիկանների ուղեկցությամբ:
Հայկական բարեգործական ընդհանուր միութեան ՔՀ Կամուրջ ծրագիրը ներկայացուց Թեքնոլինկուիսթիքս մշակութային հասարակական կազմակերութեան VLUME հայկական թուային գրադարան հարթակը, այս առթիւ Արքեմնիկ Նիկողոսեանին շնորհուեցաւ բարի կամքի դեսպան կոչումը, վկայագիրը յանձնեց ՔՀ Կամուրջի ղեկավար՝ Տաճատ Ստեփանեանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին` հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվում տարադրամի փոխանակման կետերի, գրավատների գործունեության վերաբերյալ:
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Երեկ հանդիպում է անցկացվել լիմոնադ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և կառավարության անդամների միջև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Հայաստանում հունվարին տնտեսական աճ է եղել, ու թեև շատերը բողոքում են դրա չափից, բայց հաշվի չեն առնում, որ հանքարդյունաբերության ճյուղը, որ տնտեսության ողնաշարն է եղել, կոլապսի մեջ է երկու հսկաների կանգնեցումից հետո։
Կանաչապատման համար այս տարվա բյուջեն կրճատվել է մոտ 576 մլն դրամով` 1 մլրդ 669 մլն-ից դառնալով 1 մլրդ 93 մլն դրամ: Քաղաքային իշխանությունը բյուջեի քննարկումների ժամանակ վստահեցնում էր, որ կրճատումը ոչ թե կանաչ տարածքների նվազեցման հաշվին է, այլ՝ իրատեսական հաշվարկների:
ԱԺ-ն հաշվետվություն է պահանջում կառավարությունից՝ արված եւ չարված գործերի համար: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսել են ուսումնասիրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2018-ի զեկույցը: Ըստ էության՝ գործող կառավարությունը պատասխանատու է տարվա հետհեղափոխական կեսի համար: Ծրագիրը հաստատվել է հունիսի 7-ին:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկել: Նախատեսվում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային զինծառայողները:
Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակի տարածքի հարակից սրճարանների ապամոնտաժմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Պետական բյյուջեի և համայնքների համաֆինանսավորմամբ Արմավիրի մարզում լուծվելու են համայնքների առաջնային խնդիրները: Միջոցները հիմնականում ուղղվում են խմելու և ոռոգման համակարգերի բարելավմանը, կոյուղագծերի կառուցմանը: 21 համայնքից Լուկաշին և Նոր Արտագերս համայնքների ղեկավարները հրաժարվել են խոշոր ներդրումներ կատարելուց և որոշել ինքնուրույն լուծել խնդիրները:
Այն, ինչ հրապարակայնորեն ասվում է, նորություն չէ ոչ ՄԽ համանախագահների , ոչ Ադրբեջանի համար՝ այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի հարցում հնարավոր զարգացումներին:
«The Economist Intelligence Unit»-ի 2019 թ.-ի զեկույցի համաձայն Փարիզին՝ Սինգապուրի և Հոնկոնգի հետ միասին, տրվել է աշխարհի ամենաթանկ քաղաքի տիտղոսը՝ տեղեկացնում է euronews-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Նիդեռլանդների իշխանություններին և Ուտրեխտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ շոկի մեջ է Ուտրեխտում կատարվածից։
Կանաչ գոտիների ստեղծումը քաղաքում ու քաղաքից դուրս տարբեր մոտեցումներ է ենթադրում: Երեւանում ավելի շատ կանաչ ունենալու ցանկությունը մասնագետները ողջունում են, բայց նաև հիշեցնում ՝ քաղաքային ենթակառուցվածքները որոշակիորեն սահմանափակում են ցանկությունները:
Եվրոպական միությունն այսօր հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:
Վրաստանը հետհեղափոխական Հայաստանին խորհուրդ է տալիս արագ անցկացնել բարեփոխումները․ իշխանությունը երկար ժամանակ չունի, իսկ ժողովուրդն ակնկալում է շատ արագ տեսնել արդյունքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Ղրիմ և կմասնակցի Ռուսաստանի Դաշնության հետ թերակղզու վերամիավորման 5-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Սիմֆերոպոլում Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի հասարակայնության ներկայացուցիչների հետ», -ասվում է հաղորդագրությունում:
Մշակվում է օրենսդրական փոփոխություն, որը փորձելու է հեշտացնել Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրած մեր հայրենակիցների մաքսային խնդիրները: Խոսքը, մասնավորապես այն կարգավորումների մասին է, որոնց հայրենադարձները բախվում են իրենց գույքն ու իրերը Հայաստան տեղափոխելիս: Պարզվում է՝ մաքսային արգելքները խնդիր են շատերի համար: Օրինակներից մեկին օրերս անդրադարձել էր «Հետք»-ը:
Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ։
ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությանը Ադրբեջանից դրական արձագանքներ հնչեցին այն բանից հետո, երբ Հայաստանում մտահոգություններ սկսեցին արտահայտվել՝ կարծում է ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը:
Այսօր ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում N զորամասի պահպանության տեղամասում պետական սահմանը խախտած անձի վերաբերյալ հայտարարություն է արել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ:
Ստամբուլում մարտի 17-ին կկայանա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը Ստամբուլի Գում-Գափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մինչ այդ քահանաների համար եկեղեցական կարգով ընդունված է վերջին օծում կատարել:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, կրկին պետք է վերանայի արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու բանաձևը: Դա տեղի կունենա մարտի 26-ին:
Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
Մի քիչ էլ համբերեք և մենք կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը` կրկեսի ճակատագրով հետաքրքրվող «Ռադիոլուրին» այսօր այսպես է արձագանքել գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։
Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել է Ազգային ժողով։ Նա հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը երեկ ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ դատարանը որոշումը կհրապարակի այսօր, ժամը 15:00-ին:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:
Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանությունը բերման է ենթարկել 17 քաղաքացի: Այս պահին ապամոնտաժման աշխատանքները դադարեցված են, սակայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պնդել է, որ դրանք միևնույն է հասցվելու են ավարտին:
Կառավարությունում ԾԻԳ-երի կրճատումն ու օպտիմալացումը շարունակվում է: Մինչ գործադիրում գերատեսչություններին հորդորում են կրճատել ԾԻԳ-երը, գերատեսչությունները կրճատվողների լիազորություններն առաջարկում են նոր ստեղծվող այլ մարմինների փոխանցել:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ` հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է մարտի 13-ին Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված զեկույցին, որում Եվրամիությանը կոչ է արվում դադարեցնել անդամակցության բանակցությունները Անկարայի հետ: ԱԳՆ-ի տարածած հայտարարություն մեջ, ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, ԵԽ-ի որոշումը միակողմանի ու ոչ օբյեկտիվ դիրքորոշում է որակվում:
Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մեկ ամսով՝ մարտի 13-ից ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
«Ոռոգման ջրի համակարգում այս տարի արտոնյալներ չեն լինի, ջրի մաֆիա՝ նույնպես»,- վստահեցրել է Ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանը: Կառուցում, սակայն, դեռ չգիտեն՝ այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառի կարիք կլինի, թե ոչ:
Ֆրանսիական համը՝ Հայաստանում. մեկնարկում են ֆրանսիական գաստրոնոմիայի օրերը: Ի՞նչ գիտենք մենք համերի մասին եւ արդյո՞ք ֆրանսիական նրբահամությունը բավարարում է հայերի քիմքին:
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը նախարարության պաշտոնական էջում մեկնաբանություն է տեղադրել հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջանի տարածք մուտքը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:
Մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Համլետ Ավագյանը մահացել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 12-ին 391 դեմ, 242 կողմ ձայներով մերժվել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին մարտի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։
Հատուկ քննչական ծառայությունը նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին: Նշվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Արցախյան հարցի կարգավորման շրջանառվող սկզբունքների նաեւ վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին «Ռադիոլուրը» լսել է տարբեր փորձագիտական գնահատականներ:
Մարտի 12-ին Իրանից 6 քաղաքացիական անձինք խախտել են Ադրբեջանի հետ սահմանը, ադրբեջանցի սահմանապահները նկատել են ու կրակ բացել, սկսել է հրաձգություն, ինչից մեկ քաղաքացիական մահացել է։
ՆԱՏՕ-ն հարգում է անվտանգության դաշինքի Հայաստանի ընտրությունը։ Այս մասին այսօր շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ:
«Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հետագա ճակատագրի մասին օբյեկտիվ որոշում կկայացնի առաջիկա ամիսներին»,- այսօր «Ռադիոլուրին» փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին:
Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին` տեղեկացնում է Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ, որտեղ վաղը կմասնակցի Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին: Նիստին ներկա է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Կառավարությունից օրակարգի վերաբերյալ մանրամասներ խոստանում են տարածել առաջիկայում:
Քաղաքական սատիրա, կրքեր, խաբեություն, պաշտոնակռիվ. սա ամենևին էլ քաղաքական իրավիճակի մասին պատմող ռեպորտաժ չէ, այլ մի ներկայացման, որի առաջնախաղը տեղի ունեցավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկրօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Մարտի 11-18-ը անցակցվում է «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այն պիտի անցկացվեր դեկտեմբերին, սակայն, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքաղական զարգացումներն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հետաձգվել էր:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը կայանալու է մարտի 17-ին Ստամբուլի Գումգափի թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` ասվում է Պոլսի պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։ Նա թաղվելու է Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասի հայկական գերեմանատանը, ինչպես և նախորդ Պոլսո Հայոց պատրիարքները։
Մարտի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում` իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հրավիրել են մասնակցելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
10 տարուց ավելի կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում երեկ մահացած Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ մեկնաբանությամբ։ Հայտնում է ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:
97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները հայտնի չեն:
Վրաստանի նախագահն առաջիկա օրերին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել են Վրաստանի նախագահականից։ Սա նախագահի պաշտոնում Զուրաբիշվիլիի առաջին այցն է Հայաստան:
Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մարտի 10-ին Սուրբ Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 8-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն:
Կարեւորագույն խնդիրներից մեկն այսօր ժողովրդագրության մարտահրավերն է: Այստեղ պետք է ոչ թե սպասենք մարտի 8-ին, կամ ապրիլի 7-ին, այլ 365 օր մեր կանանց հետ այնպես վերաբերվենք, որ նրանք իսկապես գիտակցեն, որ բնությունից իրենց տրված շնորհի ճիշտ օգտագործումը նպաստելու է հայ ազգի հզորացմանը:
Հայաստանում տարածված հիվանդություններից քաղցկեղի բուժման մեջ կարևորը կանխարգելումն է: Այդ պատճառով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշում է՝ մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի առանց գանգատի բժշկի դիմելու մշակույթը:
Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը դեռ անորոշ է: Կառավարությունից խոստանում են՝ ներդրողներ կգան ու գործարանը կսկսի աշխատել, ավելին, մինչև ապրիլի 30-ը աշխատողների աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի
Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:
Կառավարությունը մտադիր է հարկային գործիքների միջոցով նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների կիրառումը՝ այդպես նվազեցնելով նաեւ բնության վրա դրանց բացասական ազդեցությունը։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Այսօր ավտոբուսի մոտ 17 վարորդ հրաժարվել էր երթուղի դուրս գալ: «Ավտոբուս» ՓԲԸ-ում քաղաքապետարանի կողմից նախատեսվող փոփոխությունները հարուցել էին վարորդների դժգոհությունը։ Վարորդի խցիկում տեսանկարահանող սարք տեղադրելը մեզ կաշկանդելու է՝ ասել են վարորդները:
Այսուհետ համացանցում կեղծ լուրերի տարածման, ինչպես նաև ռուսաստանյան հասարակության, պետական խորհրդանիշների ու կառույցների վերաբերյալ անհարգալից հրապարակումների համար մեղավոր ճանաչված անձինք 30-ից մինչև 100 հազար ռուբլու տուգանք կվաճարեն: Իսկ հանցանքը կրկնողների համար սահմանվում է վարչական կալանք՝ մինչև 15 օր:
«Խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք»,- այսօր հրապարակված բաց նամակում գրել է Ռուբեն Վարդանյանը:
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ որի, 17 նախարարության փոխարեն կգործի 12-ը:
Երկար տարիներ Կարիբյան ջրերում իր նավով բնակվող Արվին Հաղնազարյանն արդեն Հայաստանում է, ավստրալացի ընկերուհու հետ իր պապերի հայրենիքում տուն ու այգի գնելու հեռանկարով և արդեն հայկական անձնագրով։
Այսօր Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի:Նրանց հետ փորձել է բանակցել երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն վարորդները չեն ցանկացել դադարեցնել գործադուլը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին
Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, թույլատրել է ժամանակավորապես դուրս գալ Հայաստանից:
Եվրոպական խորհրդարանում այսօր տեղի կունենա համաժողով՝ «Արմենոֆոբիա․ պատմական ու մերօրյա վերելք» թեմայով (Armenophobia: historical and present-day resurgence)։
Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն:
Ինչքան ավելի շատ Հայաստանը բարեփոխվի, այնքան ավելի շատ կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին և կա համաձայնություն, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին՝ երեկ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
Հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել «քաղաքական գործակալներ» ձեւակերպումը: Ավելի ճիշտ՝ վարչապետն օգտագործել էր «օտարեկրյա գործակալներ» ձեւակերպումը՝ ակնարկելով որոշ քաղաքական գործիչներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունը:
Երևանի օպերային թատրոնում գարնանային խաղացանկը խոստանում է լինել հարուստ և գայթակղիչ: Մաեստրո Օրբելյանն այսօր վստահեցրել է՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն այցի անգամ կարճ ժամանակահատվածում մի քանի ներկայացում դիտելու հնարավորություն կունենան:
96 կողմ ձայնով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում ոռոգման համակարգի բարեկարգման և նոր խորքային հորերի հորատման կարիք կա: Գյուղը մասնագիտացված է հիմնականում պտղաբուծության մեջ և ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով բերքի կորուստ են ունենում:
ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Թուրքիայի հրաժարվել ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից. ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը զգուշացրել է, որ եթե Թուրքիան չչեղարկի Ռուսաստանի հետ կնքած «S-400»-ի վերաբերյալ պայմանագիրը, ապա Անկարայի համար հետևանքները ծանր կլինեն:
«Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել»,- Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել եւ ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաեւ մեր այսօրվա մարտահրավերների եւ ապագայի մեր նպատակների եւ պլանների մասին»,- Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 5-ին կկայանա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:
Մարտի 5-ին աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը: Սա, ըստ էության, այս խորհրդարանի առաջին նստաշրջանն է, որի օրակարգը ձևավորեն պատգամավորների, խմբակցությունների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությունները:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հարցերին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլում, արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ չեն վարվում: Նպատակաուղղված աշխատելու են բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը բացառում են:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքում:«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է վարչապետը:
Արդեն երկրորդ անգամ Երևանը կդառնա տուրիզմի զարգացման համար մեծ հեռանկարներ կանխորոշող ծրագրի՝ HoReCa Expo-ի անցկացման գլխավոր հարթակ: Այս տարվա հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկրորդ անգամ կանցկացվի տուրիզմի զարգացման համար իսկական հաղթարշավ հանդիսացող HoReCa (Hotel/Restaurant/Cafe) միջազգային ցուցահանդեսը:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է, որ այսօր տեղի կունենա Միացյալ Նահանգների Երուսաղեմում գլխավոր հյուպատոսության և նոր դեսպանության ավելի վաղ ազդարարված միավորումը: Այսպիոսով, Իսրայելի մայրաքաղաքում կձևավորվի ԱՄՆ միասնական դիվանագիտական առաքելություն:
Վաղվանից սկսվում է մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր: Մեծ Պահքն ունի 7 կիրակի՝ բուն բարեկենդանի, արտաքսման, անառակի, տնտեսի, դատավորի, գալստյան և ծաղկազարդի:
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին վերջին օրերին քննարկվող նախագծի մասին: Ըստ հայտարարության, մարտի 4-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ նախատեսված է հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կարգավիճակների փոփոխության և հարակից հարցեր:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: Այս մասին նշել են ՄԽ համանախագահները՝ փետրվարին տարածաշրջան այցի արդյունքներով երեկ հրապարակած հայտարարության մեջ: Այսօր փորձենք հասկանալ, թե ինչ մթնոլորտում է նախապատրաստվում այդ հանդիպումը եւ ինչ ազդակներ կարող են լինել:
Լիբանանահայ գործարար Արա Տագեսյանը ցանկանում է իրականացնել իր վաղեմի երազանքը, վերադառնալ արմատներին և հաստատվել հայրենիքում: Անցած տարվա իրադարձություններից հետո գործարարը հավատացել է Հայաստանի նոր իրողությանն ու արձագանքելով վարչապետի հորդորին, որոշել ներդրումներ անել հայրենիքում, զբաղվել գյուղատնտեսությամբ:
Վերջին շրջանում հազարավոր քաղաքացիների սկսել է մտահոգել խոստումնալից, սակայն բազմաթիվ հարցեր ու կասկածներ հարուցած «Մեկ կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը, որին դիմել են ու վճարովի գրանցվել: Ծրագրի շրջանակում էկոնոմ կարգի մատչելի տների շինարարության մեկնարկը խոստացվել էր արդեն մարտի մեկից, սակայն առայժմ կասկածելի են թվում եւ շինարարության մեկնարկը, եւ ծրագրի ընթացքը: Գլխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ ծրագրով սկսել են հետաքրքրվել:
Ամենառիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ինստիտուտի ներդրումը ի վերջո կյանքի է կոչվում: Պիլոտային ծրագրով ընտրվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը: Կապահովագրվեն կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից, կապահովագրեն խաղողն ու ծիրանը: Ապահովագրության 50 տոկոսը կվճարի գյուղացին, 50 տոկոսը՝ պետությունը: Գյուղատնտեսության ռիսկային համարվող ոլորտում 2018-ին անկումներ են գրանցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: «Երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները», նշել է Փաշինյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը:
Կրթության ոլորտի մասնագետները դժգոհ են հայոց պատմության դասագրքերի բովանդակությունից և դրա դասավանդման մեթոդաբանությունից: Այս առարկայի դասագրքերը չեն արտացոլում իրական պատմությունը, ինչը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրաներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մարտի մեկին նախատեսվող երթն ուղղված է լինելու բռնությունը, ընտրակեղծիքներն ու կոռուպցիան մերժելուն և նշանավորելու է, որ ՀՀ քաղաքացու հաղթանակն ու ժողովրդի իշխանությունն այլևս անշրջելի են:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի ընթացքում՝ փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկել են մոտ ապագայում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը, ներառյալ հնարավոր քննարկման թեմաները՝ ասվում է այսօր համանախագահների տարածած հայտարարությունում։
«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես է եկել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը՝ համոզմունք է հայտնել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցների կալանավորման մասին լրագրողների հարցերին:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, ինչի արդյունքում Կարեն Ղազարյանը փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Ժամանակ». Մտրակ և կարկանդակ․ Երևանից Մոսկվա՝ թեհրանյան տրանզիտով«168 ժամ». Բիզնես՝ առանց կանոնների«Ժողովուրդ». ԵՊՀ ռեկտորը բացառում է ինքնակամ հեռանալու տարբերակը«Առավոտ». Մարտի 1-ը բացահայտվելու է ոչ թե հայտարարություններով, այլ կայացած դատավճիռներով
Առաջին անգամ Հայաստանում՝«Երևան Ուրբան Արտ» փառատոն: Մարտի 1-ից մինչև 19-ը Երևանը կապրի ժամանակակից արվեստի շնչով ու գույներով: Փառատոնի անցկացման հիմնական հասցեն Պետական ճարտարապետական համալսարանն է, բայց արդյունքները կտեսնենք մայրաքաղաքի տարբեր անկյուններում:
Արդեն երրորդ օրն է՝ Մեդիա կենտրոնը Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացնում է «Խաղաղության ընկալումը․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով քննարկում:
«Ամեն ինչ կանենք, որ Տավուշի մարզում մետաղական որևէ հանք չշահագործվի» . սահմանամերձ Վազաշենում այսօր իրավիճակը թեժ է եղել. այստեղ նախատեսված հանրային լսումները տապալվել են:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր թեժ էր: «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատաքննությունն այսուհետ տեղի կունենա դռնփակ պայմաններում:
Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է` Իրան այցին ընդառաջ IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:
Եզդիական համայնքում տոն է՝ Խըդըր Նավին՝ հոգեպես մաքրագործվելու և սրբերին երկրպագելու ծիսակարգով: Երիտասարդները տոտկա շոռ են ուտում՝ աղի բլիթ, իսկ տոնական սեղանին Բեխուն ուտեստն է: Տոնը նշել են նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցնում՝ եզդիներին հատուկ երգ ու պարով, գույներով ու պայծառությամբ:
ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ հանրության առջև բացվել են Վերաքննիչ դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները:
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 6-ին, խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին:
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցն իր ֆեսյսբուքյան էջում տեղադրել է Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեջբերելով նախարարի խոսքերը:
«Իրատես». «Երկաթուղու հարցը Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում դժվար թե ընդգրկված լինի»«Ժամանակ». Թեհրանն ու Երևանը վախեցրել են Բաքվին«Ժողովուրդ». Հանդիպումներին ընդառաջ«Հայկական ժամանակ». Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ
Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Սամվել Բաբայանը, ում մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների արդյունքում, վիճարկում է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կարգերը, որոնք կանոնակարգում են ստորագրահավաքի անցկացումը:
Որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, տարբեր առիթներով ամենատարբեր հարթակներում մշտապես հավաստիացնում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ մատնանշելով Հայաստանում ռուսական կապիտալով գործող շուրջ երկու հազար ձեռնարկության ցուցանիշը:
Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit –ի պայմանների շուրջ Եվրամիության հետ համաձայնագրի վերաքվեարկությունը բրիտանական խորհրդարանում կանցկացվի մինչև մարտի 12-ը:
Այսօր կայացել է Կինոմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակների հանձնման 91-րդ արարողությունը: Լոս Անջելեսում արդեն հայտարարել են «Օսկար-2019»-ի մրցանակակիրներին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Շատ կարճ ժամանակ անց կտրվի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը: Ռիսկային համարվող այս ոլորտում տարիներ շարունակ խնդրահարույց հարցերից մեկը ոռոգման ջրի սղությունն է: Մեր բոլոր մարզային այցերի ժամանակ գյուղացիները դժգոհում են կարկուտից ու ոռոգման ջրից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայություն է ստեղծվել։ Արդեն հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության Passenger.am առցանց համակարգը:
Առաջիկա չորեքշաբթի՝ փետրվարի 27-ին, Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում լսումներ են նախատեսված: Լուրը «Ռադիոլուր»-ին հաստատել է համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը:
Լին Թրեյսին որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան երդում է տվել՝ թվիթերյան էջում տեղեկացրել է ԱՄՆ արտաքին գերատեսչության մարդկային ռեսուրների և դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրեն Քարոլ Զ. Փերեզը:
Նուբարաշեն ՔԿՀ նախօրեին տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առիթով այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պարզաբանումներ է տվել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու մասին «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացրած բանաձեւի նախագիծը:
«Ժողովուրդ». Անցյալի կարոտա՞խտ«Առավոտ».«Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի համար Արցախն ընդամենը պատրվակ է»«Հայկական ժամանակ». Ի՞նչ է տեղի ունենում տնտեսական դաշտում«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները
Մեր ստացած միջոցներն ավելի պակաս են, քան մեր ստանձնած պարտավորությունները. այսօր հրավիրած ասուլիսին հայտարարել է «Իմ Քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Ջավախքում բացվել է արդեն երկրորդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություննեի միության գործընկերությամբ և «Կարիտաս Վրաստան»-ի աջակցությամբ։
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ վերահրատարակվել է Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը: «Նոյյան տապան» գրատանը գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան:
Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար` հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարությանից ֆինանսավորում կստանան:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպությունն այս տարի պետական սուբսիդիա չի ստանա։ Սա հարուցել է կազմակերպության դժգոհությունը, ֆեյսբուքյան էջում եղել է կոշտ արձագանք։ Ինչո՞ւ չի սուբսիդավորվելու 2002 թվականից գործող «Ունիսոնը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Երևանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այս անգամ եւս հանդիպումներ պետության ղեկավարի եւ արտգործնախարարի հետ։ Երևանից այնուհետև միջնորդները կմեկնեն Բաքու:
Այսօր Արցախը նշում է Վերածննդի օրը: 1988թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որտեղ որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայաստանի հանրապետությանը միավորելու մասին:
Հայաստանի ազգային պատկերասրահը և «Կողքիդ եմ» հասարակական կազմակերպությունը համատեղ ներկայացրել են «Արվեստը մեծերին», որի շրջանակներում կազմակերպվել է շուրջ 30 ավագ մեր հայրենակիցների մեկօրյա այցն Ազգային պատկերասրահ՝ տեղեկացնում են Հայաստանի ազգային պատկերասրահից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ու այդ երկրում ապրող հայերի մասին: Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են նախարարների մակարդակով ժամանած տարբեր երկրների պատվիրակություններ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: Արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:
Իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագրից գոհ է բժշկական հասարակությունը, սակայն որոշակի շտկումների անհրաժեշտություն նկատում է: Երկու բուժհիմնարկները, որտեղ կատարվում է ուղեղի անոթների միջամտությունը, հանրապետությունում միակ կենտրոններն են, որոնք համապատասխանում են չափանիշներին՝ վստահեցնում են առողջապահությանն նախարարությունից։
Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։
Արցախը պատրաստվում է առաջիկա ընտրական գործընթացներին: 2019-ի աշնանը տեղի կունենան տեղական ինքակառավարման ընտրությունները, իսկ հաջորդ տարին նախագահական ընտրությունների տարի է:
Հանքարդյունաբերոթյան ոլորտը Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ: Մինչ բնապահապաններն ահազանգում են բնապահպանական աղետի մասին, իսկ կառավարությունը խոստանում է պատասխանատու հանքարդյունաբերություն զարգացնել, Հայաստանը ստանում է հերթական վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Վերջերս կայացված միանգամից 6 վճիռ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին:
85 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդը: Գերմանացի նորաձևության մոդելավորող, դերասան և լուսանկարիչ Լագերֆելդը «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներ և ստեղծագործական տնօրենն էր։ Տասնամյակներ շարունակ նա մասնակցություն է ունեցել մի շարք նորաձևության և արվեստի հետ կապված նախագծերի։
15 տարի առաջ այս օրը Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:
Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը: ԱԱԾ-ն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն է տարածել:
Ինչից են դժգոհում Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններից հետո գյուղացիները բողոքում են վերընտրված համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանի անօրինական գործողությունների դեմ:
Ինչու են կտրուկ գնաճ արձանագրում մթերքի որոշ տեսակներ, որքանով են հիմնավոր հացի, տեղական հավի, ձվի ու կաթնամթերքի որոշ տեսակների թանկացումները: Ազգային վիճակագիրները գների փետրվարյան վայրիվերումները դեռ չեն ամփոփել. փորձել ենք սեփական դիտարկումներն անել ու գտնել հարցերի պատասխանները:
Հունվար ամսին սպառած գազի ու հոսանքի դիմաց քաղաքացիները պնդում են, որ վճարել են անհամեմատ ավելի շատ, քան՝ դեկտեմբերին: Փորձում են գտնել պատճառներն ու պարզաբանումներ պահանջում՝ «Գազպրոմ-Արմենիայից» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից: Պարզաբանումները չեն ուշացել:
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը:
Այսօր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է տարին։ 2018-ին շեշտակի աճել է կոռուպցիոն բացահայտումների թիվը, 2017-ին 43 քրեական գործ է հարուցվել, 2018-ին՝ 138։
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները։ Ընդհանուր առմամբ մասնակցության իրավունք ունի 63 հազար 725 մարդ, ընտրական իր իրավունքն իրացրել է 37 հազար 262-ը՝ ընտրողների 58,47 %-ը։
Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 98-րդ տարեդարձն է։ Հայաստանում սովետական իշխանության դեմ ուղղված հակահեղափոխական զինված ելույթ. այսպես է ներկայացնում 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը հայկական սովետական հանրագիտարանը։ Սակայն փոխվում են ժամանակները և պատմական նույն իրադարձությունների վերաբերյալ փոխվում են նաև ձևակերպումները։ Ինչ է իրականում տեղի ունեցել 21 թվականի փետրվարյան այս օրը։
17-ից 12 նախարարություն. կառավարությունն առաջարկում է միավորել կամ օպտիմալացնել գերատեսչությունները: Փետրվարի 12-ից իրավական ակտերի e-draft.am կայքում տեղադրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծն այս պահին ամենաշատը քննադատված նախագիծն է:
Հայաստանի օրենսդիր, գործադիր մարմինների, քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները Թբիլիսիում «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված եռօրյա սեմինարին ծանոթացել են վրացական արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Դրանցից որոշները նրանք կիրառելի են համարում Հայաստանում։
ԱՄՆ նախագահի վարչակազմը քայլեր կձեռնարկի, որոնք թույլ չեն տա օրենսդիրներին չեղարկել Մեքսիկայի հետ սահմանին հայտարարված արտակարգ դրություն ռեժիմը՝ հայտարարել է Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը:
Հայաստանը պլանավորում է մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ` «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերության նախաձեռնությամբ և Հովհաննես Թումանյանի թանգարանի աջակցությամբ, Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդայն 150 ամյակին ընդառաջ, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ցուցադրված են բանաստեղծի ձեռագրերը և «Վերնատուն» ցուցահանդեսը՝ տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
New York Times-ի գնահատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև տարաձայնություններն ակնհայտ են՝ Եվրոպայում այլևս չեն հավատում, որ Վաշինգտոնն սեփական շահերից բացի հաշվի կառնի նաև ուրիշների շահերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները` հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:
«Սպորտսմենին պետք է սեր տաս, որ առաջ գնա»,-նման կարգախոսով է շուրջ չորս տասնյակ կրթել ու չեմպիոններ տվել Վրաստանի լեռնադահուկային սպորտի հայազգի մարզիչ Գրիգոր Ասլանյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ` հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Մի հերոսի պատմություն». նոր նախաձեռնության մեկնարկը տրված է։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրերը տարբեր տարիներին վիրավորված հայորդիների կյանքը կներկայացվի ֆիլմաշարով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
«Ժամանակ». Արմեն Սարգսյանը Մյունխենում ձևակերպել և տեղավորել է Արցախի հարցը«Հայկական ժամանակ». Տարածքներ հանձնելը բացառում են«Ժողովուրդ». Թանկացումներ«Առավոտ». Հռետորաբանությունը բաժանել բովանդակությունից
Համշենահայ Հյուրիե Շահինը նախաձեռնել եւ հրատարակել է Համշենի քերականության առաջին դասագիրքը։ Ըստ համշենի հայկական բարբառի մասնագետ Սերգեյ Վարդանյանի, այն լավագույն տարբերականերից է համշենահայերենի քերականությունը դասակարգելու համար:
Թումանյան-Կոմիտաս 150. Հոբելյանական տարվա միջոցառումների օրակարգը հարուստ կլինի հատկապես առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել Հայաստանի գրողների միությունը: Փետրվարյան առաջիկա օրերը հարուստ են նաև Կոմիտասին նվիրված միջոցառումներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն կհայտարարի՝ Մեքսիկայի հետ սահմանին իր ծրագրած պատի կառուցման հետ կապված՝ ասվում է Սպիտան տան տարածած հայտարության մեջ:
Արարատյան դաշտավայրը՝ Արարատն ու Արմավիրը, ոռոգման ջուր չունեն, միևնույն ժամանակ Արարատի մարզում՝ Դաշտավանում, կոկորդիլոս են բուծելու: Ոռոգման ջրի խնդիր կլինի՞, թե՞ ոչ:
Կառավարության ծրագրի մեկնարկով արդյո՞ք իրական պայքար է սկսվում խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության միջեւ, ի՞նչ քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները
Արցախը քաղաքական գործընթացների նոր փուլ է մտնում: 2017 թվականի սահմանադրությամբ 2020 թվականի գարնանամուտին նախատեսված են խորհրդարանական ու նախագահական համաժամանակյա ընտրություններ:
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը պարզապես դմբուզ է ճարտարապետների գլխին»,- գործող օրենքի վերաբերյալ այսօր նման տեսակետ է հայտնել ճարտարապետ Արտակ Խալաթյանը:
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել՝ հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:
Airbus ընկերությունը հրաժարվում է աշխարհում ամենամեծ ուղևորատար А380 ինքնաթիռի սերիական արտադրությունից: Պատճառը ցածր պահաջարկն է: Մասնավորապես՝ Դուբայում գորոծող Emirates ավիաընկերությունը կրճատել է իր գնումները 1.5 անգամ, իսկ մյուս ուղևորափոխադրողներն ընդհանրապես հետաքրքրված չեն երկհարկանի օդանավով:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է:
Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսականապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացմանդասընթացներին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ՝ հայտնում են արտաքին գերատեսչության Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ առանձին երկկողմ հանդիպում՝ Իրանի իր պաշտոնակից Հասան Ռոուհանիի հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:
Այսօր ամերիկյան կողմը պաշտոնական արձագանք է տարածել փետրվարի 8-ին Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի քայլին: Պետդեպը չի պաշտպանում ՀՀ և ՌԴ գործակցությունը Սիրիայում, սա է Վաշինգտոնի դիրքորոշումը:
Արցախին բանակցություններում ներգրավելու կարևորության մասին պարզաբանումից հետո այսօր չի ուշացել Ադրբեջանի պատասխանը: Հակառակորդի դիվանագիտական գերատեսչությունից նշում են ՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային ձևաչափը ու մեղադրում Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ:
Արցախն այսօր նշում է Շարժման հերթական տարեդարձը: 1988 թվականի այս օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին մեծ հանրահավաքը: Կարելի է ասել, որ բազմամարդ միտինգների հրահրողները ԽՍՀՄ կենտրոնական ու Ադրբեջանի իշխանություններն էին, որոնց նախաձեռնությամբ տեղական կուսակցական ակտիվները փետրվարին պետք է հավաքվեին ու դատապարտեին Շարժումը:
Շիրակի նորանշանակ մարզպետին շիրակցիներին ներկայացնելու և սպասելիքների մասին խոսելու էր եկել տարածքային կառավարման և զարգացման նախարարը։ Համատեղ աշխատանքի շնորհիվ Շիրակի մարզը դառնալու է տնտեսական կարևոր կենտրոններից մեկը և՛ մարդկային ռեսուրսներով, և՛ աշխարհագրական դիրքով, վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված նոր մեղադրանքը նույնպես չի ընդունում: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտեց, որ առաջադրված նոր մեղադրանքի հետ կապված դիրքորոշում հայտնելու կարիք էլ նույնիսկ չեն տեսնում:
Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության մակարդակով Հայաստանն աշխարհում առաջատարներից է, երեխաներին ծանրաբեռնում ենք, բայց գործնականում արդյունք չկա՝ ասում է Կրթության եւ գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը։
Տարիներ առաջ «Կինո Հայրենիքի» գետնանցումի տարածքը վարձակալությամբ է տրամադրել, հետո՝ պայմանագիրը խզվել է: Նախօրեին ծանուցում են ուղարկել նախկին վարձակալին՝ գույքը գետնանացումից դուրս հանելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը՝ հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Արմավիրի պոլիկլինիկայի 1-ին հարկում, անկետաների բաժնի աջ կողմի պատին փակցված են վճարովի բուժօգնության ցանկը և գները: Գները փակցված են նաև լաբորատորիայի միջանցքում և մի քանի կաբինետներում: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության դիմող պացիենտների մեծ մասը ուշադրություն չի դարձնում պատին փակցված վճարովի ծառայությունների ցանկին:
Մոսկվան կողմ է Վենեսուելայում երկրի բոլոր ուժերի մասնակցությամբ համազգային երկխոսություն ստեղծելուն՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել՝ պարզելու՝ որքանո՞վ է հիմնավոր «Նատալի ֆարմ» ընկերության կողմից թունաքիմիկատների թանկացումը, ու արդյո՞ք նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունը չարաշահել է շուկայում իր գերիշխող դիրքը: Մինչ հանձնաժողովը վերջնական արդյունքի կհանգի այսօրվա նիստում, «Նատալի ֆարմից» «Ռադիոլուրի» հետ զրույցում հակադարձում են՝ իրենք գերիշխող դիրք չունեն, իսկ գների բարձրացումը հիմնավոր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրն այսօր սկսեց Հրանտ Մանթևոսյանի ստեղծագործությունները ՖԲ էջում ներկայացնելով: Հրանտ Մաթևոսյանին վարչապետը հիշեց նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:
Տեղեկատվության ազատության ոլորտը վերահսկող մարմինների դերի ու կարևորության մասին այսօր քննարկում է ծավալվել: Ոլորտի պատասխանատուները գնահատում են Հայաստանում տեղեկատվության ազատության մակարդակը, խոսում առկա խնդիրները լուծելու ճանապարհների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:Բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարությամբ նախարարները շեշտել են, որ քննարկել են նաև պաշտպանության բնագավառում առկա իրավիճակն ու ընդլայնման հնարավորությունը:
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ:
ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայկական քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզի գործով դատավճիռը: Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրին կողմ քվեարկել չի կարող, եթե այն չփոխվի` փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«40 տարի կոռուպցիա: 40 տարի ազատազրկում: 40 տարի ահաբեկչություն: Իրանում ռեժիմը արձանագրել է միայն 40 տարվա ձախողում: Երկարատև տառապող Իրանի ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում՝ քննադատելով Իրանի իշխանություններին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ:Թրամփն իր գրառումն արել է անգլերեն ու պարսկերեն ։
ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնում Է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների քաղաքականությունը պետք է ավելի կարգավորված եւ հստակ լինի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի դիտարկումն է:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը ՊՆ-ի կողմից
«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային»,- համայնքների ղեկավարների առջև այսօր հստակ խնդիր է դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղից մինչև Մոսկվա, Վանաձոր ու Երեւան. մինչեւ 25 տարեկան երիտասարդներին վերջին մեկ շաբաթում միավորել էր «Ապահով համացանց» ծրագիրը, իսկ կրթության եւ գիտության նախարարությունը միավորել էր մրցույթի հաղթող 5 երիտասարդի:
Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով:
Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 32 ընկերություններ փետրվարի 11-15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև է կանգնելու Հայաստանում օգոստոսի 31-ին կալանավորված, ապա ԱՄՆ-ին արտահանձնված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը:
Ողջ աշխարհում հայտնի է նրա «Ազարյանական խաչը»: Այս տարրն առաջին անգամ կատարել է 1953 թ. ԽՍՀՄ առաջնության ընթացքում,իսկ համաշխարհային ճանաչում է ստացել հաջորդ տարի՝ 1954 թ:
Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսին ավելին հանդես է գալիս երկրի Եվրամիությունից դուրս գալու ժամկետները երկարաձգելու օգտին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել երկրորդ հանրաքվեի անցկացմանը և Բրյուսելի հետ նոր համաձայնագրի պայմանների շուրջ բանակացությունների շարունակմանը:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նոր «shutdown» են ուզում՝ Twitter-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Այժմ, երբ նրանք սահմանային հանձնաժողովին սարսափելի առաջարկ են արել, ես իսկապես հավատում եմ, որ նրանք նոր «shutdown»-ի են ձգտում»,- գրել է Թրամփը:
Արևային էներգետիկան Հայաստանում զարգացման լայն հեռանկարներ ունի: Փորձագետներ վստահեցնում են, որ էներգախնայողության տեսնակլյունից արևային էներգիայի սպառումը շատ ավելի շահավետ է
Դաշտավանում կոկորդիլոսներ բուծելու գաղափարը շարունակում է քննարկվել բնապահպանների եւ հանրության շրջանում։ Պարզվում է՝ Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելուն համար անհրաժեշտ պայմաններ են պետք։
Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով և հայտնվել 19-րդ հորիզոնականում:
«168 ժամ». Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել«Առավոտ». «Մենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու»«Ժողովուրդ». Մարտի 1-ի բացահայտումը կլինի քաղաքական ենթատեքստում«Ժամանակ». Վարչապետի հետքերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունըտեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի,Գավառի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանիլեռնանցքում թույլ ձյուն է տեղում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում այսօր հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը ժամանել է Սիրիա:
Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի արդյունքում, արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:
Ռուսական զբոսաշրջային «Туту.ру» ծառայությունը վերլուծել է ավիատոմսերի վաճառքի ամսաթվերը` փետրվարի 14-ին նշվող Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, քանի որ ռուսաստանցիները որոշել են մի քանի օրով ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել:
Հայաստանի ազգային պատկերասրահում վաղվանից կգործի Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից շուրջ վեց հարյուր աշակերտների մասնակցությամբ ինքնատիպ մի ցուցահանդես:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Ռուսաստանի ու Վրաստանի միջգերատեսչական պատվիրակությունները եւ SGS ընկերության ներկայացուցիչները երեկվանից Շվեյցարիայում բանակցում են առեւտրային միջանցքների շուրջ։
Նախկին կոալիցիոն գործընկերների միջեւ տարաձայնություններից բացի նոր խնդիրներ են առաջանում: Պատճառը, թերեւս, կարող է դառնալ այսօր Աժ-ում հնչած սկանդալային հայտարարությունը եւ դրան հաջորդող մյուս կողմի պատասխանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չվուշօղլուի հետ հոգեւոր հայրերի հանդիպումը հուսադրող էր, բայց Պոլսի Հայոց պատրիարքի նոր ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ անորոշությունը դեռ պահպանվում է: Այս մասին այսօր «Ռադիոլուրին» հայտնել է Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի գրանիտե պատը ծածկված է 120 տարբեր գրային համակարգերի տառերով՝ այդ թվում նաև հայերեն այբուբենի։ Գրադարանում խնամքով պահպանվում են հայկական գրատպության հնատիպ նմուշներ և արժեքավոր արձանագրություններ ցեղասպանության վերաբերյալ։
Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոյի հանդիպումը դեղին անթև բաճկոնավորների առաջնորդներից մեկի՝ Քրիստոֆեր Շալանսոնի ու Եվրախորհրդարանի ընտրություններում այդ շարժման թեկնածուների հետ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում անվանել են նոր ու անթույլատրելի սադրանք: Ֆրանսիայի ԱԳՆ-ից խնդրել են դի Մայոյին չմիջամտել եվրոպական մեկ այլ պետության ներքին գործերին:
Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ից, որով ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանության, կոչ էր արվում փետրվարի-7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարական գործիչներ:
Փրկություն» հասարակական կազմակերպությունը կանգնած է տարածքը կորցնելու վտանգի առջև: Պայմանագրով ստանձնած ժամկետներն ավարտվել են և քաղաքային իշխանությունը տարածքն ազատելու խնդիր է դրել: Երեւանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում վստահեցնում են, որ հասարակական կազմակերպությանը տրվելու է այլ տարածք եւ հարցը քննարկման փուլում է:
ՀԾԿՀ-ն «Վեոլա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացրել է տեղեկատվության ներկայացման սահմանված ժամկետները խախտելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հեղափոխությունից հետո հասարակությունը գերսպասելիքներ ունի գործող իշխանությունից եւ այս պահի դրությամբ շատերը փորձում են պարզապես հասկանալ, թե ինչ ծրագրով է առաջ շարժվելու գործադիրը:
ՊԵԿ-ը շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտների նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն կտրամադրի 60 հազար դրամով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը կրկին կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Orbiter 1K կամիկաձե անօդաչուների վաճառքի հետ կապված արգելքը վերացրել է՝ հայտնել է The Times of Israel–ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տարբեր ելույթներում բազմիցս նշել է, որ «թավշյա» հեղափոխությանը հաջորդելու է փոփոխությունների երկրորդ փուլը: Պայմանականորեն այն անվանում են «տնտեսական հեղափոխություն»: Երբ է այն սկսվելու, ինչ ժամկետներ եւ ինչ տեսք է ունենալու: «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ արդյո՞ք այս ամենը կառավարության նոր ծրագրի հիմքն է կազմելու:
Հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում: Էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում՝ տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի այսօր:
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը». ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ նման դիրքորոշում է հայտնել ԵՊՀ գիտական խորհուրդը:
«Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատարակակումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։
Հրապարակվել է էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի մատակարարման ու սպասարկմանն առնչվող խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ իրազեկող տեսանյութ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ժամը 12:00-ին կշարունակվի դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:
Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած 2005 թվականից: Օրվա նպատակը այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա առաքելական ուղևորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում է: Նա Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն է, որն այցելում է Արաբական թերակղզի։
Փետրվարի 1-ից մեկնարկած՝ ինսուլտի անվճար բուժման պետական ծրագրի շրջանակներում նույն օրն իսկ առաջին պացիենտն է բուժում ստացել: Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ հիվանդի կյանքը վստահելի ձեռքերում է, ու թանկարժեք բուժման ողջ ծախսը հոգացել է պետությունը: Հայաստանում տարեկան սուր ինսուլտով հիվանդների թիվը մոտավորապես 250 է, ու հետայսու նրանք ստիպված չեն լինելու 1-4 մլն արժեքով բուժման ծախսը հոգալ կամ գումարի սղության պատճառով հետաձգել կյանք արժեցող վիրահատությունները:
Սրճարանների գերհագեցվածությունից Երեւանը ազատելու աշխատանքները շատ լավ է, որ սկսվել են: Այս մասին այսօր ասել է Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մասնավորապես, Օպերայի տարածքը սրճարանների գերբեռնվածությունից ազատելու քայլը մասնագետները դրական են գնահատում:
Հունվար ամից համընդհանուր ներառական կրթություն իրականացնող դպրոցներում թեթև, միջին, ծանր և խորը խանգարումներով երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ, որտեղ նրանց հետ աշխատում են ներառական բազմամասնագիտական խմբի նեղ մասնագետներն ու ուսուցչի օգնականները:
Սարի թաղում առաջացած տների փլուզման խնդիրն օրակարգում է: Բնակիչների խոսքով` հնարավոր է Սարի թաղին հարող Դավիթ Բեկի փողոցի վերանորոգման կամ վերակառուցման ընթացքում վնասվել է այդտեղ գործող դրենաժային համակարգը: Քաղաքապետարանում սա հերքում են։ Լուծման ինչ տարբերակներ են առաջարկում պետական կառույցները. «Ռադիլուրը» գնացել է հետքերով:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից 15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման՝ ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Հայաստանը ՌԴ հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում՝ այսօր գրել է «Կոմերսանտ»-ը:
Ջերմուկի բանկիչները դեմ են, որպեսզի իրենց համայնքի վարչական տարածքում հանք շահագործվի: Նրանք 3000 ջերմուկցիների ստորագրությամբ ու հանրագրի տեսքով համայնքի ավագանուն էին ներկայացրել առաջարկ՝ էին Ջերմուկը ճանաչել էկոտնտեսական տարածք՝ արգելելով մետաղական հանքարդյունաբերությունն այս տարածքում:
Այսօր առավոտից կենդանասերներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Հայաստանը ՌԴ հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Թեև խոսքը կոմերցիոն գործարքի մասին է, բայց այն իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում` գրել է «Կոմերսանտ»-ը:
Երևանի մասին տեղեկությունները ռադիոյից, հեռուստատեսությունից ու համացանցից շուտով կտեղափոխվեն նաև հեռախոս: Ճարտարապետ Արշակ Հակոբյանի խմբի ստեղծած ստարտափը մի նոր Երևան կլինի տեղացիների համար, իսկ զբոսաշրջիկներին կօգնի Երևանում «երևանցի» զգալ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ երեկ հետաձգված դատական նիստն այսօր ժամը 15։00-ին կշարունակվի:
Այա Սոֆիան վերստին մզկիթ դարձնելուն ուղղված գործունեությամբ հայտնի Գաղափարական միասնության և պայքարի հարթակ կազմակերպությունը Թուրքիայի մահմեդականներին կոչ է արել այսօր հավաքվել Այա Սոֆիայում` ուրբաթօրյա նամազի:
Նիդերլանդների Հաագա քաղաքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով մեկ հոգի է զոհվել, որն ազգությամբ հայ է: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատնից: Թվիթերի դեսպանատան միկրոբլոգում ասված է.
Խորհրդային Ադրբեջանը հատուկ, այսպես կոչված հիդրոճնշման կամ ջրահաբեկչության քաղաքականություն է վարել 70 տարի շարունակ։ Նրանք ջրամբարները կառուցել են նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ այդպիսով թույլ չտալով որպեսզի Արցախի ժողովուրդն օգտագործի իրենց գետերի ջրերը.
Հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը» (The International Opera Awards) «Female Singer» անվանակարգում առաջադրվել է Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը: Մրցանակաբաշխության հաղթողները կհայտարարվեն ապրիլի 29-ին:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Հայաստանի օրհներգը փոխելու հարցը կրկին հասարակական օրակարգ է նետվել։ Այս անգամ հեղինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է, որը ֆեյսբուք սոցիալական կայքում գրել էր՝ իր համար օրհներգի նախընտրելի տարբերակը Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմն է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի` հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Դատական նիստը նշանակված է ժամը 14:00-ին:
Վիրահայոց թեմը Թանդոյանց եկեղեցու հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան։ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հայցը, որը կապված է Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին պետության կողմից վրաց պատրիարքարանի սեփականությանը փոխանցելու հետ։
Հայաստանը Global Finance-ի ամերիկյան հրատարակության կողմից հրապարակված աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում 128 երկրների շարքում 62-րդ տեղում է:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է նաև ղարաբաղյան խնդիրը տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից:
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տվել՝ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ: Նրանք երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման:
«Մեր քաղաքացիներն այլևս չեն խուսափում դիմել ոստիկանություն: Վերջինի հանդեպ վստահությունը 2018-ին աճել է»,- վստահեցնում են ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:
Ալավերդիում ու Ախթալայում երեխաների արյան մեջ կապարի մեծ քանակ կա։ Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները այս վտանգավոր բացահայտումն արել են դեռ 2016 թվականին։
Այսօր երեկոյան պարզ կլինի, թե ով կստանձնի Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Այս պաշտոնը թափուր է նախորդ տարվանից, քանի որ լրացել էր տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը։
Հունաստանի Կալամատա քաղաքի իշխանություններն որոշում են ընդունել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու մասին: Կալամատայի քաղաքապետ Պանայոտիս Նիկասը քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներին հայտնել է, որ հուշարձանը բերվելու է Հայաստանից և տեղադրվելու է Սուրբ Նիկողայոս եկեղեցուն հարակից պուրակում:
Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը նույն դիրքերում է, որոնցում եղել է նախորդ 6 տարիներին. 180 երկրների սանդղակում կիսում է 105-ից 113-րդ հորիզոնականները, համաթվի արժեքը 35 է, որը գրանցվել է նաև 2017-ին: Տվյալներն այսօր հրապարակել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:
Երեւանում ավտոկայանատեղիներից խնդիրն այսօր ավագանու արտահերթ քննարկման հարց էր դարձել։ Որ տնտեսվարողներն են, որ այլեւս ծառայողական ավտոնայանատեղի այլեւս չեն ունենա։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը պատկան մարմինների հանդեպ քննադատության ալիք է բարձրացրել:
«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցել է ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը՝ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որԴաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ ժամը 12.00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը` հաղորդագրությամբ տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:
Կրթության իրավունքը երեխայի սոցիալ- տնտեսական իրավունքներից ամենակարևորն է: Զրկելով հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթության իրավունքից՝ հետագայում նրանց դարձնում ենք ավելի խոցելի:
Բանակի 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված ԵԿՄ «Պատանի հրաձիգ» էլեկրոնային բաց առաջնությունում առաջին տեղ է զբաղեցրել Արմավիրի պատանի երկրապահ ակումբի սանը: Պատանի երկրապահներն այսօր խոնարհվել են զոհված ազատամարտիկների հուշարձնին:
Այսօր առաջին անգամ հունվարի 28-ը տոնական է նաեւ Արցախում: Պետական տոնացույցում կատարված փոփոխությամբ՝ այս տարվանից հունվարի 28-ին նշվում է հայրենյաց պաշտպանի տոնը:
The Wall Street Journal պարբերականի և NBC հեռուստաալիքի համատեղ անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն ամերիկացիների 63%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում:
Կարագանդայի հայկական համայնքի մշակութային կենտրոնի ղեկավար Արթուր Նավասարդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցի Նուրուլուն խոստովանել է, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանության ժամանակ ինքն է մարդ սպանել. «Նման բան չկա: Պաշտոնապես նման հայտարարություն չի արվել»:
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում «տարածքներ՝ որևէ կարգավիճակի դիմաց» տարբերակն ընդունելի չի կարող լինել:
«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ խոսել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին: Նա վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Ն. Ս. Օ. Ս. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Ս. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Հայրապետական իր օրհնությունն է բերել Հայոց Բանակի սպաներին ու զինվորներին և համայն ժողովրդին:
Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ:
ՀՀ-ում ռուսական ռազմակայանին հակակշռելու նպատակով՝ Թուրքիան Նախիջանում 3-րդ ռազմաբազան է ստեղծում՝ հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ տարածաշրջանում թուրքական ակտիվացումն ունի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական բաղադրիչ։
Ներկրվող ապրանքների վրա փակցվող դրոշմապիտակները փոխվելու են: Պետական եկամուտների կոմիտեն փոփոխությունն իրականացնում է առողջապահության նախարարության առաջարկով: Մանկահասակ երեխաների շրջանում դրանք վտանգ են ներկայացնում:
Արցախում իր աշխատանքն է ավարտել ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը: Ժողովի ընդունած հայտարարությունը Արցախի վերաբերյալ էր: Այդպիսով արդարացան այն կանխատեսումները, թե Արցախում առաջին անգամ ընդհանուր ժողով գումարելով՝ դաշնակցությունը մտադիր է ուշադրություն սեւեռել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ կոնգրեսի հետ՝ երկրի կառավարության աշխատանքը վերականգնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Հայաստանում մշակվում է հակակոռուպցիոն արդեն 4-րդ ռազմավարությունը՝ առաջիկա 4 տարիների համար: Փաստաթուղթը դեռ հանրային քննարկման փուլում է, նախագծի կարգավիճակում:
Այսօր Արմավիրի ավագանին միաձայն Մանվել Գրիգորյանին զրկել Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Արմավիր քաղաքն ունի 34 պատվավոր քաղաքացի, որոնց մի մասին Արմավիրի քաղաքապետարանը հանձնել է պատվավոր քաղաքացու 750 հարգի 47 գրամ քաշով ոսկե հուշամեդալ:
Արմավիրում 11 ընտանիք սպասում է երեխայի որդեգրմանը: Խնդիրը ոչ թե որդեգրման փաստաթղթային երկարուձիգ գործընթացի մեջ է, այլ երեխա գտնելու: Նրանք այն ամուսնական զույգերն են, որոնց համատեղ կյանքի ընթացքում երեխաներ չեն ծնվել:
Շաբաթ օրը Թբիլիսիի հայկական թատրոնի կոլեկտիվը ավանդույթի համաձայն նորակառույց շենքի հիմքում նամակ կզետեղի՝ որ այս թատրոնը դեռ երկար գոյատևի, սերունդներ կրթի և ինչպես գեղարվեստական ղեկավարն է ասում, վրացական հողում վերջակետ չունենա։
ՀՀ Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում նախօրեին բռանկված հրդեհը հիմնականում մարվել է:
Կանխատեսելի Ալիևը ավելի ձեռնտու է, արմատականներից, հայկական կողմի համար նախընտրելի տարբերակներից է խոսել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ՝ տեղեկացնում է ծառայության պաշտոնական կայքը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և տեղեկացրել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ի պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 միլիոն 173 հազար դրամ և այն վերադարձրել պետական բյուջե։ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 միլիոն 131 հազար 779 դրամ:
ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Yerevan.Today կայքում հրապարակված պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Կրեմլում անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել է Սիրիայի թեման՝ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետը։
Հալեպում շարունակվում է իրավիճակը մնալ ծանր ու անկայուն: Բնակչությունն ապրում է կոմունիկացիոն պայմաններից զուրկ: Հալեպում տիրող իրավիճակին Հալեպից տեղեկացել է «Ռադիոլուր»-ը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը կառավարության պաշտոնական՝ www.e-gov.am կայքից է տեղեկացել, որ ազատվել է աշխատանքից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:
Բիզնես Արմենիան հրապարակել է մեր երկրի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութ։ Այն նշում է նաև արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ.
Այսօր նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ ներկայացրեց պարտադիր առողջական ապահովագրության ներդրման ծրագրի մասին:
Սպասվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկելու են նաև Սիրիայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:
Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տվյալների համաձայն, նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:
Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցրել է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները՝ հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվել է չվերթերի դադարեցման պատճառներով: Երևան-Աստանա-Երևան չվերթից օգտվող մեր հայրենակիցներն արդեն դժգոհում են ստեղծված անհարմարություններից:
2019 թվականի հունվարի 22-ին, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում:
Բարձրագույն որակավորման կոմիտեն բավական վճռական քայլեր է կատարել՝ ոլորտը բարեփոխելու եւ գիտության որակը մեր երկրում բարձրացնելու նպատակ-հիմնավորմամբ: Կառույցի նախաձեռնած քայլերը տարաձայնություների ու քննարկումների առարկա դարձել են տարբեր ժամանակներում:
Կարտոֆիլը թանկացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի ու եվրոպական մյուս երկրներում: Օպերատիվ, նախնական տվյալները «Ռադիոլուրին» է փոխանցել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Այսօր առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հևի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:
Նարգիլեի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները դժգոհում են առողջապահության նախարարության մշակած նոր նախագծի դեմ, որը հասարակական վայրերում արգելում է ինչպես ծխախոտ, այնպես էլ նարգիլե ծխելը: Դիմել են առողջապահության նախարարություն, սակայն դժգոհ են գերատեսչության պատասխանից: Տարբեր մեկնաբանություններ են հնչել մեկ կառույցից՝ ասում են տնտեսվարողները: Աիդա Ավետիսյանն է ծանոթացել խնդրին:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում է կայացվել:Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հրապարակել է նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի երեկ խորհրդարանին ներկայացրած Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծն արդեն գնահատականի է արժանացել: Բրիտանական լրատվամիջոցները որևէ տարբերություն չեն տեսնում նախորդ և նոր ծրագրերի միջև:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, պարզել են Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։
Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար. ժամանել է տարածքի ոստիկանությունը: Ոմանք պնդում են, որ նման ահազանգերը ավելացել են եւ պատճառների թվում նշում համաներումը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարության Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տեղեկացնում է «Ալիք մեդիան»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով հետագա քայլերի ծրագիրը ։ Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ նա հարկադրված է փոխել իր դիրքորոշումը լեյբորիստներին ներգրավելու համար։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն այս շաբաթ քվեարկության կդնի բյուջետային ճգնաժամից դուրս գալու մասին ԱՄՆ վարչակազմի առաջարկը: Այս մասին հայտարարությամբ նախօրեին նա հանդես է եկել Սպիտակ տանը:
1990 թ.-ի հունվարի 13-19-ը Բաքու քաղաքում տեղի ունեցածը հայության նկատմամբ ցեղասպանության շարունակություն էր: 29 տարի է անցել Բաքվի ջարդերից, բայց որևէ կառույցի, պետության՝ անգամ Հայաստանի կողմից այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն՝ այս մասին մտահոգություն են հայտնում տարիներ շարունակ խնդիրն ուսումնասիրած փորձագետները:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունում բացվել է «Ելնում է մի նոր Երևան» խորագրով պաստառային արվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը Երևանում ստեղծված և քաղաքին նվիրված պաստառներ: Մինչև փետրվարի 14-ը «հին» ու «նոր» Երևանի դռները բաց կլինեն այցելուների առջև:
Շիրակի մարզում 127 վթարային շենք կա: Դրանցից 88-ը Գյումրիում են, որոնք տարեց տարի մասնակի փլուզումների են ենթարկվում, ավելանում է վթարայնության աստիճանն ու չեն ամրացվում։ Ամեն տարի աշնանային անձրևներին ու գարնանային վարարումներին ավելի մեծ փլուզումներ են գրանցվում, սակայն մինչ օրս շուրջ 2000 ընտանիք ահ ու դողով այդ վթարայիններում ապրում է ու ամեն օր ականատես լինում մասնակի փլուզման։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։
ԱՄՆ-ն գործարկում է Փոքր և միջին հեռահարության հրթիռների ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու գործընթացը:Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բազմամյա փոխադարձ մեղադրանքներն ու դժգոհությունները՝ կապված ամերիկա-խոհրդային այս փաստաթղթի դրույթների խախտումների հետ կարծես թե մոտենում են եզրագծին:
Սպառողական վարկեր, չվճարման հիմքով դատական ակտեր, սոցիալական ծանր վիճակ. Ալավերդի և խոշորացված Շնող համայնքների բնակիչներն այսպես են բնութագրում իրենց առօրյան:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանին: Նա մահացել էր հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած Հայաստանի ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 հազար դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:
Վրաստանում երեկ սուգ էր հայտարարված: Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունը չորս մարդու կյանք է խլել, այդ թվում՝ չորսամյա երեխայի:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը փորձում բանակցել Մանթաշևի տան սեփականատիրոջ հետ, որը վաճառքի է դրել տունը։ Այս մասին «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից՝ նշելով, որ անշուշտ, պատիվ կլիներ, դեսպանատունը տեղակայել մեծ բարերարի տանը։
Եվրամիությանն անդամակցության շուրջը նոր հանրաքվեի անցկացման հնարավորությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է խորհրդարանական խմբակցությունների հետ: Դրանց մասնակցում են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացառությամբ լեյբորիստների:
1990 թվականին Բաքվում ապրող հայերի համար հունվարի 13-19-ը հիշվում է որպես սեւ հունվար: Ոչ պաշտոնական տվյալներով` մեկ շաբաթվա ընթացքում ամենադաժան ճանապարհներով սպանվեց ավելի քան 500 մարդ, Բաքվի հայկական համայնքն ամբողջությամբ ոչնչացվեց, հազարավորներ լքեցին քաղաքը՝ թողնելով նյութական մեծ կարողություն:
ԱՄՆ-ի Սենատում տապալվել են դեմոկրատների ջանքերը՝ արգելափակելու ռուսական 3 ընկերությունների՝ Ռուսալի, EN+ -ի եւ ԵվրաՍիբԷներգոյի նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկումը : Դեմոկրատները կարողացել են անհրաժեշտ 60-ի փոխարեն հավաքել ընդամենը 57 ձայն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը հաղթանակած է դուրս եկել Համայնքների պալատում վստահության քվեարկությունից, Բրիտանիայի խորհրդարանը 19 ձայնի առավելությամբ մերժել է Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը։
Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այսօր Փարիզում կայացած հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված է նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:
Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ այսօր, 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին ժամը 17։30-ին՝ դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է գործով հսկող դատախազ Վահագն Մուրադյանը։
«Թողեք աշխատեն» հեշթեգին, կարծես թե, փոխարինելու է գալիս «Թողեք աշխատենքը»: Ակցիայի պատճառը՝ առաջիկայում Երևանի Ազատության հրապարակին մերձակա սրճարանների փակումն է: Գործունեությունն ամբողջությամբ կդադարեցնեն «Ռիչ»,«Մոնտալ», «Շոկոլադնիցա», «Ատմոսֆերա» և «Ջազզվե» սրճարանները, իսկ արահետից այն կողմ ընկած բոլոր սրճարանները կշարունակեն գործել:
Միջազգային ավիաընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայկական ավիափոխադրումների շուկայի նկատմամբ: Հայկական շուկա է մուտք գործում ռումինական TAROM ավիաընկերությունը: Հունվարի 18-ին տեղի կունենա հայկական շուկա ավիաընկերության նորամուտի շնորհանդեսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում:
Հունվարի 19-ին Լոս Անջելեսում մեծարելու են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանին, որի անունով է կոչվել Մենդելեեւի պարբերական աղյուսակը նոր համալրած 118-րդ քիմիական տարրը (oganesson (Og):
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ կքննվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդությունները:
Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել տուժող Իոսիֆ Աղաջանովի հարազատները, ընկերները, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անձնակազմը, տարբեր բուժհիմնարկներում աշխատող բժիշկներ:
Նորընտիր պատգամավորները նիստերի ընդմիջումների արանքում շարունակում էին ծանոթանալ խորհրդարանի շենքին, շատերը դեռ աշխատասենյակներ չունեն, ոմանք էլ ունեն, բայց դեռևս ազատված չեն։ Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակներն այժմ կզբաղեցնեն ներկայումս իշխող ուժի «Իմ քայլը» դաշինքի ղեկավարները:
Այս ձմռան առաջին ձյունը հասավ նաև Երևան: Երեկ երեկոյան մի քանի ժամ անդադար տեղացած ձյունը փակեց ու անանցանելի դարձրեց մայրաքաղաքի բոլոր փողոցները, բակերն ու մայթերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում կկայանա Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և միաժամանակ կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:
Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր:Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Այսօր էջմիածնեցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբից։
Նախօրեին, ինչպես արդեն «Ռադիոլուր»-ը տեղեկացրել է, միջազգային լրատվամիջոցները հղում անելով Եվրոպոլին հայտնեցին, որ Իսպանիայի իրավապահ մարմինները պայմանավորված խաղերի հետաքննության շրջանակներում ձերբակալել են 83 անձի, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի։
Մեքենա ներկրողները դժգոհ են ՊԵԿ մաքսային քաղաքականությունից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ցանկությունն ու բողոքի ձայնը նրանց այսօր ոչ թե կառավարություն, այլ՝ Բրազիլիայի հրապարկ էր տարել:
Հայաստանի Հանրապետությունում H1N1-ով (խոզագրիպ) պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:
ԱԺ-ի 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հստակեցրել է իրենց քաղաքական ուժի դիրքորշումը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցում՝ պաշտոնը պետք է տրվի թվով երկրորդ քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին:
Ֆրանսիայի Սևր քաղաքում գտնվող «Սամուել Մուրադյան» հայկական վարժարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, «Ռադիոլուրը» տեղեկացավ հայ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Հարության Պզտիկյանից։ Վարժարանը գործում է Մխիթարյան միաբանության հովանու ներքո։
Գործադիրի անդամներից մի քանիսն այսօր «Ռադիոլուրի» խնդրանքով գնահատել են իրենց աշխատանքն անցած ամիսների ընթացքում: Կառավարության ժամանակավոր անդամների հիմնական մասը կարծում է, որ լավ են աշխատել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով` լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշը:
Վրաստանի Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ երկրում համաճարակ չկա․ խոզագրիպից գրանցված մահվան 13 դեպքերի հիմնական պատճառը հիվանդների խրոնիկական հիվանդություններն են կամ ժամանակին բժիշկներին չդիմելը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև վաղվա ժամը 14:00-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Տարեսկզբից փոքր ու միջին տնտեսավարողներն սկսել են ձեռք բերել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ: Սա Հարկային օրենսգրքի պարտադիր պահանջներից է: Փորձագետները կարծում են՝ 160 հազար դրամը բեռ է փոքր բիզնեսի համար:
Սոցիալական ցանցերում բուռն կերպով քննադատվում է նորակոչիկներին տեղափոխած ավտոբուսի վրա հարձակումը: ֆեյսբուքյան օգտատերեր Արման Հայրապետյանը գրում է, որ հանրությունը պետք է իրազեկվի դրանց պատժի ձևի ու չափի մասին, որ սրանից հետո նման բան ոչ մեկի մտքով անգամ չանցնի անել:
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն:
Տարեմուտից առաջ Արցախի Ազգային ժողովն օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում` դրանց շնորհիվ Հայաստանի եւ Արցախի պետական տոնացույցների միջեւ տարբերությունները կրճատվել են:
Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: ՊՆ -ն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են: 72 հոգի ցանկություն է հայտնել «Ես եմ» և 90-ից ավել «Պատիվ ունեմ» ծրագրերով ծառայություն իրականցնել:ՀՀ ԶՈւ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյաը լրագևրողներին ասել որ կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներին ընդունելիս առաջնահերթ ուշադրություն են դարձնում նրանց առողջական վիճակին, քանի որ դրանից կախված՝ կարող են նշանակել սահմանափակումով ծառայության կամ հետաձգել ծառայությունը՝ բուժման համար տարկետում տալով
Տոնական օրերից հետո հանրապետությունում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում: Հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են նկատելի ծանրաբեռնվածությամբ: Դրանում «Ռադիոլուրն» այսօր անձամբ է համոզվել՝ այցելելով «Արաբկիր» բժշկական կենտրոն ու զրուցելով մասնագետների հետ: Այս իրավիճակում ամենաօգտակարը, թերևս, մասնագիտական խորհուրդներն են:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:
Միացյալ նահագանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Անկարայում է: Բոլթոնն այսօր կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարարի և հետախուզության պետի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից:
«Ռադիոլուր»-ն այսօր որոշեց այցելել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ հանգչում են հայ ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Պանթեոնի խորհրդավոր լռությունը խախել է միայն մեր գործընկերը՝ զրուցելով պանթեոնի մշտական այցելու Գրիշա Հունանյանի հետ: Ո՞վ է նա…
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ:
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանը մեկնաբանել է Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակը: Փոխարտգործնախարարի մեկնաբանությունը հրապարակված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Երեւանի քաղաքապետարանը բոլոր փոքրիկներին հրավիրում է համերգ-ներկայացմանը, որի առաջին մասում «Ուրախ նոտաներ» մանկական հեքիաթ-մյուզիքն է, իսկ երկրորդում՝ "Swag Kids" մանկական երգչախմբի ելույթը:
Երկրի ներքին և արտաքին իրավիճակից և քաղաքական զարգացումներից անկախ՝ միշտ եղել են, կան ու կլինեն լավատես մարդիկ: Նրանց երկար փնտրել պետք չէ: Նրանք մեր կողքին են, ապրում և ստեղծագործում են Հայաստանում: Ռադիոլուրը Արցախում եւ Գյումրիում գտել է իր նման լավատես երիտասարդների ու գտել նրանց լավատեսության գաղտնիքը։
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունը, որ ձմեռային արձակուրդը երկարաձգվում է: Նա Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ դա տեղեկատվական աղբ է, սակայն չէր անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանար այս տեղեկության իսկության մասին։
Այս տարի քաղաքական գործիչների արած մի շարք արտահայտություններ մուտք գործեցին մեր բառապաշար։ Դրանք որոշ դեպքերում նաեւ երգիծական ելևէջներ ստացան ու սկսեցին կիրառվել առօրյա շփումներում:
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներու նախօրէին մարդիկ սովորութիւն դարձուցած են տօնական ծառով տունը զարդարել, որով ալ կ’ազդարարուի տօներուն սկիզբը: Հայերը եղեւնին կը զարդարեն, թէ ինչպէս կը տօնէին արևմտահայերը, որոնք գաղթականութենէ հաստատուեցան օտար հողերու վրայ:
2018-ը բուռն իրադարձություններով լի տարի էր հարևան Վրաստանում։ Նախագահական ընտրություններ, առաջին կիննախագահը Վրաստանում ու տարածաշրջանում, ներքաղաքական զարգացումներ։Հատկանշական է, որ Փաշինյանի Վրաստան այցից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ, հրաժականներ, փոփոխություններկառավարությունում և այսպես ասած թմրանյութային հեղափոխություն երկրում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Հայաստանում տարիներ շարունակ ամենախնդրահարույց ոլորտներից մեկը պետական գնումների համակարգն է: Սրա միջոցով են իրականացվում պետական տարբեր գերատեսչությունների համար անհրաժեշտ մրցույթները, նաև՝ գործուղումները, ավիատոմսեր, այս կամ այն գերատեսչությունների համար անհրաժեշտ գույք, վառելիք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելն ու ոչ միայն:
Երևանի քաղաքապետի հայտարարությունը, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ` Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը գնահատում է որպես սովորական պատճառաբանություն:
Բեյրույթի միջազգային օդանավակայանում վերջին շաբաթվա միակ չվերթով Հայաստանից ժամանած ինքնաթիռը մեր հայրենակիցները դիմավորել են հայկական երգուպարով: Վայրէջքից հետո օդանավից իջնել է Կաղանդ պապը:
Հայաստանից Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջը կեղծ օրակարգ է: Այս համոզմունքն են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամներ, քաղաքագետներ Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանը:
Երեւանի ավագանին որոշեց 2019 թվականին բարձրացնել տեղական տուրքերի դրույքաչափերը: Սակայն այս փոփոխությունները չեն ազդելու փոքր ու միջին բիզնեսի վրա՝ հավատացնում են քաղաքապետարանում:
Արմավիր քաղաքում ամանորյա միջոցառում,ների համար մեծ գումարներ չեն պահանջվել, այն համեմատաբար կրճատվել է: Նոր տոնածառ ձեռք չեն բերել, նախկին տոնածառի չաձերն են մեծացրել, կենտրոնական փողոցի զարդարանքն է փոխվել, հինը տեղափոխվել քաղաքի երկու մուտքն ազդարարող փողոցներ: Կիսով չափ կրճատվել է հրավառության ծախսը:
Շիրակի մարզպետարանում այսօր մարզխորհրդի նիստ էր, տարին ամփոփեցին։ Քաղաքաշինական ոլորտում անելիքները շատ են, հնարավորությունները՝ սակավ։ Գյուղատնտեսական տարին Շիրակում բարեբեր էր, 107 000 տոննա հացահատիկ են ամբարել։ Պատգամավոր ընտրված Շիրարկի մարզպետի պաշտոնակատարն էլ վստահեցրել է, շարունակվելու է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։
Այսօր Երևանի ավագանու նիստը բուռն էր: Թեժ քննարկում եղավ 2019-2023 զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ: Հատկապես տրանսպորտային նոր ցանցի ներդրման ս ծրագրի վերաբերյալ բանավիճեցին Հայկ Մարությանն ու « Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը:
Արմավիրի ավագանու արտահերթ նիստում ենթադրվում էր, որ օրակարգային հարց կարող էր դառնալ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս նպատակով Արմավիրի նախաձեռնող խումբը երեկ շուրջ 300 քաղաքացու ստորագրությամբ դիմել էր Արմավիրի քաղաքապետին՝ հարցը արտահերթ նիստի օրակագում ընդգրկելու նպատակով:
Պենտագոնի ղեկավարի պարտականությունները հաջորդ տարվա հունվարի 1-ից կստանձնի ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես հայտնի է, կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որի համաձայն նախարարությունների թիվը կկրճատվի՝ 17-ից հասնելով 12-ի: Որոշ նախարարություններ կմիավորվեն, Սփյուռքի նախարարությունը կլուծարվի:
Գյումրիում ասուլիսի ձևաչափով ամփոփել են տարին։ Քաղաքի խոշորագույն խնդիրները դեռ մնում են անօթևանությունն ու գործազրկությունը։ Լուծման ընթացքում է փողոցաշինությունը։
ՀԱՊԿ անդամ երկրներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը արդեն ստորագրել են կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակման մասին փաստաթուղթը:
Դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Օպտիմալացնե՞լ նախարարությունները, թե՞ ոչ. այս օրերին ամենաշատը քննարկվող հարցերից է: Օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ կկրճատվի նախարարությունների թիվը՝ 17-ից դառնալով 12:
Այսօր ժամը 13:00-ին մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը:
«Մեր գյուղի հողերը՝ արոտավայրերը ծախել են, մենք չենք իմացել, առանց մեր կարծիքը հարցնելու ինչու են ծախել, բա մեր անասուններին ուր տանենք: Մենք նոր ենք իմացել, մեր նոր գյուղապետը թղթերը նայել է ու մեզ ասել», -ասում են գյուղացիները:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման լավատեսական հայտարարություններին ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին շեշտադրումներին է անդրադարձել այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղսալյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, թե ում է առաջարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ ԲՀԿ- ն դեռ մտորումների մեջ է, իսկ «Իմ քայլը» դաշինքը երեկ ուշ երեկոյան արդեն հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ ղեկավարների աթոռները։
Մեկնարկել է «ՆերՈՒԺ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը: Սփյուռքից Հայաստան կգա ոչ թե գումար, այլ գաղափար: Ծրագրի մասնակիցներին Դիլիջանի դպրոցում հանդիպել է Անի Մինասյանը:
Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին խոսակցությունները համառորեն չեն լռում: Գլխավոր դրամատանը հանգստացնում են՝ նման խնդիր չկա: Հստակ վիճակագրություն, թե Հայաստանից դուրս եկող գումարները որտեղ են ներդրվում, նույնպես չկա:
Հայ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տոնել պրոֆեսիոնալ ռինգում: Ընդ որում Գոռ Երիցյանի համար սա եղել է չեմպիոնական մենամարտ:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսիը վնասվածքից վերականգնվելուց հետո աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում և նույնիսկ գոլեր է խբում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Իրական սպառնալիք՝ Իսրայելի բժշկության համար: Նման տեսակետ է նախօրեին հայտնել Իսրայելի Առողջապահության նախարարությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից ենթադրյալ կեղծ դիպլոմներ ստացած 40 արաբ բժիշկների ձերբակալման աղմկահարույց գործին:
Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Ո՞ր երկիրն է, որ անցած 12 ամիսների ընթացքում բարեփոխվել է. պարբերականի կարծիքով դա հենց Հայաստանն է:
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:
Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել ենք փոխըմբռնման. «Ինտերֆաքսը»-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին Արգենտիանայում տեղի ունեցած Մեծ քսանի գագաթաժողովի ժամանակ հավաստիացրել է
Դրամի կտրուկ արժեզրկում վերջին օրերին մամուլում ամենաշատը քննարկվող հարցն է: ԿԲ-ում վստահեցնում են՝ նման բան չկա ու չի կարող լինել: Որպես ասվածի առաջին ապացույց մատնանշում են՝ 2018 թվականի բացառիկ տարի էր Հայաստանի համար՝ իշխանափոխություն ու հեղափոխություն, սակայն ֆինանսական շուկայում ցնցումներ չգրանցվեցին:
Ֆրանսիա՝ արար հինգերորդ: Անցյալ հանգստյան օրերը դարձան թվով հհինգերորդ շաբաթ-կիրակին, երբ մայրաքաղաք Փարիզն ու երկրի մի քանի խոշոր քաղաքներ պաշարել էին դեղին բաճկոնները:
Փաշինյանն իր իրականացրած հեղափոխության առաջին քայլն արեց Գյումրիից՝ ըստ էության, քաղաքը դարձնելով հեղափոխության ծննդավայրը: Հենց այս փաստը հաշվի առնելով էլ դեռ կարևոր ենք համարում շարունակել խոսել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Շիրակի մարզում գրանցված արդյուքների մասին:
ԱՄՆ՝ Իրանի նկատմամբ կիրառած պատժամիջողներն իրենց վրա անմիջականորեն զգում են հայ տնտեսվարողները: «Ռադիոլուրի» հետ զրույցում նրանք մատնանշում են՝ առևտրային բանկերը հայտարարագրեր, իսկ ավելի պարզ՝ երաշխքներ են պահանջում, որ Հայաստան տեղափոխվող բեռները Իրանի տարածքով չեն անցնելու:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ռեկորդային թվով լրատվամիջոցներ են հավատարմագրվել:
Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն ուղեկցվել է «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության ներկայացուցիչների նախաձեռնած բողոքի ակցիայով։ Թելավիում ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում։
Այսօր Նկարիչների միության համագումարի ժամանակ միության նախագահ է ընտրվել Սուրեն Սաֆարյանը: Սուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար) ծնվել է1983 մարտի 26: Նա արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը։
Արթուր Բաղդասարյանը հեռացավ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահի պաշտոնից: Լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ նա հանդես է եկել այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:
Նա ընտրել է բիզնեսը, բայց հասկանում է, որ գյուղում գյուղացու առանցքային զբաղմունքը հողն է, որով թեև հարստանալը դժվար է, բայց ապրել հնարավոր է: Հնարավոր է, եթե լինի այն, ինչ ակնկալում է երկրի իշխանություններից, այն է՝ խիղճ, հետևողականություն, վերահսկողություն: Կարճ ասած՝ նորմալ աշխատանք: Ռադիոլուրը եղել է Շիրակի մարզի Արևշատ համայնքում եւ զրուցել համայնքի բնակիչ Գառնիկ Պետրոսյանի հետ։
«Ծանր հանքարդյունաբերություն՝ անվերահսկելի ու քայքայիչ թե' մարդու առողջության, թե' շրջակա միջավայրի համար. եվրոպացի փորձագետները զարմացած են ու մտահոգ՝ Լոռու մարզի օդի աղտոտվածության հետ կապված խնդիրներից:
Ուղիղ մեկ ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին կորցրել է 3 տարբեր տեսակի կենդանի: Առաջին երկուսի անկման պատճառը պարզվել է, երրորդինը՝ պարզվում է: Նախկին ու ներկա աշխատակիցներն այս ամենում մեղադրում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, կենդանաբանական այգին՝ արձանագրում է փաստերը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձնազրույց է ունեցել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:
Եղել են ժամանակներ, երբ ԱԺ դերի բարձրացման համար փոխվեց խորհրդարանի ներքին հարդարանքը՝ հին ուղղանկյուն դահլիճը դարձավ շրջանաձեւ, գորգերը եւ աթոռները դարձան ավելի փափուկ, բայց հանրությունն այդպես էլ դժգոհ էր մնում օրենսդիր մարմնի աշխատանքից:
Երեկ կեսգիշերին տարածված լուրը թե պաշտոնանկ են արվել Արցախի ՊՆ Լեւոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիատլի բալասանյանը եւ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը Արցախի նախագահականում չեն հասատրում:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ամփոփել է 2018-ը՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Կազմակերպության տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում մնում են չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք 30 տարի է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում են:
Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ավագանու և գյուղապետի հարաբերությունները տևական ժամանակ է լարված են: Այսօր կրկին հասարակական կարգը փորձել են պահպանել ոստիկանները . ինչ է տեղի ունեցել այսօր, տեղում ծանոթացել է Ռադիոլուրը:
Նիկոլ Փաշինյանն արդեն յոթ ամիս է, ինչ ստանձնել է Հայաստանի տնտեսության կառավարումը: Տնտեսագետների գնահատականները վերապահումներով են՝ նրանք «Ռադիոլուր»-ի հետ զրույցում թվարկել են խնդիրներն ու միաժամանակ նկատել՝ յոթ ամիսը կարճ ժամանակ է՝ շոշափելի արդյունքներ ունենալու համար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:
Համազգային թատրոնում իրադարձությունները զարգանում են արագ. թատրոնը կրկին չունի գեղարվեստական ղեկավար: Ի՞նչ են պատրաստվում անել թատրոնի դերասանները, որո՞նք են լինելու թատրոնի տնօրենի հետագա քայլերը, ինչպե՞ս է պատարստվում Մշակույթի նախարարությունը լուծել համազգայինի «համազգային» հարցը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին եւ այս պահին արդեն պարզ է դառնում նոր ԱԺ մոտավոր պատկերը: Այսօր «Ռադիոլուրն» ուսումնասիրել է այս հարցը: Փորձեցինք հասկանա
Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված արտահերթ ընտրություններին.
Գերմանիայի Դաշնային Հանրապետությանկանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի կապակցությամբ:
Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը որոշում է կայացրել հրաժարվել պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյբուքյան էջի միջոցով։
Պատմական ընտրություններ. այս կերպ է բնորոշում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այն հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:
Նրանք չէին հանդիպել 30 տարի։ Եւ Րեջջին, Փոլն ու Սամվելը հանդիպեցին։ Իմ կողքին երջանիկ, հուզված ու երջանկությունից արտասվող տղամարդիկ էին, ընկերներ, որ հիշում ու սիրում են իրար մղոնների եւ տարիների հեռավորության վրա, որ կապված են իրենց հիշողություններով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին` տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից:
2018թ.-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած 7-րդ գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դիտարկել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը՝ Վիկտոր Գումինսկու ղեկավարությամբ։
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ` հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ֆրանսիական խոշոր քաղաքներում ընթացող բողոքի ակցիների հետ կապված, հեռուստաուղերձով կդիմի երկրի քաղաքացիներին՝ տեղեկացրել է Agence France-Presse–ը:
Ավելի քան 80 լրագրող 40 միջազգային լրավամիջոցներից լուսաբանում են ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Թվիթերի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկին Ռիտա Սարգսյանն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուրի թիվ 29/45 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Միայն հարցին, թե մտահոգվա՞ծ եք Արցախի հարցով, Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ պատասխանել է. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ուղիղ կեսօրին իր որդու՝ Քրիստիանի ուղեկցությամբ քվեարկել է 1/20 ընտրատեղամասում: «Այսօր հնի ավարտն է, ու նորի սկիզբը դնելու նոր հնարավորություն: Քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որն արդեն սկսվել է ու այն ապագայի համար, որի մասին շարունակ խոսել ու խոսում ենք»,-ասել է Մարուքյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, ասել, որ քվեարկել է հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի:
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում է քվեարկել Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ և կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը: Նա նշել է, որ քվեարկել է երկրի զարգացման, նորարարական, խելացի ծրագրերի օգտին:
Արարատ գյուղում տեղակայված ընտրատեղամասում է իր քաղաքացիական պարտքը կատարել «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նա քվեարկել է հանուն այս օրվա և ապագայի:
Առինջում գտնվող 29/29 ընտրական տեղամասում է քվեարկել ԲՀԿ առաջնորդ, կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: Նա քվեարկել է հանուն ժողովրդի բարեկեցության:
Երևանի 3/23 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն հայի ու հողի:
Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում:
Շիրակի մարզում ընտրապայքարի մեջ է պատգամավորության 116 թեկնածու: Մարզի ընտրատեղամասերում քվեարկության այս ժամերին միջադեպեր ու խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է մարզի մեր թղթակիցը:
Լոռում մարզի Լեռնանցք համայնքում տեղակայված 22/26 ընտրատեղամասում 4- րդ համարի քվեաթերթիկների բացակայությունը եղել է տեխնիկական, խնդիրը լուծվել է, քվեարկությունը վերականգնվել, «Ռադիոլուրին» հայտնել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։
Զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Բաբայանին և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Մանուկյանին զինվորական կարգով այսօր հուղարկավորեցին Եռաբլուր պանթեոնում:
Քարոզարշավն այսօր ավարտվում է: 12 օրյա քարոզարշավն այսօր ամփոփել են քաղաքական մեկնաբաններն ու մեդիա մոնիթորինգ իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Բուռն, կոշտ, հեղափոխությունն ավարտին հասցնելու ցանկություն. սրանք են քաղաքական մեկնաբանների որակումները նախընտրական պայքարի վերաբերյալ:
ՀՀ Գլխավոր դատախազությունում արդեն ուսումնասիրվել է արտահերթ ընտրությունների հետ կապված իրավախախտումների 60 հաղորդում: Նշվածներից 4-ով հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ
Ինչ հարցեր կքննարկվեն այսօր Միլանում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ընթացքում: Արցախի նախագահի ամուլին խոսնակի կարծիքով` ի թիվս ամենակարևոր հարցերի, կկքննարվի գուցե երկու երկրների առաջնորդներին հնարավոր հանդիպման հավանականության հարցը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ըստ կանխատեսումների, պետք է հստակեցվեր վաղը՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, սակայն օրերս քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, քանի որ ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկվել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկվի:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթական համակարգը եւ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Կրթության ոլորտում բավականին տարբեր ու բազմազան մոտեցումներ են կարծես առաջարկում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում: Նա շրջել է կայարաններով և բուկլետներ բաժանել քաղաքացիներին։
Ռուս-հայկական կինոնկարը, որը Հայաստանը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար, ուրբաթ օրը առաջին անգամ կցուցադրվի Լոս Անջելեսում
18 էջանոց միջանկյալ հաշվետվություն է այսօր ներկայացրել «Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը»՝ ամփոփելով նախընտրական քարոզարշվի ընթացքը:
Եկամտային հարկի միասնական դրույքաչափ, հարկային կանխատեսելի դաշտ, ակցիզային հարկի բարձրացում. այս կառավարությունը եւս շարունակում է նախորդի որդեգրած հարկային քաղաքականությունը՝ նվազեցնել ուղղակի հարկերը՝ փոխարենն ավելացնելով անուղղակի հարկերը:
Խաղաղության տեսլական. Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն է իրականացվել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում: Հետազոտությունը իրականացրել է International Alert միջազգային կազմակերպությունը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հետ համատեղ:
Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:
Հուրի Բերբերյանի ներկայացրած եռամսյակային դասընթացների գաղափարը սկզբում թերահավատություն է առաջացրել, սակայն գրանցվածների թիվը շատ արագ հասել է առավելագույնի՝ հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի կոլեկտիվը դեկտեմբերի 1- ին հայտարարեց անժամկետ գործադուլ։ Պատճառը մեկն է՝ Թատրոնի ստեղծագործական կազմը չի ցանկանում աշխատել տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ:
Ինչով է պայմանավորված ՀԱՊԿ գլխովր քարտուղարի նշանակման հարցի քննարկման հետաձգումը: Ինչու համաձայնության չեն գալիս կազմակերպության անդամ երկրները: Քաղաքագետ Թևան Պողոսյանը հարցի քննարկման հետաձգումը ձախողում չի համարում ի տարբերություն այլ քաղաքագետների:
Նախընտրական երկրորդ շաբաթը իր հետ բերեց նոր երանգներ եւ նոր առաջարկներ: Կուսակցությունների մի մասը որոշել է հրապարակել նոր դրույթներ, մյուսները որոշել են փոխել ռազմավարությունը:
Մի քանի օրից կլրանա Սպիտակի երկրաշարժի 30 տարին: Խնդիրները, սակայն, երկրաշարժից տուժած բնակավայրերում դեռ լուծում չեն ստացել: Հայաստանի գրեթե ոչ մի քաղաք հարմարեցված չէ հատուկ կարիք ունեցողների համար: Աշխարհում այսօր նշվում է հաշմանդամների միջազգային օրը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Նախընտրական այս շրջանում «Ռադիոլուրը» հիշեց այս հիվանդության դեմ Հայաստանում մշակվող «Արմենիկում» դեղամիջոցի մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:
Դեկտեմբեր ամսին հանրապետության ողջ տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ունենալու ենք ոչ շատ ցուրտ, ոչ` շատ տաք դեկտեմբեր, իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը և թատրոնի դերասանուհիներից մեկը դատական հայցեր են ներկայացրել թատրոնի ղեկավարության դեմ: Ինչու կրքերը չեն հանդարտվում Արտաշատի թատրոնում՝ պարզել է Ռադիոլուրը:
Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր ամփոփել է 2017 թվականի սոցիալական տնտեսական պատկերը: Անցյալ տարվա 7,5 տոկոս տնտեսական աճն այստեղ իր դրական ազդեցությունն ունեցել է:
Գինեգործությունը մեր երկրում վերջին տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում
Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Երկու տարի առաջ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ հետո արդեն տնօրեն նշանակվեց Վիգեն Չալդրանյանը։ Նշանակման օրվանից դերասանական կազմի ու տնօրենի «ջրերը մի առվով չգնացին»։ Դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը նկատում է, որ այդ նշանակումն արվել է առանց թատրոնի ստեղծագործական կազմի հետ քննարկման և շոկային է եղել նրանց համար:
Ուրբաթ օրը՝ ժամը 22:20-ին, եթերում կլինի «Լավ երեկո» հաղորդման հերթական թողարկումը, որի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ում:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մահացել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: Նրա մահվան մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։
Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Քվեարկության երկրորդ փուլում ակտիվությունն ավելի մեծ է։ Ժամը 15-ի դրությամբ քվեարկությանն արդեն մասնակցել էր ընտրողների 38 տոկոսից ավելին (38.8%)։ Առաջին փուլում մասնակցությունը մոտ 31 տոկոս էր (30,98)։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ներկայացրել են իրենց հերթական բողոքը: Նրանք դարձյալ աջ ղեկով մեքենաներ են ներկում՝ չիմանալով որ արգելքը ժամանակավոր չէ: Տրանսպորտի, կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի առաջարկած տարբերակները նախաձեռնության անդամների համար ընդունելի չեն:
Երեկ Երևանի կենդանաբանական այգում անկած կոկորդիլոսի հերձումը տեղի ունեցավ այսօր, որին բացառիկ իրավունքով ներկա էր նաև «Ռադիոլուր»-ը: Ի՞նչ են ասում հերձման նախնական արդյունքները կենդանու անկման մասին, «Ռադիոլուրն» է պարզել:
Հանրապետության 9-րդ դասարանի աշակերտներն այս տարի կհանձնեն կենտրոնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից: Ինչո՞ւ է կրթության և գիտության նախարարությունը նման որոշում կայացրել, ինչպիսի՞ քննական թեստեր է պատրաստել Գնահատման և թեստավորման կենտրոնը և ի՞նչ են կարծում փոփոխության մասին ծնողները:
«Սասնա ծռեր» կուսակցությունը գալիս է կանխելու տարածքները հանձնելու ցանկացած փորձ՝ լինի դա լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ իշխանություն՝ հայտարարում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու վստահեցնում, որ իրենք դա թույլ չեն տա։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից արձակուրդ է վերցնում, որ լիարժեք մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նոր իշխանությունը չի կարողանում արձագանքել արտաքին սպառնալիքներին՝ այսօր ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը
Խուլերի միավորման անդամները պայքարում են միավորման չընտրված նախագահ Գրիգոր Գրիգորյանի դեմ: Ինչպես ինքը՝ Գրիգորյանն է ասում խուլերի միավորման անդամները և ոչ անդամները պայքարում են իր դեմ:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվում է մրցույթ, որի արդյունքում 32 նոր ու հետաքրքիր գաղափարներից 12-ը կարող են շահել դրամաշնորհ ու գաղափարից դառնալ արտադրանք:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը հեղափոխությունից հետո երկու նախարար փոխեց: Մոտ վեց ամսում այս գերատեսչությունը երկու նախարար ունեցավ: Այսօր նախարարության վերջին ամիսների գործունեությունն է ամփոփել տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 22.00-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ուղիղ հեռարձակմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ամենամյա 22-րդ հեռուստամարաթոնը:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հորդորում է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահը չշահարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Լիլիթ Մակունցը:
Ի՞նչ ռազմավարությամբ են անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մասնակից քաղաքական ուժերը: Ոմանք դեռ քննարկում են քարոզչական ռազմավարության ձեւերը, որոշները՝ ճշտել են, սակայն չեն բարձրաձայնում, ոմանք էլ՝ հստակ որոշման են հանգել եւ չեն թաքցնում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ առավոտվանից ի հիշատակ բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանի մոմավառություն է։
Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին տասը ամիսների նախնական տվյալները: Արտահանումը գերազանցել է ներմուծմանը: Փոքր երկրների համար կարևոր է արտահանման վրա տնտեսություն կառուցելը:
Այսօր կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N-ի առաջին փորձը Մինսկում։ Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և կցուցադրվի Առաջինի ուղիղ եթերում։
Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցություններից պատգամավորները դեկտեմբերի սկզբին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել: Շաբաթ երեկոյան Շուշիում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը: Այն հայտարարություն ընդունեց՝ փաստելով, որ նորաստեղծ քաղաքական միավորումը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգմամբ գործող «Սասնա Ծռեր» համահայկական շարժման մասնակիցն է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնի շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրությունը նոյեմբերի 15-ին եւ16-ին Ֆրանսիայում էր, իսկ այսօր արդեն ԱՄՆ-ում։
Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդու պղնձաձուլարանն այս պահին էլ չի աշխատում, «Ռադիոլուրին» փոխանցել է գործարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։
Ադրբեջանում գերեվարված Տավուշի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար կառավարությունից գործուն քայլերի պահանջով ակցիա են այսօր Երեւանում իրականացրել Տավուշցի ուսանողները:
Այսօր՝ նոյեմբերի 17-ին ժամը 10։00-ից, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները, մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն ու բարեկամները
1939 թվականի նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Նրանք, սակայն, դեռ չեն շտապում հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ կարգախոսով են մասնակցելու ընտրություններին: Տասը օրից էլ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։
Նախորդ նոթերում նշել էի, որ 100 տարի առաջ՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո, Ավստրո-Հունգարիայի փլատակներից ստեղծված Չեխոսլավակիան զերծ չմնաց 20-րդ դարի համաշխարհային ահեղ ցնցումներից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը:
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն: Մեր ազգային թիմը հաղթանակ տարավ 6:2 հաշվով: Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Դե Բարը բացեց հաշիվը: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը արագ կողմնորոշվեց խառնաշփոթ իրավիճակում՝ խփելով պատասխան գոլը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Այդ իսկ պատճառով փակ է նաև Վերին Լարսի անցակետը։
Ուժանիսում կյանքը կարծես կանգ է առել, եթե ժամանակի մեքենան գործի չդրվի, ապա մի քանի տարի հետո գյուղի 8 երիտասարդն էլ կհեռանան գյուղից և Ուժանիսը կդառնա լքված բնակավայր:
Ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները վերադարձվում են պետական կառավարմանը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հարցը տեխնիկականից զատ նաև երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Մինչեւ 2050 թվականն աշխարհում 10 մլն մարդ կմահանա հակաբիտոտիկների չարաշահումից, եթե մինչ այդ համապատասխան՝ այդ թվում իրազեկման միջոցներ չիրականացվեն՝ ահազանգում է ԱՀԿ-ն։
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը կալանավորվել է:
Շուրջ 5 մլն դոլար՝ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններն անցկացնելու ակնկալիքով: Հայաստանի միջազգային գործընկերներն արձագանքել են կառավարության դիմումին և պատրաստ են աջակացել ընտրական գործընթացին:
Մի քանի օրվա տարբերությամբ Երևանի կենդանաբանական այգու երկու տեսակի կենդանիները՝ շուրջ երկու տարի առաջ քնեցված 3 առյուծներն ու մեկ օր առաջ անկում ապրած զեբրը մեծ ուշադրություն հրավիրեցին այգու վրա:
Հայկական զույգ պետությունների մշակութային տիրույթում խնդիրներն ունեն շատ ընդհանրություններ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում՝ հուշարձանների պահպանման, վերականգնման ոլորտն ամենածանրն է համարվում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:
Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը,
Այսօր Երեւանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետարանը Մոլդովական փողոցի մոտ 35 քմ տարածքով բնակարանը անհատույց օգտագործմամբ տասը տարի ժամկետով տրամադրեց Շաբոյանների ընտանիքին, որտեղ պետք է բնակվեն 14 անձով:
Ինչպես է հաջողվում ապրել աշխարհում, որտեղ բացակայում են լույսն ու գույները: Կույր մարդկանց համար պետության հոգածությունը բավարար չէ, աշխատելու ու ինքնաիրացվելու պայմանները խիստ սուղ են: Բայց պակաս մտահգիչ չէ նաեւ հասարակության մոտեցումը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ: Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է:
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը երեկ այցելել է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:
Ազգային վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ շինարարության ոլորջում 3,5 տոկոս աճ է գրանցվել:Ընդհանուր առմամբ իրականցվել է 42,5 մլն դրամի շինարարություն: Դրանց 31,7 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, 19 տոկոսը՝ միջազգային վարկերի հաշվին:
Կեսարյան հատումների թիվը Հայաստանում և զարգացած երկրներում աճել է: Եթե աշխարհում ընդունված է այն կատարել նաև մոր պահանջով, այսինքն չկա բժշկական ցուցում, ապա Հայաստանում, ինչպես պնդում է ոլորտը վերահսկող կառույցը, կատարվում է միմիայն բժշկական ցուցումով: Կեսարյան հատումները ցանկությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։
Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար։
Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Հայաստանը կունենա ջերմաէլեկտրակայան, որը երկրում գործող ՋԷԿ-երից ամենաէժան էլեկտրաէներգիան կտրամադրի, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նախագիծն իրականացվելու է իտալական «Ռենկո» ընկերության հետ համատեղ։ Երևանում կառուցվելիք էլեկտրակայանը կլինի 250 մեգավատ հզորության և էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով։
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:
Ծերացող Բարձրավանում հիմնավորվելու և կյանքը շարունակելու համար գյուղացիներն իրենք են որոշել փոխել կյանքի որակն ու ապրուստի միջոցներ ստեղծել: Գյուղի հիմնական եկամտաբեր ճյուղն անասնապահությունն է, սակայն օգուտն է քիչ, տարեկան 7-8 անասունի անկում է նկատվում գազանների հարձակումից:
«Եկել եմ ոչ որպես նախագահ, այլ սրտացավ անձ, իմ խոստմանը համաձայն` տեսնելու երկրագիտական թանգարանին հատկացրած շենքը»,- Գյումրի կատարծ այցի ժամանակ ասել է Նախագահ Արմեն արգսյանը լրագրողների հետ զրույցում։
ՊԵԿ-ը շչջանառության մեջ է դրել մի գաղափար, համաձայն որի՝ 2020-ից եկամտային հարկ վճարող է դառնալու բնակչության այն ստվար զանգվածը, որն ինքնազբաղված է, բայց դուրս է մնում այս շրջանառությունից:
«Ռեստարտ» նախաձեռնությունն` ընդդեմ ԵՊՀ ուսխորհրդի: Ինչո՞ւ է սրվել երկու ուսանողական կառույցների կոնֆլիկտը, ինչպե՞ ս է խնդրին վերաբերվում Կրթության և գիտության նախարարությունը:
Ուղիղ 5 օրից լրանում է այն վերջնաժամկետը, երբ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում: Չնայած այս ժամկետներին՝ ներքաղաքական դաշտում դեռ անորոշ իրավիճակ է:
Երկու նախարարությունների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ Երևանի ավագ դպրոցներում մեկնարկում է «Դաս Ա» նախագիծը, որի նպատակն է խթանել պատանիների մշակութային կրթությանը:
Այսօր իր ծննդյան 70-ամյակն է նշում հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից Սերգեյ Բոնդարենկոն:«Արարատ-73»-ի լեգենդար 7 համարը Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն, 1973 և 1975 թթ. գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով (392) ռեկորդակիր է:
Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն 2019 թվականին կավելանա 6.8 տոկոսով: Սակայն սրան զուգահեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում կլինեն օպտիմալացումներ:
2020թ-ից ՀՀ քաղաքացիների համար կսկսի գործել ԵՄ անդամ երկրներ այցելելու վիզային ազատ ռեժիմը՝ ԱԺ-ում օրերս հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հստակեցնելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով:
Մի քանի պարզ գործողություն և մեզանից յուրաքանչյուրը կարող է ճշտել իր կարդացած նյութի կեղծ կամ իրական լինելը: Մի խումբ ծրագրավորողներ մշակել են վեբ-հավելված, որի առաջին տարբերակը կփորձարկեն առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավից առաջ:
Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով կառավարությունն այսօր շուրջ 3 մլրդ դրամ է հատկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու ընտրական գործընթացում ներգրավված մյուս գերատեսչություններին:
Ճամփորդական նոթերիս նախորդ անդրադարձներում նշել էի, որ այս տարին Չեխիայի համար պատմական առումով եռակի իրադարձային է. Չեխոսլովակիայի հռչակման 100, Մյունխենի համաձայնության 80, «Պրագայի գարնան» 50-ամյակները:
Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վեց զինծառայող ստացել է տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Ո՞վ կներկայացնի եզդի համայնքը ապագա խորհրդարանում. հարցն այսօր ներահամայնքային քննարկումների առանցքում է: Շրջանառվում է մոտ մեկ տասնյակ թեկնածուի անուն, նրանց շուրջ կեսըն էլ հայտնել է, որ վայելում է Քաղաքացիական պայմանագրի աջակցությունը:
Քաղաքական ուժերն ուղիղ մեկ շաբաթ ժամանակ ունեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը որոշակիացնելու, ընտարցուցակներում վերջնական ճշգրտումներն անելու, տարածքային թեկնածուներին որոշելու համար:
Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որ Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի իջնեն, քանի որ այդպես է որոշել ԱՄՆ-ը՝ այս կարծիքին է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը:
ՀՀ վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների վերահսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է, որ «Արտաշատ» ՋՕԸ-ում համապարփակ ուսումնասիրություններ են իրականացնում, որոնց արդյունքները կամփոփեն առաջիկայում:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով անցկացնելու ամենաինտրիգային պահը շատերը համարում են այնտեղ գոյություն ունեցող ռեհտինգային ընտրակարգը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը համաներմամբ քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, հայտնել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Շահումով խաղերի ու խաղատների մասին օրենքը վերջին տարիներին շարունակ փոփոխվում է: Ամեն փոփոխություն հաստատելիս գործադիր ու օրենսդիր մարմիններում վստահեցնում են՝ միտված է մտահոգիչ իրավիճակը շտկելուն:
Հայաստանի ազգային պատկերասրահի և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Ազգային պատկերասրահում այսօր մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանիմահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մի ամբողջ աշխատանքային շաբաթ՝ նոյեմբերի 5-9-ը, Հայաստանի դպրոցներում կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։
Վրաստանի հայկական հուշարձանների խնդրիը նախ և առաջ օրենսդրական լուծման կարիք ունի: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասում է, որ թեմի առջև ծառացած ամենկարևոր խնդիրը հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելն է:
Հայաստանը մեծ պարտքի շուկա մտավ 2008 թվականից, երբ ֆինանսական ճգնաժամնի պատճառով այն կտրուկ ավելացավ: Հայաստանի պետական պարտքը 2017-ի տվյալներով կազմում է ՀՆԱ-ի 58,9 %-ը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել են ԱՀ արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Քննիչ հանձնաժողովի նիստում պատգամավորները լսել են ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով անցնող դատավոր Վաչե Մարգարյանին:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ-ի դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում միաձայն հաստատել է ընտրությունների կազմակերպման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը։ Յուրի Նորայրի Վարդանյան ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին Գյումրիում։ Նա աշխարհահռչակ ծանրամարտիկ էր։
Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նադյա Մուրադն ինքն է դարձել բռնության զոհ: Երկու տարի առաջ Նադիան Հայաստանում էր, մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։
Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Հայկ Մարությանը իր ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել երեւանցիներին բարձր վստահության համար:Գրառումը ստորեւ.
Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:Ինչպես հաղորդում է «Վատիկան նյուզ»-ը, Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարվա ընթացքում դիմագրավել է հին և նոր դժվարությունների: Նա վստահեցրեց, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, և այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել:
«1000 դրամների» մասին օրենքում առաջիկայում փոփոխություններ են արվելու, որպեսզի այն տարածվի նաեւ 2015 թ.-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց կամ նրանց հարազատների վրա` կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնությունը եղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այսօր ավելի ուշ կայացած հիմնադրամի խորհրդի 8-րդ նիստում էլ որոշումն ընդունվել է միաձայն:
Լարսում հայկական բեռնատարների կուտակումները շարունակվում են: Իրավիճակին տեղում ծանոթացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նա Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ այցելել է Վերին Լարսի անցակետ, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը: Նախարարը հանդիպել և զրուցել է հայ վարորդների հետ, լսել նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 45 պատգամավորի երաշխավորությամբ միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Վաղը վերաքննիչ դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման բողոքարկման հարցը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր երկրորդ ասուլիսն են հրավիրել գործի ընթացքի մասին մանրամասներ ներկայացնելու նպատակով, բայց ասելիքի հիմնական մասը նվիրել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած գնահատականներին: Փաստաբանները կոշտ որակումներ են տվել ՀՔԾ պետի հայտարարություններին՝ դրանք գնահատելով մերկապարանոց, արդարադատությանը միջամտող, հակասություններով լի:ՀՔԾ պետը Հանրային եթերում խոսել էր առաջադրված մեղադրանքի մասին, անդրադարձել էր թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին, որը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնում 100-րդ օրը լրանալու առիթով հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում: Այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը: Ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում մեր ավանդական դարձած հանդիպման վայրում մեծ հանրահավաք հրավիրենք եւ այդ հանրահավաքի ընթացքում նախ հանդիպենք, որովհետեւ չգիտեմ դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել եւ ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք:Երկրորդ, կարծում եմ՝ պետք է կարեւոր խոսակցություն ունենալ այն մասին, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում եւ ինչ է տեղի ունենալու հետո: Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձեւ ապահովելու համար եւ կոնկրետ ինչ քայլերով ենք պատրաստվում այդ զարգացումն ապահովել:Ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան եւ ինչպես եք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել: մարտահրավերները կառավարել եւ ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի մասին, խոսել երեկվա Հայաստանի մասին եւ խոսել վաղվա Հայաստանի մասին:Ընդհանուր առմամբ, դա չափազանց կարեւոր իրադարձություն է: Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարեւոր է ապագայի կայուն հիմքերը դնելու համար, արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար, եւ իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որ ի վերջո, որի հետ այս ընթացքում մենք բախվել ենք, որոնց լուծմամբ զբաղված ենք:
Ռուսաստանում հուլիսի 28-ին մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը։ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։
Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարեց։ Այլ մանրամասներ կներկայացվեն վաղը՝ Էրեբունի պլազայի 9-րդ հարկում`Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայանալիք մամուլի ասուլիսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամսով։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը` հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ իրավիճակը սրվելու դեպքում հայկական կողմը կօգտագործի զինանոցում առկա բոլոր միջոցները:Հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո։Վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններին իր մասնակցության մասին և որոշ հստակեցումներ արել։ԱԳՆ մամուլի խոսնակն էլ «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկել են Մնացականյան-Մամեդյարով նոր հանդիպում կազմակերպել:
Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի: Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է։ Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավերի և ուղղաթիռների օգնությամբ բնակիչներին հեռացնում են վտանգավոր վայրերից: Հունաստանի մայրաքաղաքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներով լքել են իրենց տները։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ ...
«Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ։ Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։ Ձյան ծածկի առավելոգույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 256սմ, Որոտանի լեռնանցքում 102սմ, Ամբերդում 95սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50սմ։ Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածնեևրում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։
Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:
Ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում յուրաքանչյուր մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը նշվում է կարմիր գույնով։ Այս օրը նշանավորում է նրանց ջանքերը անհատների, ընտանիքների և համայնքների կյանքում փոփոխությունների իրականացման գործընթացում։
2017-ին ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը մեկուկես տարի անց բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին՝ ստեղծվել է «Մասնագետներ են գալիս» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակներից մեկն էլ ճարտարապետա-շինարարական ոլորտում խնդիրներին լուծումն է։ Ինչից են դժգոհ նախաձեռնության անդամ ճարտարապետները։
ՀՖՖ-ն հայտարարում է նոր բացառիկ համագործակցության մասին «ՖիդՔոնստրաքթ» ընկերության հետ, որը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումների առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը:
Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված բացառիկ հուշ-երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Համերգի ընթացքում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին:
Ուսուցիչն այսօր արհամարհված է, նրա աշխատանքը չի գնահատում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը: Մի քանի ուսուցիչներն այսօր իրենց բողոքն են ներկայացրել եւ պահանջել աշխատավարձերի բարձրացում, դասարաններում աշակերտների թվի կրճատում։
Նախաճաշով , այնուհետև բացման խոսքերով այսօր Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) կմեկնարկի հայագիտությանը նվիրված ուսանողական գիտաժողով՝ տեղեկացնում է «Ասպարեզ»-ը։
Արմավիրում տեղացած առաջին ձյունը խոչընդոտներ չի ստեղծել երթևեկության համար: Դեռ երեկոյան Արմավիր քաղաքում սկսել էին ձյան մաքրման աշխատանքները: Արմավիրի քաղաքապետարանը բավարար քանակությամբ աղ ու ավազի պաշար ունի, որը կուտակվել էր դեռ անցած անձյուն ձմեռվանից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, թե ում է առաջարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ ԲՀԿ- ն դեռ մտորումների մեջ է, իսկ «Իմ քայլը» դաշինքը երեկ ուշ երեկոյան արդեն հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ ղեկավարների աթոռները։
Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության հրավերով, Արցախի Հանրապետության Շուշիի «Մկրտիչ Խանդամիրյան»-ի անվան պետական թատրոնը դեկտեմբերի 14-16-ին Լիբանանում հանդես կգա «Հայ մուկը» հայրենասիրական եւ «Ձնե մարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումներով:
Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի քաղաքացիների հայցը` «Բարձրալեռ շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքի նորմը հակասահմանադրական ճանաչելու մասին
Ուկրաինայի Ռազմածովային ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ երեք ռազմական նավ, որոնք ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց, շրջափակվել են ռուսական բեռնանավերի կողմից:
Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը:
«ՎՏԲ Հայաստան» բանկի և «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Դինամո» մարզահլիճում մեկնարկել է ՎՏԲ լիգա անվանումը կրող ֆուտզալի անդրանիկ մրցաշարը, որին մասնակցում են 8 նախարարությունների թիմեր:
Գործող օրենքով՝ ՀԿ-ն իր ֆինանսական հոսքերի մասին հարկային մարմնին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, եթե հանրային միջոցներ է ստանում՝ պետական դրամաշնորհ, ՏԻՄ-երի միջոցներ:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր մանկապատանեկան ամսագրերին և դպրոցների ու մանկապարտեզների սաների ծնողներից հետաքրքրվել, թե որնքանով են տեղյակ դրանցից:
Ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա գտնվող Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ճանապարհի 8 կմ անցնում է անտառի միջով, որն անանցանելի են դառնում տեղումների ժամանակ: Այն խճապատվել է 4 տարի առաջ:
Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում անասնապահություն զարգացնելու համար նպաստավոր պայմաններ կան, բայց երիտասարդներին գյուղում պահելու միջոցներ չկան: Անկախացումից ի վեր գյուղում միգրացիոն շարժը չի դադարել, վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթվածներով, արտագաղթել, եկել են Հայաստանի այլ բնակավայրերց ու նորից հեռացել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրն անորոշ է: Հայտնի է միայն, որ այս պահին գործարանի շուրջ 600 աշխատող սպասում է կառավարության հետ բականցությունների ավարտին: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախ տեղեկացրել է՝ ամեն ինչ անում են այս փուլում գործարանի աշխատանքը շարունակելու համար:
Արվեստի, գիտական, տեխնոլոգիական, գյուտերի հեղինակային իրավունքների պաշտպանությանը հաղորդել նոր որակ ու նպաստել տնտեսության մեջ դրանց ներդրմանը, արդյունաբերության, տուրիզմի մեջ կիրառելուն ու գումարի վերածելուն:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը գոյատևում է մարդկանց աշխատասիրության շնորհիվ: Տնամերձ հողամասը մշակում ու ապրում են առանց բողոքելու, թեև գյուղում կյանքի որակի բարելավում չկա: Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա գտնվող գյուղում ծրագրային ներդրումները կփոխեն գյուղի կյանքը: Հանրային ռադիոն 76-ամյա Բելլա տատիկի ռադիոզրուցակիցն է, լուռ հող է մշակում ու հետևում աշխարհի անցուդարձին, ասում է՝ ռադիոն իմ կյանքի ուղեկիցն է:
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցելությունից հետո ի հայտ են եկել մի շարք հարցեր եւ խնդիրներ, որոնք քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակները մեկնաբանում են՝ ստեղծված քաղաքական իրավիճակից ելնելով:
Երևանն այս օրերին սովորականից ավելի համեղ է, բուրավետ ու տարբեր ուտեստների համերով պարուրված: Yerevan Food Fest միջազգային գաստրոփառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
«Հայաստանում պաշտոնյաները պետք է զգյուշ և զգոն լինեն, պետք է հասկանան, որ մանրադիտակի տակ իրենց գործունեությունը քննվելու է»,-այսօր հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են 2019 թ. բյուջեի նախագծի ոլորտային քննարկումները: Երեկ հարցի քննարկումը հետաձգվեց Նիկոլ Փաշինյանի «չընտրության» նիստի պատճառով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Առաջիկա կիրակի օրը Արմավիրի մարզի 17 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 14-ում ընտրելու են համայնքի ղեկավար, 3-ում՝ ավագանի: Այսօր թեկնածուների քարոզչության վերջին օրն է
Քաղաքական ուժերը միշտ գնում են քայլերի իրենց քաղաքական շահերից ելնելով։ Փաշինյանի համար դեկտեմբերին ընտրությունների գնալը ձեռնտու է, դա թելադրվում է իրենց քաղաքական շահերից, հայտարարել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչը
Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին
Երեւանում այսօր սկսվել է է Ֆրանկոֆոնիայի նախարարական 35- րդ երկօրյա նիստը։ նիստը անդամ երկրների արտաքին քաղաքական գերտաեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ
ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականի հոկտեմբերին իրականացված ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանն է
Ֆրանսիական երաժշտություն, ֆիլմեր, կերակրատեսակներ, մշակույթ. ֆրանսիական շունչը շուտով կողողի ողջ Հայաստանը: Մեր երկիրը պատրաստվում է իր հարկի տակ ընդունել աշխարհի ֆրանկոֆոն երկրների մեծաքանակ հյուրեր, բարձրաստիճան պատվիրակներ: Ամենահաճելի միջոցառումների շարքում է հոկտեմբերի 11-ը՝ Հանրապետության հրապարակում նախատեսված գալա- համերգը:
Այսօր առավոտյան մեծագույն հայի հուշարձանին հարգանքի ու խոնարհման միջոցառումները մեկմնարկեցին պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսների ու ուսանողների համերգով
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ
ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան` հոկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին
Քաղաքական վերջին զարգացումները համաձայնության կառավարության արդեն նախկին անդամների համար անակնկալ էին: Նրանք գիտեին, որ աշխատելու են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց որ այս պահին են թողնելու գործընկերային հարաբերությունները՝ անակնկալ էր: Զբաղեցրած պաշտոններից կազատվեն նաև ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական մարզպետները:
Փարիզի Շավիլի քաղաքապետարանի աշխատակից Արդա Քալայջյանը «Ռադիլուրին» փոխանցեց, որ երեկ Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 5-ին, Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, ազգային հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ:
Վրաստանը ստիպված չի լինի ընտրել ՆԱՏՕ-ին անդամակցության և տարածքային ամբողջականության միջև: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ria.ru»-ն:
Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի առաջին կեսին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բակում՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցություններից հետո։ Նա նշեց, որ ընտրությունները կարող են կայանալ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 15- ի միջակայքում
4/54 ընտրատեղամասում, որտեղ անցած խորհրդարանական ընտրություններին քվեարկել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ժամը 20- ին փակվել են տեղամասի դռները։ Դրանից հետո պարզ է դարձել, որ նախկին վարչապետը քվեարկությանը չի մասնակցել։
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնում է ТАСС գործակալությունը։
Սկրիպալների գործի հետ կապված ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:
Մոսկվան կոշտ է արձագանքում իր սահմաններին մոտ Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հեռանկարին: Թբիլիսիում սակայն վստահեցնում են՝ Վրաստանը բոլոր չափանիշներով համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցոթյան հեռանկարին: Նրանք ակնկալում են անդամակցություն առաջիկա տարիների ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:Քննչական կոմիտեն հրապարակել է վիճակագրություն դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերի վերաբերյալ: Ըստ այդմ, գործերից՝
Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են , որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի հրամանագրին: Նա ասել է, որ Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին:Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ռոհանին նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին:Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և այդ երկրում տնտեսական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է Վելինգտոնում Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:Միացյալ Նահանգների պատժամիջոցների առաջին փուլը ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նախնական ստուգման արդյունքներով սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ հայտնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն` հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:
Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը՝ հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:Խորհուրդը դիտարկել է նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել էր Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:Նախարարը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
Տեսողական խնդիրներ ունեցողներն այսօր Իսահակյանի արձանի մոտ Հայաստանի կույրերի միավորման վարչության հրաժարականի պահանջով սկսել են իրենց բողոքի ակցիան և այն շարունակել կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում՝ հանդիպելով նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանի հետ: Վերջինս ակտիվիստների պահանջին պատասխանել է, որ միավորումը չի կարող գործել, եթե ղեկավարություն չկա։ Նախագահությունը չի տա հրաժարական, ընտրված նախագահություն է, աշխատում է կանոնադրությամբ։
Գեղարդավանք տանող ճանապարհը բաց է, բայց ոչ անվտանգ` այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Նա վստահեցրել է՝ անկախ քարաթափումից 2019 թ այս հատվածում աշխատանքներ պետք է կատարվեին: Անում են ամեն ինչ, որպեսզի ճանապարհահատվածն անվտանգ դառնա, հաջորդ տարվա բյուջեում հարկադիր քարաթափման համար 20 մլն դրամ են առանձնացրել: Աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը կարծում է, որ Հայաստանում սողանքների դեմ պայքարին պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Ինչ զարգացումներ են սպասվում Իրան-ԱՄՆ հարաբերություններում: ԱՄՆ-ը սպառնում է Թեհրանին նոր պատժամիջոցներով , Թեհրանը հորդորում է նահանգներին վերադառնալ միջուկային համաձայնագրի շուրջ կնքված պարտավորությունների կատարմանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ:Ավելի վաղ փաստաբանների խումբը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկող ևս մեկ դիմում էր ներկայացրել, որը օգոստոսի 1-ին մուտքագրվել էր դատարան:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով՝ հայտնել են նախարարությունից:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը:Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո պետնախարարն ուղևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը` տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մի մասն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի:Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ՝ Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում:
«Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:
Միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բարձրաստիճան հոգևորականները այսուհետ չեն կարող այլևս օգտվել դիվանագիտական անձնագրերից ու անարգել մուտք գործել այլ երկրներ: Նախկին պաշտոնյաների նկատմամբ կիրառվող այս գործողությունն ազդել է նաև եպիսկոպոսների վրա:
Ջավախքի Նինոծմինդա քաղաքից «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Լարիսա Ղարսլյանն արդեն պատրաստվում է Հայաստան գալ, որտեղ նրան կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը։ «Ռադիոլուր»-ին Ղարսլյանը պատմել է, որ դեռևս չի հավատում, որ ինքն է նման հնարավորության արժանացել։ Երեկ Սփյուռքի նախարարությունում Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վիրահայ Լարիսա Ղարսլյանին՝ նշելով․ «Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»։
ՀՔԾ- ն մեղադրանք է առաջադրել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին՝ Առաջին ալիքի «Օրակարգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։Արմեն Գեւորգյանը մեղադրվում է արդարադատությանը իրականացմանը խոչընդոտելուն մեջ (ՔրՕր 332 հոդվածի 3-րդ մաս), նրան սպառնում է մինչեւ վեց տարի ազատազրկում։Արմեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու հիմք են հանդիսացել վիկիլիքյանը բացահայտումները։ Ըստ դրանց՝ ՍԴ անգամ Վալերի Պողոսյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին հայտնել էր, որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ նախագահի աշխատակազմից իրեն ճնշել են եղբոր միջոցով։
Գիշերը փլուզումից հետո ամբողջովին փակվել է Գեղարդի վանք տանող ճանապարհը։ Այս պահին այն փակ է։ Գյուղացիներն ասում են,որ ճանապարհը փլվել է գիշերվա հորդառատ անձրևից։ Ճանապարհը հսկում են ՃՈ աշխատակիցները ՝ հենց գյուղի մոտից։
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ:Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած եւ դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության եւ օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման եւ ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում եւ հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլեւ հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի եւ անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք եւ ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաեւ արեւմտահայ գաղթականության ներկայացուցիչները:Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձեւավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձեւավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաեւ հայ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական մտքի զարգացման համար:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ, հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։
Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին. «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ:
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ:Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.• Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի Կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:(ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի A/RES/65/275 բանաձևի համաձայն այս օրը սահմանված է որպես միասնականության խթանման և ընկերության օր, որը կօգնի աշխարհը դարձնել ավելի լավը):
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։
Անի Մինասյան«Ռադիոլուր»Հաղորդավար, ասմունքող, վաստակավոր արտիստ. Հայաստանի ռադիոյի խորհրդանիշ Վերա Հակոբյանի հիշատակի օրն է, նա արդեն մեկ տարի է մեզ հետ չէ:1951 թվականից Հայաստանի ռադիոյի եթերում է եղել, ողջունել ունկնդրին իր հայտնի՝ «Խոսում է Երեւան»-ով։
Սաթիկ Իսահակյան«Ռադիոլուր»Խոլերա տեսած Զարթոնք համայնքում կասկած չկա, որ խոլերայի հարուցիչները նորից գլուխ կբարձրացնեն, քանի որ տեղացիները հողերը ոռոգում են հիմնականում Սև ջուր գետից, որտեղ թափվում են նաև Արմավիր և Մեծամոր քաղաքների չմաքրված կոյուղաջրերը:Իսկ Սև ջուր գետում ջուր չկա, բացի կոյուղաջրերից: Արարատյան արտեզյան ավազանի ջրերի նվազման պատճառով ացամաքել Սև ջուր գետը:
«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն», - այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դատարանը թույլատրելի է ճանաչել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար գրավ կիրառելը։ Գրավի չափը՝ 5 մլն․ դրամ է։ Լրագրողներին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հուլիսի 27-ին Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խմելաջրի ցանցի վթարների պակաս չունեն: Նույն վիճակում է նաև Էջմիածին քաղաքը: Այստեղ վթարներն առաջանում են ոչ թե հին ցանցում այլ՝ վերջին տարիներին վերականգնված:Վեոլիա ջուր ընկերությունը գտնում է, որ այն սխալ գոտիավորման հետևանք է: Տարածքի Հովտամեջ գյուղում էլ խնդիրները շատ են, բայց անտեսված։
Առցանց, թե ավանդական առևտուր. մինչ ամեն օր նորանոր TV կամ առցանց խանութներ են ի հայտ գալիս՝ տնտեսելով սպառողի ժամանակը, սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս օգտվել ավանդական առևտրի կետերից, քանի որ այն ավելի վերահսկելի է:Առցանց շուկայում ռիսկը մեծ է, սպառողը կարող է մոլորության մեջ հայտնվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:
Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունը թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված իշխանությունների առաջին փորձաքարն է: Նոր իշխանությունը խոստացել է ազատ ու արդար ընտրություններ:Հասկանալի է, որ այս ճանապարհին հաղթահարելու բազմաթիվ խնդիրներ կան եւ առաջին հերթին դրանք «ներդաշինքային» են: Այս դեպքում հարց է ոչ միայն, թե ով է ավագանու ընտրություններում գլխավորելու իշխանական ուժի ընտրական ցուցակը, այլեւ՝ թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնալու ընտրությունների՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով:
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող ֆինանսական աջակցությունից այս անգամ էլ Հայաստանը չի օգտվի: Թեմայի շուրջ արձագանքը չուշացավ թե քաղաքական ու տնտեսական շրջանակներում, թե մամուլում:Ֆինանսավորում չտրամադրելու մասին որոշումը որոշ առումներով կապվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` ԱՄՆ կատարած այցի հետ: Փոխվարչապետի պարզաբանումն էլ չուշացավ` թյուրընկալում է:
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամենաշատը քննադատության է արժանանում ձևավորած կառավարության ու վարած կադրային քաղաքականության պատճառով:Գործադիրի ձևավորումից մոտ երեք ամիս անց էլ այս կամ նշանակումը հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:Շատ հաճախ քննադատություններն այնքան սուր են լինում, որ ականատես ենք լինում նաև հրաժարականների, ինչպես օրինակ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի դեպքում եղավ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ... Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ... Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ...